ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉ
Գլխավոր Հոդվածներ

Պե՞տք է, որ պետությունը զինծառայողին ծխախոտ տրամադ

Պե՞տք է, որ պետությունը զինծառայողին ծխախոտ տրամադրի

Պաշտպանության նախարարության պարենային ապահովման չափաքանակներից հանվում է ծխախոտը: Այս որոշման պատճառը Հայաստանի ստորագրած «Ծխախոտի դեմ պայքարի» Առողջապահության համաշխարհային կազմակերպության շրջանակային կոնվենցիան է և «Ծխախոտի դեմ պայքարի» պետական ծրագիրը: Բացի այդ` հաշվի է առնվել Զինված ուժերում ծխելու դեմ պայքարը` մասնավորապես «Առողջ զինվոր` առանց ծխախոտի» ծրագիրը:
Այս որոշման նախագիծը վերաբերում է պայմանագրային զինծառայողներին, ժամկետային զինծառայողներին 2008-ից ի վեր ծխախոտ չի տրամադրվում, բայց հատկացվում է գումար, կամ քաղցրավենիք` մարտական դիրքերում: Նույն այս որոշումով նախատեսվում է պայմանագրային զինծառայողների համար` օրը 20 գլանակ ծխախոտի և լուցկու փոխարեն կհատկացվի փող:
Ծխող մարդուն ռացիոնալ հիմնավորումներով, «չի կարելի»-ներով, խնդրանքով կամ պահանջով սիգարետից կտրելու խոսակցությունները միշտ անփառունակ վախճան են ունենում: Կլսի, կլսի ու կշտապի ծխելու: Միայն ծխող մարդը գիտի, թե ինչ է ծխախոտ չունենալը: Կարող ես Ազատության հրապարակում հացադուլ անել ամսով ու դիմանալ, կարող ես դիմանալ ծարավին, բայց չծխել չես կարող: Հացի ու ջրի համար կեսգիշերին փողոց դուրս չեն գալիս, ծխախոտի համար` դեգերում են գիշերային կրպակների մոտ: Հետևաբար` ճիշտ չէ զինծառայողին ծխախոտից զրկելը, հատկապես առողջ ապրելակերպ սկսելու հիմնավորմամբ:
Զինծառայողներին ծխախոտ չտրամադրելը դեռեւս չի նշանակում, որ նրանք կդադարեցնեն ծխելը: Ծխողը ծխում է` անկախ նրանից` ծխախոտ ունի՞, թե՞ ոչ: Էմբարգոներով ծխելու դեմ չեն պայքարում: Զինծառայողներին ծխախոտից զրկելը լրացուցիչ սոցիալական ու չհիմնավորված լարվածություն է զինծառայողի համար: Մարդը չգիտի` մարտական հերթապահությո՞ւն իրականացնի, թե՞ գնա ծխախոտ փնտրելու: Թեկուզ հակառակորդի դիրքեր: Գուցե ավելանան գողությունները կամ դասալքությունը:
Բացի այդ` ծխախոտ չտրամադրելը լրացուցիչ բեռ է զինվորի ծնողի համար: Մեկ է` զինծառայողներին տրվող ծխախոտի գումարը չի կարող հերիքել մեկ ամիս ծխախոտ գնելուն: Բանակում ծխախոտը վերջանում է ավելի արագ, քան հակաբիոտիկները` գրիպային համաճարակի ժամանակ: Ստիպված զինծառայողների ծնողներն են գնելու ուղարկելու բանակ: Զինվորական առանց այն էլ ծախսատար կապոցներում կավելանա նաեւ ծխախոտը: Չունեվոր զինվորն էլ կծխի ուրիշի ծխած սիգարետի ավելցուկը:

