ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉ
Գլխավոր Հոդվածներ

Սև Գեորգինի. սպանություն, որ չի բացահայտվում արդեն

Սև Գեորգինի. սպանություն, որ չի բացահայտվում արդեն 70 տարի

Դա եղել է Լոս Անջելեսում: 1947 թվականի հունվարի 15-ին Բեթի Բերսինգեր անունով մի կին իր փոքրիկ դստեր հետ զբոսնելով Լեյմերտի Պարկ կոչվող թաղամասում, նորակառույցների մոտ՝ գետնին ընկած, մանեկեն է նկատել, ավելի կոնկրետ, մանեկենի կեսը, այն գոտկատեղից կտրված է եղել: Մոտենալով, Բեթին սարսափել է, քանի որ գետնին ընկածը եղել է ոչ թե մանեկեն, այլ կնոջ այլանդակված դիակ: Նա դիմել է ոստիկանություն, ավելի ուշ ոստիկանները պարզել են, որ սպանվածը 22-ամյա Էլիզաբեթ Շորթն է: Լրագրողներն այդ սպանության հետ կապված մեծ աղմուկ են բարձրացրել, աղջկան էլ փարթամ, սև խոպոպներով սանրվածքի համար անվանել Սև Գեորգինի:

Փառքի և փողի համար


Էլիզաբեթը 19 տարեկան է եղել, երբ հայրենի Մասաչուսեթսից առաջին անգամ տեղափոխվել է Սանտա Բարբարա, այնուհետև` Լոս Անջելես: Նրա իրական նպատակը  Հոլիվուդն է եղել: Աղջիկը գեղեցիկ է եղել և  մտածել է, որ կարող է դերասան դառնալ: Հնարավոր է, նա ժամանակի ընթացքում  կարողանար ցուցադրել իր տաղանդն ու փայլեր էկրանին, եթե  նրա ուղին այդքան ողբերգական ավարտ չունենար: Միսս Շորթը  մասնակցել է փորձնական նկարահանումների, ծանոթացել է հայտնի մարդկանց հետ, բայց ոչ ոք այդպես էլ նրան ֆիլմում նկարահանվելու առաջարկ չի արել:  
Նա տեղից տեղ է տեղափոխվել, աշխատելով հիմնականում որպես մատուցող: Մի անգամ Սանտա Բարբարայում ձերբակալվել է՝ զինվորականների մեջ ալկոհոլային խմիչքներ խմելու համար, բայց երկար չի մնացել ոստիկանական բաժնում: Ֆլորիդայում հանդիպել է  Մեթ Գորդոնին, որն Էլիզաբեթին առաջարկություն  է արել,   սակայն նրանք չեն հասցրել ամուսնանալ, որովհետև Գորդոնը   1945 թվականին մահացել է  ինքնաթիռի վթարի հետևանքով:

Աշխույժ գեղեցկուհին


Ուր էլ որ Էլիզաբեթը գնացել է, տղամարդկանց հայացնքներն անպակաս են եղել նրանից: Սպիտակամորթ, սևահեր, գերազանց կազմվածքով աղջիկը միշտ լավ է  հագնվել (նա միշտ ասել է, որ ավելի լավ է սոված լինել, քան սարսափելի հագուստով):  Նա սովոր է եղել, որ  ծանոթ և  անծանոթ տղամարդիկ իրեն  ճաշի հրավիրեն: Նա հաճախ է  համաձայնվել: Նա կարծել է, որ պարտադիր չէ այդ հրավերները սեքսով փոխհատուցել, և որ միայն իր ներկայությունը վայելերը բավարար է տղամարդկանց: Այնումենայնիվ, նա մի քանիսի հետ հյուրանոցներում է մնացել, պատճառաբանելով, որ գլուխը ցավում է և անմիջապես քնել է: Վերջին անգամ նրան կենդանի տեսել են մի վաճառողի մեքենա նստելիս:

