BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Սերբական երգիծարշավ. ինչպես հումորիստը մասնակցեց ն

Սերբական երգիծարշավ. ինչպես հումորիստը մասնակցեց նախագահական ընտրությանը և քիչ մնաց հաղթի

Լուկա Մաքսիմովիչը որոշեց ծաղրել Սերբիայի քաղաքական ամբողջ համակարգը ու առաջադրեց իր թեկնածությունը նախագահի պաշտոնում: Աբսուրդի ժանրից էր փաստը, որ նա հեշտությամբ հավաքեց գրանցվելու համար անհրաժեշտ 10 հազար ստորագրությունը: Օրենքով նրան պարտավոր էին գրանցել որպես նախագահի թեկնածու:
Լուկա Մաքսիմովիչն իրեն անվանում էր Բելի` Սպիտակը, փողոց էր դուրս գալիս ամբողջությամբ սպիտակ շորերով, սպիտակ կոշիկներով ու փողկապով` ընդգծելով իր ազնվությունը: Նա շրջում էր ձիով ու պնդում էր, թե Մատանիների տիրակալն է, խոստանում էր ծով չունեցող Սերբիայում ծով բացել ու տալիս էր այլ զավեշտային խոստումներ` ցուցադրելով քաղաքական գործիչների դատարկությունը:






Մարտի կեսերին Լուկան առաջ ընկավ գրեթե բոլոր թեկնածուներից ու հարցումներով զբաղեցրեց 2-րդ տեղը: 1-ինը` գործող վարչապետն էր, որն էլ ի վերջո դարձավ նախագահ: Բայց ընտրարշավը խեղկատակության վերածող թեկնածուի ժողովրդականությունը միայն աճում էր, և ընտրության օրը պարզվեց, որ նա ստացել է 300 հազար ձայն:
Լուկա Բելի Մաքսիմովիչի նախընտրական հոլովակները նման էին զառանցանքի, բայց սա աշխատեց, ու քաղաքականությունից գերհոգնած ընտրողները ցուցադրեցին իրենց վերաբերմունքը ընդհանրապես ամբողջ համակարգի հանդեպ:
Սա յուրահատուկ ֆենոմեն է, բայց բացառիկ չէ: Մարդիկ հոգնել են: Պետություններն այլևս չեն հասցնում կարգավորել քաղաքացիների խնդիրները: Ինֆորմացիայի տարածման արագությունն ու սպառման մասսայականությունը կաթվածահար է արել պետություն-քաղաքացի հարաբերությունները: Սրան գումարվել է չինովնիկների բյուրոկրատական ոչ ադեկվատ աշխատանքը, որը շարունակվում է գործել նույն արագությամբ: Հետևաբար, մարդիկ լուծում են փնտրում, և քանի որ չեն գտնում, արձագանքում են հենց այդպես` սկսվում է պոպուլիստ իռացիոնալների, կամ ռացիոնալ երգիծաբանների հաղթարշավը: Հենց նրանք են լրացնում առաջացած ու ամեն օր խորացող բացը:
P.S. Սերբ երգիծաբանի արտասովոր հոլովակներին, անոմալ խոստումներին ու համապետական ծաղրին անդրադարձել է Ժամը լրատվականի Պոստ Ֆակտում հաղորդումը: Դիտեք արտասովոր ռեպորտաժը կիրակի` ապրիլի 9-ին, ժամը 20:00-ին: 

Տարածել