Սարդինիայում երկարակեցության գաղտնիքը. կղզի, որի բնակիչները դարն ապրած մարդիկ են
Զարգացած երկրներում կանայք 5-8 տարի ավելի երկար են ապրում, քան տղամարդիկ: Միակ վայրը, որտեղ և կանայք, և տղամարդիկ ապրում են նույն չափով, Սարդինիա կղզին է:
Սարդինիա կղզին գնտվում է Միջերկրական ծովում Ապենինյան թերակղզուց հարավ՝ Սիցիլիա և Կորսիկա կղզիների միջև։ Մտնում է Իտալիայի կազմի մեջ և ունի ինքնավար մարզի կարգավիճակ։ Միջերկրական ծովի մեծությամբ երկրորդ կղզին է։ Այստեղ ապրում է 1.5 մլն մարդ:
Սարդինիա կղզու գաղտնիքը
Մասնագետներն ուսումնասիրել են ու պարզել, որ երկարակեցության գաղտնիքը սնունդը կամ ապրելակերպը չէ: Սարդինիա կղզու բնակիչներն իրար շատ մոտ են ապրում՝ բառի ուղիղ ու փոխաբերական իմաստով: Տները գրեթե կպած են, փողոցները՝ հաճախակի խաչվող: Այս կղզում մարդը երբեք չի կարող իրեն միայնակ զգալ: Մարդիկ շրջապատված են հարազատներով, բարեկամներով ու ընկերներով, ապրում են միմյանց մասին հոգ տանելով:

Մտերիմներ են համարվում այն մարդիկ, ովքեր անհրաժեշտության դեպքում պարտքով փող կտան, հիվանդանոց կտանեն, ծանր պահերին ձեր կողքին կլինեն: Անծանոթ մարդիկ անգամ մտերիմ են դառնում, եթե չեն խուսափում միմյանց հետ շփվել, հաճույքով են զրուցում, ցավը կիսում են, ուրախության մասին պատմում: Այս ամենն օգնում է սթրեսից դուրս գալ, մի տեսակ ցավազրկող ազդեցություն ունի, թույլ է տալիս հոգեպես վերածնվել:
Կարդացեք նաև.
- Զվարճա՞նք, թե՞ անհրաժեշտություն․ պլաստիկ վիրահատությունը շատերին օգնում է ազատվել կոմպլեքսներից
- Էլեկտրոնային ծխախոտը կարող է առաջացնել սրտի հիվանդություն․ ահա, թե ինչու
- Սննդային կոմա. ինչո՞ւ ուտելուց հետո չենք կարողանում աշխատել
Ինչու՞ են կանայք ավելի երկարակյաց
Կանայք, ի տարբերություն տղամարդկանց, մեծ ուշադրություն են դարձնում միջանձնային հարաբերություններին: Նրանք սիրում են իրենց շրջապատել մարդկանցով, զրուցել, անգամ ՝ բանբասել: Նրանք ունեն նվազագույնը երեք մտերիմ մարդ: Այս հարաբերությունները նման են պաշտպանական դաշտի, որն օգնում է թոթափել բացասականը:
Ըստ էության, երկարակեցության գաղտնիքը մտերիմ հարաբերությունների ու սոցիալական ինտեգրման մեջ է:
Կարդա նաև
Newmag-ը ներկայացնում է չեխ գրող Յախիմ Տոպոլի «Սատանայի արհեստանոցը» գիրքը (թրեյլեր)
Newmag-ը ներկայացնում է գերմանացի ռեժիսոր, դրամատուրգ Նուրան Դավիթ Քալիսի գրական դեբյուտը՝ «Լուսինը մեր արևն է» վեպը (թրեյլեր)
Ուշագրավ փաստեր «Անունները չփոխե՛լ» գրքի հեղինակ Մարիաննա Հակոբյանի մասին (տեսանյութ)
Newmag-ը Արմենիա Հ/Ը եթերում ներկայացրել է Գանեսա Նագառաջանի «Վաղը՝ մեկ ուրիշ օր» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)