Գլազգոյի ժպիտը


Դեպքի վայրում հայտնաբերված կնոջ դիակը սարսափեցրել է նույնիսկ ամենափորձառու ոստիկաններին: Դիակից հեռացված են եղել   ներքին օրգանները, արյունը քամած է եղել, իսկ մարմինը՝ կտրված: Ակնհայտ է եղել, որ մասնատելուց ու արյունը քամելուց հետո մարմինը լավ լվացել են: Մարմնի և դեմքի վրա ծեծի հետքեր են եղել, զգացվել է, որ կնոջը կապկպել են: Դիակի ձեռքերը մարդասպանը կապել է գլխի հետևում: Կնոջ մի կրծքի պտուկն ու  ազդրից մի կտոր կտրված է եղել, որոնք հետո ոստիկանները  հայտնաբերել են նրա  հեշտոցից: Կնոջ այտերը բերանի երկու ծայրերից մինչև ականջները կտված են եղել,  այն նմանեցրել են հայտնի ու ողբերգական Գլազգոյի ժպիտին՝ հորինված շոտլանդական գոպնիկների կողմից:
Դիակի փորձաքննությունից հետո պարզվել է, որ կնոջը չեն բռնաբարել, առհասարակ, նա ակտիվ սեռական կյանքով չի ապրել: Բժիշկը չի բացառել, որ զոհը նույնիսկ կույս է եղել: Մահվան պատճառն ուղեղի ցնցումն ու  արյունահոսությունն են եղել:  
Մարդասպանը ակնհայտորեն փորձել է այնպես անել, որ դիակը չճանաչեն: Կնոջն ահավոր ծեծել ու այլանդակել է, աղջկա մոտ ոչ մի փաստաթուղթ չի եղել:  Սադիստը մի բան չի իմացել՝  1943-ին իր ապագա զոհը  Կալիֆոռնիայի ռազմակայանի տարածքում աշխատել է  որպես գանձապահ և  հետաքննությունների դաշնային բյուրոյի արխիվում եղել են նրա մատնահետքերը:  Մատնահետքերից էլ պարզվել է, որ դա Էլիզաբեթ Շորթի մարմինն է:


Կարդացեք նաև․



Մեղադրվում են տղամարդիկ


Սև Գեորգինի գործն ուսումնասիրվել է երկար և մանրամասն: Գործով հարյուրավոր կասկածյալներ են անցել:  Առաջինը կասկածյալը եղել է  վաճառող Ռոբերտ Մենլին, բայց  երկու օր բաժնում պահելուց հետո,  ապացույցների բացակայության պատճառով նրան ազատ են արձակել: Հետո կասկածել են պրոդյուսեր Մարկ Հանսենին, սակայն նրա դեմ էլ  ոչ մի ապացույց չի հայտնաբերվել: Որոշ ժամանակ անց, Ֆլորիդայի բնակիչ  Լեսլի Դիլլոնը  Լոս Անջելեսի ոստիկանություն մի նամակ է ուղարկում, որում խոստավանում է, որ ինքն է սպանել Էլիզաբեթին: Նամակում նա բազմաթիվ մանրամասներ է հայտնում, բայց ավելի ուշ պարզվում է, որ նա լուրջ հոգեկան խանգարում ունի  և ոչ ոքի էլ չի սպանել:
2013-ին, դաժան սպանությունից 66 տարի անց, մի վարկած է առաջ քաշվում, որ մարդասպանը Էլիզաբեթի հայրն է, որը դեռ աղջկա կենդանության օրոք մի քանի սպանությունների մեջ էր  կասկածվում, և փախել է Ասիա, բայց վարկածը չի հաստատվում:
Այնուհետև իր վարկածն է առաջ քաշում փարիզեցի բանաստեղծուհի Պյու Իտվելը, որն ինչպես որ հարկն է, ուսումնասիրել էր արխիվները: Վերջերս հրատարակվել է նրա՝ « Սև գեորգինի, կարմիր վարդը» գիրքը, որտեղ ասվում է, որ սպանության պատվիրատուն եղել է պրոդյուսեր Մարկ Հանսենը, իսկ կատարողը՝ այն նույն խելագար Լեսլի Դիլլոնը: Հենց Դիլլոն է ոստիկանությանը սպանության վերաբերյալ մանրամասներ հայտնել, որոնց  միայն մարդասպանը կարող էր տեղյալ լինել: Օրինակ այն, որ Էլիզաբեթի ձախ ոտքի վրա վարդ է դաջված եղել: Բացի դրանից, Դիլլոնին, Հանսենին ու Էլիզաբեթին, սպանությունից առաջ տեսել են մոթելում, իսկ սպանությունից հետո նույն մոթելի 3-րդ համարից հայտնաբերել են Էլիզաբեթի հագուստը, համարում նաև բազմաթիվ արյան հետքեր են եղել:  Դիլլոնին չեն դատապարտել, նրան իր ընդարձակ կապերի միջոցով ազատել է Հանսենը:
Վարկածը ճի՞շտ է, թե՞ ոչ, բայց Էլիզաբեթի սպանության համար ոչ ոք այդպես էլ չի դատապարտվել: Հասկամալի է, որ այս պատմության նկատմամբ հետաքրքրությունը չի կորի, քանի դեռ կա  Ջեյմս Էլլռոյի  «Սև գեորգինի» բեսթսելլերը:
Էլիզաբեթ Շորթը, այդքան երազելով հայտնիության մասին, այն ցմահ ստացավ: Նա ունեցավ այն համբավը, որի մասին այդքան երազում էր:

TELEPROGRAMMA


 

Տարածել