ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉ
Գլխավոր Հոդվածներ

[Շարունակությունը՝ գրքում] Հանսյորգ Շերթենլայբ․ «Գ

[Շարունակությունը՝ գրքում] Հանսյորգ Շերթենլայբ․ «Գիշերային լողորդը»

ՍԵՆՅԱԿԸ 4 հունվարի
Սենյակը փոքր է ու քառակուսի։ Պատուհանը նա­յում է մարգագետնին։ Ձմեռային լույսը չափազանց պայծառ է։ Բարեբախտաբար, ես միակ սպասողն եմ։ Ես հիմա ոչ ոքի չեմ կարող հանդուրժել իմ կողքին։ Պատերը ձվի կեղևի գույնի են, գորգը շագանակա­գույն է։ Ես ատում եմ շագանակագույնը։ Ջրանկար­ները, որ կախված են իմ բազմոցի ու փոքր պահա­րանի վերևում և երեք դռների միջև, պետք է այրել։ Ուրախ գույներով բնապատկերներ։ Զգայուն, տաք, նրբազգաց։ Ջրանկարները այլ իրավիճակում էլ ինձ դուր չէին գա։ Եթե ավելի լավ զգայի։ Եթե ես այդ­քան շատ չվախենայի։ Եթե իմանայի, թե ինչպես է Ֆիոնան։
Բոլոր ամսագրերը, որոնք փռած են սեղանիկի վրա, թերթել եմ։ Բայց չեմ կարողանում կենտրոնա­նալ. տառերը լողում են աչքերիս առջև, լուսանկարնե­րը ազդում են նյարդերիս։ Նրանք ստում են։ Նրանք ցույց են տալիս երջանիկ մարդկանց, որոնք անհոգ տեսք ունեն։ Ինչքա՞ն ժամանակ է, որ սպասում եմ։ Վարագույրը դեղնած է. պարզ է՝ այստեղ թույլա­տրվում է ծխել։ Դեղորայքի հոտ է գալիս։ Անկյունում դրված թաղարով բույսը նման է ծնողներիս հյու­րասենյակի անկյունում դրված թաղարին. խղճուկ է։ Կողքի սենյակում մի գրամեքենա է չխկչխկում։ Չհաշված չսրած մատիտը, մոմն ու հեռախոսագիր­քը՝ փոքր պահարանի երկու դարակներ դատարկ են։ Այս ո՞վ է, որ դեռ գրում է գրամեքենայով։ Բժշկի քար­տուղարուհին այնպիսի տեսք ունի, ինչպես իմ գեր­մաներենի ուսուցչուհին։ Երբ նա գլուխը շարժում է, ակնոցի ապակիները փայլում են։ Խոսելիս հազում է։ Նրա հայացքը սաստող է։ Նրա գրասեղանին բա­նան է դրված։ Հագին մի բլուզ կար, որը նույնիսկ մայրս չէր հագնի։ Ես հաճույքով նրան կանպատվեի։ Բայց նա մեզ օգնում է։ Ֆիոնայի նկատմամբ բարե­համբույր է, իսկ ինձ հազիվ էր նկատում։ Հաստատ մտածում է, թե այս ամենի մեղավորը ես եմ։ Ֆիո­նային դուր էր գալիս, որ քարտուղարուհին շոյում էր իր մազերը։ Երբ ես ու Ֆիոնան երեկ գիշեր Անգլիայում գնացք նստեցինք, հորդառատ անձրև էր գալիս։ Որպեսզի աչքի չընկնենք, մենք իրարից առանձին անցանք սահմանը։ Այնուհետև փնտրեցինք մի դատարկ վա­գոն։ Աջ ձեռքիս վերքը նորից սկսել էր արնահոսել։ Ձեռքս տաք էր, ու սրտիս բաբախյունը մինչև մատ­ներիս ծայրը զգում էի։ Որպեսզի Ֆիոնան կարողա­նար իմ վիրակապը փոխել, շեմքի վարագույրները քաշեցինք և լույսն անջատեցինք։ Փոքր լամպի ներ­քո նստեցի ընթերցելու։ Ավելի ուշ բացեցինք նստա­րաններն ու պառկեցինք։ Ամբողջ գիշեր բռնած էի Ֆիոնայի ձեռքը։ Քանի որ չէինք կարողանում քնել, պատուհանից դուրս էինք նայում։ Խոսելու համար չափազանց ուժասպառ էինք։ Բացի այդ՝ ամեն ինչ արդեն քննարկել էինք։ Կարճ ժամանակ անց անձ­րևը ձյան վերածվեց։ Հետևում մնացող ֆրանսիական գյուղերն ու կա­յարանները ձնաբքին վատ հեռարձակվող հեռուս­տածրագրի նման էին։ Շվեյցարական սահմանը հատելուց մի փոքր առաջ մեկ ուրիշ վագոն նստեցի. գուցե իսկապես մեզ որոնում էին։
Ամբողջ գիշեր ձյուն էր տեղացել։ Պատուհանի դիմացի դաշտը ճեփ–ճերմակ էր, անգամ մի ոտնա­հետք չէր խախտում ձյան հաստ, սպիտակ շերտը։ Արևից փայլփլում է ձյունը, որը թեթև իջնում է։ Այն­քան երկար էր հայացքս հառվել պատուհանից, որ առաջս բացվող տեսարանը անգիր կարող էի նկա­րել։ Դաշտում կանգնած միայնակ ծառին տասնյոթ ագռավ էր թառած։ Հեշտ չէր դրանց հաշվելը։



