15 իր, որ կարելի է գնել կյանքում մեկ անգամ
1․ Briggs & Riley
Ամերիկյան Briggs & Riley ընկերությունը շուկայում բոլորովին վերջերս է հայտնվել (1993թ.-ից0, բայց արդեն որակյալ ու թանկարժեք պայուսակների ու ճամպրուկների արտադրողի համբավ ունի: Ընկերությունն իր համբավը ձեռք է բերել հատկապես «ցմահ» երաշխիքի շնորհիվ, որի մեջ մտնում է ճամպրուկների նորոգումը կամ փոխանակումը նորով, եթե իրենց արտադրանքը վնասվում է ընկերության մեղքով:
2. Calphalon
Calphalon արտադրում է խոհանոցային սպասք, որը դիմակայում է ժամանակի փորձությանը: Ընկերությունը ներկայացված է Amazon-ում և Wallmart-ում: Արտադրանքի մեծ մասն ունի «ցմահ» երաշխիք, այդ պատճառով ցանկացած իր, որի օգտագործման ընթացքում դեֆեկտ է հայտնաբերվում ենթակա է անվճար փոխանակման:
3. CamelBak
CamelBak ընկերությունն արտադրում է թեթև ուսապարկեր հիմնականում հեծանվորդների համար, նաև շշեր, բաճկոններ, որոնց միջով ջրախողովակներ են անցնում: CamelBak-ը նույնպես անվճար կփոխի ցանկացած արտադրանք, եթե խոսքն արտադրական դեֆեկտի մասին է: Իրենց կայքում արտադրողները նշում են, որ «ցմահ» երաշխիք ասելով իրենք ի նկատի ունեն ոչ թե ձեր, այլ` արտադրանքի կյանքը:
4. Chicago Cutlery
Խոհանոցի ոճային պարագաներ արտադրող Chicago Cutlery –ն նույնպես «ցմահ» երաշխիք է տալիս, նույնիսկ այն դեպքում, երբ վնասվածքը սովորական առօրյա օգտագործման ժամանակ է առաջացել:
5. Cross
Cross ընկերությունը հիմնվել է 170 տարի առաջ: Ի սկզբանե այն արտադրում էր ոսկուց կամ արծաթից պատրաստված գրիչների կորպուսներ, սա նաև Cross ոսկերչական ընտանիքի ավանդույթի հետ էր կապված: Ընկերությունը բազմաթիվ նորարար գաղափարների հեղինակ է: Հիմա ընկերությունը գրենական պիտույքներ է արտադրում, որոնց վրա գործում է «ցմահ» երաշխիք: Դրա շրջանակում ընկերությունն անվճար կնորոգի կամ կփոխանակի անսարք իրը:
6. Darn Tough Vermont
Կարող է խելագարություն թվալ, բայց ընեկրությունը «ցմահ» երաշխիք է խոստանում իր արտադրած գուլպաների համար: Ի դեպ կարելի է գուլպան վերադարձնել, եթե այն ձեզ ուղղակի անհարմար է թվում, կամ բավարար ամուր չեն ձեր կարծիքով կամ ուղղակի չեք հավանել: Darn Tough Vermont-ը կփոխանակի իր արտադրանքն առանց ավելորդ հարցերի ու նախապայմանների:
7. Feetures
Եվ մեկ ընկերություն, որը որոշել է «ցմահ» երաշխավորել իր արտադրանքը: Feetures-ը ցանկացած ձևի ու նշանակության գուլպաներ է արտադրում, ցանկացած նյութից:
8. Davek
Davek –ը խոստանում է նորոգել կամ փոխանակել իր արտադրած յուրաքանչյուր անձրևանոցը, եթե այն ինչ-որ պատճառով Ձեզ չի բավարարում, կամ եթե ինչ-որ դեֆեկտ է առաջացել: Իրենց կայքում գրված է,- «Մենք ցանկանում ենք, որ սա ձեր գնած ամենավերջին անձրևանոցը լինի»:
9. Kingston
Kingston միջազգային ընկերությունը արտադրում է հիշողության քարտեր և համակարգչային այլ աքսեսուարներ: Kingston –ը նույնպես ցմահ երաշխիք է տալիս իր արտադրանքի համար:
