BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Ավստրալիայում 102 տարեկան պապիկը մեղադրվում է բռնա

Ավստրալիայում 102 տարեկան պապիկը մեղադրվում է բռնաբարության մեջ

Սիդնեյի արվարձաններից մեկում սեռական ոտնձգություն կատարած տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝  կնոջ վրա  հարձակվելու համար, ընդորում՝ ծանրացուցիչ հանգամանքներով: Բայց, ամենայն հավանականությամբ, հակառակ ավանդույթի, ճաղերի ետևում, նրան հարգանք ու մեծարանք է սպասվում:  Բանն  այն է, որ հանցագործը 102 տարեկան է  և  վաղուց ապրում է ծերանոցում:
Զոհը 94-ամյա կին է եղել, որը  դժգոհել է,  որ սիրառատ պապիկը սկզբում բառերով է հետապպնդել, իսկ հետո՝ ճաշի ժամանակ, հարձակվել իր վրա:  
Ծեր ցանկասերը չի հասցրել վնասել կնոջը, քանի որ բժշկական անձնակազմը միջամտել է ժամանակին,  հարձակվողին հետ քաշել կնոջ վրայից  ու զանգահարել ոստիկանություն:



Կարդացեք նաև.



Չհաջողված հանցագործի դատը նոյեմբերի 20-ին է, իսկ մինչև այդ պապիկը  բժշկական հաստատությունից տեղափոխվել է բանտախուց: Նրա հետ խիստ վարվելը տարօրինակ չէ: Ավստրալիայում անհատի դեմ ուղղված հանցագործությունները համարվում են ծանր: Նույնիսկ այն դեպքում, եթե պապիկի բախտը բերի փաստաբանի հարցում, նա կդատապարտվի 7 տարով,  որը նրա տարիքում կարող է համարվել ցմահ բանտարկություն:
Ծերանոցի տնօրինությունը, որտեղ արձանագրվել է չստացված  սեռական ոտնձգության դեպքը, թեթև շոկի մեջ է եղել: Աշխատակիցներից մեկը լրագրողներին պատմել է, որ միջադեպն անհեթեթություն է իրենց համար, քանի որ ծերանոցի բնակիչների խաղաղությունն ու անվտանգությունը նրանց առաջնահերթություններից են: Տնօրինությունը ներողություն է խնդրել  տարեց կնոջից ու  նրա հարազատներից՝  խոստանալով ուժեղացնել հաստատության ներքին անվտանգության միջոցները:

bigpicture





Հետևեք newmag-ին Telegram-ում և Instagram-ում





 

Տարածել