ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉ
Գլխավոր Հոդվածներ

[Իրականում՝ ոչ] Հայաստանը պե՞տք է Իսրայելից զենք

[Իրականում՝ ոչ] Հայաստանը պե՞տք է Իսրայելից զենք գնի

Վերջերս Իսրայելի խորհրդարանի նախկին պատգամավոր Ալեքսանդր Ցինկերը հայտարարեց, որ ժամանակին Հայաստանին առաջարկել են ռազմական սարքավորումներ ձեռք բերել, սակայն հայկական կողմը մերժել է: Հայաստանի պաշտպանության նախկին նախարարն ասել է, որ դա թանկ է և ձեռնտու չէ: Իսրայելցի պատգամավորը հայտարարել է նաև, որ գնդակը Հայաստանի կողմում է, իրենք բաց են, և եթե ցանկություն կա, պատրաստ են քննարկել այդ հարցը:
Եթե ժամանակին Հայկական կողմը ձեռք բերեր Իսրայելական արտադրության զինատեսակներ, ապա քառօրյա պատերազմում անօդաչու թռչող սարքերը ոչ թե կվնասեին հայկական կողմին, այլ Ադրբեջանին: Այդ սարքերը կգտնվեին մեր զինվորների ձեռքին, իսկ դրանց ձեռքբերման համար միջոցներ կգտնվեին: Ինչպես միջոցներ գտնվեցին վերջին շրջանում տեսանկարահանող սարքեր ձեռք բերելու և ամբողջ պաշտպանական գիծը համալրելու համար:
Իսրայելական կողմը հիմա էլ է պատրաստ Հայաստանին վաճառել զինատեսակներ, սակայն կրկին հայկական կողմը քայլեր չի ձեռնարկում այդ զինատեսակները ձեռքբերելու համար: Այնինչ` օր առաջ Հայաստանը պետք է միջոցներ գտներ սպառազինության մրցավազքից հետ չմնալու ու նոր զինատեսակներ գնելու համար: Չէ՞ որ հենց այդ զինատեսակների բալանսի խախտումն է, որ ի վերջո Ադրբեջանին թույլ է տալիս սահմանին լկտիանալ:
Հայկական կողմը պետք է Իսրայելից գնի այդ զինատեսակները, որովհետև Իսրայելական զինատեսակները ժամանակակից աշխարհում համարվում են ամենաարդյունավետներից մեկը: Եթե նույնիսկ Հայկական կողմը ուշացել է անօդաչուներ գնելու հարցում, ապա ժամանակն է, որ գնի դրանց հակազդման միջոցները: Սովորաբար հարձակողական զենք արտադրողներն ունենում են նաև դրանց հակաթույնը:



Իրականում` ՈՉ շարքի մյուս հոդվածները



Իրականում` Ոչ:
Բանն այն է, որ Իսրայելի զենք վաճառելու այս քաղաքականությունը սովորական շանտաժ է․ գնիր մեր արտադրած զենքը, հակառակ դեպքում այն կտամ քո թշնամուն: Իսկ շանտաժը երբեք չի ավարտվում մեկ գործողությամբ: Առաջին հաջողված փորձին կհաջորդի երկրորդը, երրորդը և այդպես շարունակ: Իսրայելից զենք գնել նշանակում է կուլ գնալ շանտաժին և հնարավորություն տալ այդ երկրին էմոցիաներիդ վրա գումար աշխատել, հատկապես, որ այդ գումարը չունես:
Բացի այդ, Հայաստանը սպառազինվում է ոչ թե ըստ մրցավազքի, այլ ըստ անհրաժեշտության: Ինչպես Վիգեն Սարգսյանը հայտարարեց՝ զենք գնելը չպետք է լինի ինքնանպատակ՝ հաշվի առնելով առաջնագծում եղած զինատեսակները կամ Ադրբեջանի զինանոցում առկա զինատեսակները և դրանց հակազդման կամ արդյունավետության նվազեցման միջոցները։
Անկախ Իսրայելական կողմի հայտարարություններից Հայաստանը Ռուսաստանի հետ գործակցության արդյունքում հնարավորություն ունի և ձեռք է բերում ժամանակակից զինատեսակներ Ռուսաստանի ներքին շուկայի գներով: Իսրայելը չի կարող Հայաստանին առաջարկել Ռուսաստանի առաջարկած գնից ավելի էժան զենք: Հետևաբար, գնալ և Իսրայելից գնել մի բան, որը կարող ես գնել ավելի էժան, պարզապես հայկական կողմի համար անմտություն կլինի:
Բայց Հայկական կողմը պե՞տք է Իսրայելից զենք գնի:
Իրականում ո՛չ նեղացածի կեցվածքն է այս հարցում ճիշտ և ո՛չ էլ իսրայելական խաղի մեջ ներքաշվելը: Անկախ էմոցիաներից, սա սովորական առևտրային հարաբերություններ են․մեկը վաճառում է, մյուսը գնում է: Եթե Հայաստանը ունի որևէ զինատեսակի պահանջ, ապա պետք է նայի շուկայում և գնի նրանից, ով կտրամադրի էժան ու որակով զենք: Եթե այդ պայմանները ապահովում է Իսրայելը, ապա կգնի հենց Իսրայելից: Բայց խնդիրն այն է, որ մինչև հիմա Հայաստանին էժան ու որակով պայմաններ դեռևս ապահովում է միայն Ռուսաստանը:

Տարածել