[Շարունակությունը՝ գրքում] շարքից կարդացեք նաև․




Հեռավոր բլրի վրայի անտառը մի սև հետագիծ է հիշեցնում։ Դաշտին հարակից կայանատեղիում չորս մեքենա են կանգ առած։ Ձնով ծածկված չէ միայն Քեթլինի կարմիր Տոյոտայի տանիքը։ Քեթլինը մեզ դիմավորեց Ցյուրիխի կենտրոնական կայարանում և անմիջապես ուղեկցեց այստեղ։ Ֆիոնան հենց առա­ջին պահից մտերմացավ իմ կնքամոր հետ։ Երկու­սով ինձ ընդհանրապես անտեսեցին։ Սկզբում ինձ համար վիրավորական էր, բայց հետո հասկացա, որ դա ինձ թեթևություն է բերում։
Հաշվում եմ մինչև հարյուրը։ Եվ անմիջապես նո­րից եմ սկսում սկզբից, քանի որ ոչինչ չի օգնում։ Փոր­ձում եմ պատկերացնել, թե ինչի միջով է անցնում Ֆիոնան, աչքերիս առաջ նրա գունատ դեմքն է, եր­կար քիթը, կարմիր մազերը։ Առաջին անգամ է Շվեյ­ցարիայում։ Ավելի ուշ իմ սիրելի վայրերը ցույց կտամ նրան և կներկայացնեմ լավագույն ընկերոջս՝ Յա­նին։ Ծնողներիս հետ էլ դեռ չի ծանոթացել։ Նրանք պատկերացում չունեն, որ մենք Շվեյցարիայում ենք, համոզված են, որ իրենց որդին դեռ ընկերուհու հետ փախած–կորած է Իռլանդիայում։ Պետք է անել միայն այնպիսի բան, որը ծնողնե­րը չեն հասկանում։
Ես նորից հաշվում եմ մինչև հարյուրը։ Իմ երևա­կայության մեջ թվերը հրեշների են վերածվում, որոնք լռելյայն անցնում են կողքովս։ Ես հոգնած եմ։ Չնայած երկու օր է կարգին բան չենք կերել, բայց սոված չեմ։ Ընդհակառակը՝ հենց մտածում եմ ուտե­լիքի մասին, վատանում եմ։ Բժիշկը չգիտի դանակի հարվածից առաջացած վերքիս մասին։ Ավելի ուշ ցույց կտամ։ Հիմա նա ավելի կարևոր բան ունի անե­լու։ Բժշկի ձեռքերը փոքր են, այնպիսի տեսք ունեն, ասես անընդհատ լվանում է դրանք։ Նա Քեթլինի ըն­կերն է, ու ես վստահում եմ նրան։ Երբ նա մտածում է, ձախ աչքի կոպը բարձրացնում է։
Ես Ֆիոնային ուղեկցեցի միջանցքի ծայրի սեն­յակը։ Որպեսզի հանգիստ հրաժեշտ տանք, նրանք մեզ մի պահ մենակ թողեցին։ Ֆիոնան լաց չէր լինում։ Նա չէր ուզում, որ ես իր շուրթերը համբուրեմ։ Նա ձեռքս բաց թողեց, երբ բժշկի վիրակապարանի դու­ռը ներսից բացվեց։ Սենյակի պատերը կապույտ էին։ Քեթլինը Ֆիոնային գրկեց ու ուղեկցեց։ Ես պետք է դրսում սպասեի։ Ֆիոնան մի անգամ էլ շրջվեց ու ժպտաց ինձ, ապա դուռը ծածկվեց նրա հետևից։ Ես նստեցի սպասասրահում։ Դեռ ժամեր առաջ էր ժա­մանակը կանգ առել։ Ես հստակ պատկերացնում եմ, թե ինչպես է կա­հավորված բժշկի սենյակը։ Ամեն առարկա տեսնում եմ՝ բոլոր բժշկական գործիքները, բոլոր մեքենանե­րը, կահույքը, ամեն ինչ։ Ո՛չ, ես միայնակ չեմ նստում սպասասրահում, այլ ծնկում եմ Ֆիոնայի կողքին, բռնում նրա ձեռքն ու քրտինքը սրբում ճակատից։ Եթե նույնիսկ ես անտեսանելի եմ, և ոչ ոք չի կարող ինձ տեսնել, բայց գոնե Ֆիոնան... Նա կարող է ինձ տեսնել։ Նա գիտի, որ ես մտքերով իր հետ եմ, քանի որ իմ միակ հնարավորությունը՝ հիշելու, թե ինչպես հասանք նրան, որ Ֆիոնան հիմա պառկած է այս սենյակում, դա է։

Գերմաներենից թարգմանեց Լիանա Սաֆարյանը


www.zangak.am

Տարածել