JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027
Գլխավոր Լուրեր

[GQ] Ինչպե՞ս պայքարել քրտինքի դեմ․ 7 պարզ խորհուր

[GQ] Ինչպե՞ս պայքարել քրտինքի դեմ․ 7 պարզ խորհուրդ և 5 արդյունավետ միջոց


  • Բամբակյա, վուշե կամ մետաքսե հագուստներ կրելու դեպքում չի խախտվի օրգանիզմի ջերմակարգավորման գործընթացը և քրտինքը մարմնից կգոլորշանա։ Սինթետիկ նյութերը խանգարում են գոլորշացմանը, օրգանիզմի ջերմաստիճանը բարձրանում է և քրտնարտադրությունն ավելի է շատանում։

  • Միատարր և սպիտակ հագուստի վրա թաց հետքերը հատկապես նկատելի են, և դրանք թաքցնելու համար պետք է հագնել մուգ և պայծառ գույների վերնաշապիկ և շապիկ։ Դրանք ավելի քիչ նկատելի կլինեն, եթե նկարով հագուստ հագնեք։




Կարդացեք նաև.




  • Եթե գրասենյակում եք աշխատում, վերնաշապիկի տակից պետք է շապիկ հագնել։ Դրանք կլանում են քրտինքը, իսկ վերնաշապիկը մնում է մաքուր։ Եթե ձեզ մոտ առկա է ուժեղ քրտնարտադրություն, պահեստային շապիկներ պահեք և օրվա ընթացքում փոխվեք։

  • Որպեսզի քրտնարտադրության պատճառով ձեզանից վատ հոտ չփչի, անընդհատ պետք է հետևել հիգիենային։ Կանոնավոր լոգանք ընդունեք, հատկապես մարզանքից հետո, և  թաց անձեռոցիկներ պահեք՝ թևատակերը ժամանակ առ ժամանակ մաքրելու համար։ Բոլոր տեսակի անձեռոցիկներն էլ պիտանի կլինեն, կարևորը՝ մաշկը չգրգռեն։

  • Պետք է հրաժարվել կծու ուտելիքներից, դրանք պարունակում են կապսաիցին նյութ, որը ուղեղին ազդանշան է ուղարկում, որ մարմինը գերտաքացած է։ Ի պատասխան դրա, օրգանիզմն սկսում է ավելի շատ քրտինք արտադրել՝ մարմինը սառեցնելու համար։

  • Սառն ըմպելիքներ խմեք, ոչ թե տաք։ Այդպես կհովանա ձեր մարմինը և ջերմակարգավորման համար օրգանիզմը քրտինք չի արտադրի։

  • Եթե այնուամենայնիվ բախվում եք նման խնդրի, պետք է դիմել բժշկի։ Բարձր քրտնարտադրությունը մի քանի հիվանդությունների համախտանիշ  կարող է լինել։


Ահա հինգ արդյունավետ միջոց քրտնարտադրության դեմ պայքարելու համար։
[caption id="" align="aligncenter" width="688"]Дезодорант Colonia Club, Acqua di Parma, 3000 руб. Հոտազերծիչ Colonia Club, Acqua di Parma[/caption]
[caption id="" align="aligncenter" width="684"]Антиперспирант Classic, Dry Dry, 724 руб. Հոտազերծիչ Classic, Dry Dry[/caption]
[caption id="" align="aligncenter" width="684"]Дезодорант L’Homme Idéal, Guerlain, 2230 руб. Հոտազերծիչ L’Homme Idéal, Guerlain[/caption]
[caption id="" align="aligncenter" width="684"]Антиперспирант Pro LS, Lab Series, 2000 руб. Հոտազերծիչ Pro LS, Lab Series[/caption]
[caption id="" align="aligncenter" width="684"]Дезодорант-антиперспирант, Clinique, 1750 руб. Հոտազերծիչ Clinique[/caption]

GQ

Տարածել