10. JanSport
JanSport-ը 1967թ.-ից ուսապարկեր է արտադրում, որոնք հիմնականում դպրոցականների և ուսանողների համար են նախատեսված: Ընկերությունը վստահեցնում է, որ եթե ընկերության արտադրած ուսապարկը երբևէ վնասվի կամ նույնիսկ մաշվի, ապա իրենք անվճար կնորոգեն կամ էլ կփոխարինեն այն նորով:
Կարդացեք նաև․
Միլիարդատեր և բուսաբան. Բիլ Գեյթսի հաջողության պատմությունը
Կառլ Չիլինգարյան. նա լուծվող սուրճի հայ արքան է
Ինչպե՞ս Levi Strauss-ի գլխավոր տնօրենը լճացումից փրկեց լեգենդար բրենդը
11. Maglite
Հանրահայտ բրենդը ձեռքի լապտերներ է արտադրում 1955.թ-ից։ Դրանք շուկայում գոյություն ունեցող նմանատիպ արտադրանքից տարբերվում են իրենց թեթև բայց, միևնույն ժամանակ, ամենատարբեր երկարության շատ ամուր ալյումինե կորպուսով: Maglite-ի արտադրանքից օգտվում են աշխարհի ամենատարբեր ծայրերում, բազմաթիվ երկրներում դրանք օգտագործում են փրկարար ծառայությունների ու ոստիկանության աշխատակիցները, դրանց ամուր հարվածակայուն կորպուսները թույլ են տալիս լապտերներն օգտագործել նաև ինքնապաշտպանական նպատակով: Ամենայն հավանականությամբ դուք դրանք տեսել եք նաև ֆիլմերում` ոստիկանների ձեռքում: Որոշ երկրներում այդ լապտերները ցմահ երաշխիք ունեն, մյուսներում `10 տարի, որը լապտերի համար նույնպես մեծ ժամկետ է:
12. Rainbow Sandals
Այլևս սանդալների վրա անիմաստ գումար մի ծախսեք, գնեք մի զույգ, որը ձեզ կծառայի այնքան, մինչև դուք կձանձրանաք նույն զույգը կրելուց: Rainbow Sandals-ը խոստանում է անվճար փոխանակել ձեր սանդալները, եթե ինչ-ինչ պատճառով դրանք այլևս պիտանի չեն, կամ ուղղակի ձանձրացրել են Ձեզ:
13. Red Oxx
Red Oxx-ն արտադրում է ճամպրուկներ ու ճամփորդական պայուսակներ: Այս ընկերությունը նույնպես կանի հնարավոր ամեն բան, որպեսզի վնասված ապրանքը նորոգի կամ էլ փոխարինի այն նորով:
14. Teddy Bear
Vermont Teddy Bear Company-ին իր արտադրած փափուկ արջուկն անվճար կնորոգի կամ կփոխանակի, եթե դրա հետ մի լավ խաղացել է ձեր շունը, կամ այն ընկել է բեռնատարի տակ: Եթե արջուկի վնասվածքները ծանր են ու անբուժելի, ապա ընկերությունը ձեր հին ընկերոջ կորստի հետ կապված ցավակցական հեռագրի հետ կուղարկի նաև նոր արջուկին:
15. Eddie Bauer
Հագուստի արտադրող Eddie Bauer-ը խոստանում է, որ յուրաքանչյուրը կարող է վերադարձնել կամ փոխանակել գնումը, եթե այն ինչ-ինչ պատճառով չի համապատասխանում գնորդի սպասելիքին: Եվ այս ամենն անվճար:
Հետևեք newmag-ին Telegram–ում և Instagram–ում
Կարդա նաև
Ինքնուրույն մտածողների փակ համայնք/ Newmag-ի ղեկավարը ներկայացրեց Signature Club-ը (տեսանյութ)
Newmag հրատարակչությունն Արմենիա Հ/Ը «Բարի լույս» ծրագրում ներկայացրեց երկու նոր գիրք (տեսանյութ)
104 տարեկանում կյանքից հեռացավ ԱՄՆ ամենաբարձր պետական պաշտոնը զբաղեցրած ամերիկահայ Փոլ Իգնեշիուսը
Bonjour, Littérature! Կայացավ Francofest միջազգային գրքի երրորդ փառատոնը (լուսանկարներ)