Բայց պե՞տք է, որ պետությունը զինծառայողին ծխախոտ տրամադրի


Իրականում` ոչ: Ոչ, որովհետեւ դիքերում ծխելը հաճախ կյանք է արժենում զինծառայողի համար` դիրքապահին դարձնելով հակառակորդի դիպուկահարի թիրախ: Դիրքում ծխելը խստիվ արգելվում է, բայց ծխող զինծառայողները, հատկապես պայմանագրայինները, հաճախ այդ կենսական կանոնը չեն պահպանում, ու դիրքերում ավելանում են զոհերը, որոնք կարող էինք չունենալ:
Պետությունը չպետք է զինծառայողին ծխախոտ տրամադրի, որովհետեւ դրանով խրախուսում է ծխելը: Ծխող տղամարդկանց մի հսկայական մաս ծխել սկսում է հենց բանակում: Մի բան է, որ ծխելու պայմաններ չկան, մեկ այլ բան է, որ ամեն օր մի տուփ ծխախոտ ես ստանում, ու այն քեզ պետք չէ: Մեկ օր պետք չէ, երկու օր, երրորդ օրը սկսում է պետք գալ: Հետեւաբար պետությունը ծխախոտը չպետք է հասցնի իրեն պաշտպանող զինվորներին:


[Իրականում` ոչ]



Պետությունը չպետք է ծխախոտ տրամադրի, որովհետեւ այդ ծխախոտը առանց ֆիլտրի է, շուկայում եղած ամենաէժան ու անորակ ծխախոտից էլ վատը` ախավելային թութունով: Յուրօրինակ գարշահոտություն տարածող ու եղունգները դեղնացնող այդ ծխաթույնը նույնիսկ մոլի ծխողներն են վաճառում անճարներին եւ ֆիլտրով ծխախոտ գնում: Հիմա ծխողները հնարավորություն ունեն միանգամից գումարը վերցնել ու գնալ գնել այն, ինչ ուզում են` առանց պարտադրանքի:
Բացի այդ` բոլորը ստանում են իրենց ծխախոտի չափաբաժինը: Ծխողը ծխում է իր բաժինը, չծխողը կոտակում է անիմաստ տուփերի կույտ: Ի՞նչ պետք է անի: Պարզ է, որ կամ պետք է նվիրի ծխող ընկերներին, կամ վաճառի` ներսում ու դրսում: Երբ պետությունը զինծառայողին ծխախոտ է տրամադրում անհեթեթ միջադեպերը` քրեական հետեւանքներով, ավելանում են:

Հիմա` պետությունը պե՞տք է զինծառայողին ծխախոտ տրամադրի


Եվս մեկ անգամ` ոչ: Եթե ծխելը վտանգավոր է առողջության համար, ուրեմն իր զինվորին ծխախոտ տրամադրող պետությունը զբաղված է իր իսկ պաշտպաններին գիտակցված թունավորելով, առողջազրկելով, աստիճանաբար սպանելով: Այդ սպանությունը զանգվածային է եւ նպատակային: Սեփական զինվորներին բանակում ծխախոտով սպանեը պետական քաղաքականության վերածվում: Եթե յուրաքանչյուր զինծառայողի ծխախոտ ես տրամադրում, ուրեմն պեսիմիստական կանխավարկած ունես, որ զինվորդ անպայման ծխող է, թուլակամ, թմրանյութից կախվածություն ունեցող, մարզումները անտեսող, անառողջ, սեփական ապագայի վրա խաչ քաշած:
Պետությունը չպետք է զինծառայողներին ծխախոտ տրամադրի, որովհետեւ հայկական բանակի զինվորի առողջությունը Հայաստանինն է եւ նրա ապագա ընտանիքինը, նրա ծնելիք երեխաների առողջության գրավականը:
Եվ զարմանալի է ոչ թե այն, որ կառավարությունը որոշում է զինծառայողին ծխախոտ չտրամադրել, այլ այն, որ մինչեւ հիմա բանակին ծխախոտ է մատակարարվել: Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ զինվորին ծխախոտ հատկացնելը հասկանալի էր: Երկրորդ աշխարհամարտին` դեռ հասկանալի էր: Բայց 21 րդ դարում ոչ միայն անհասկանալի է, այլև անընդունելի է, պախարակելի եւ ամոթալի:

Տարածել