[InterPress] Երբ Բոլթոնը թիրախավորեց Ռուսաստանը և Իրանը, արդյոք Հայաստանը երկրորդական վնաս կրե՞ց
Համապատասխանելով իր վնասակար համբավին՝ Բոլթոնի փոթորկոտ շրջայցը Կովկասում աշխարհաքաղաքական ավերակների հետքեր թողեց։ Բոլթոնն արդեն Վաշինգտոնում է, իսկ նրա ետևից դեռ փորձում են հավաքել այդ ավերակները։
Ինչպես և սպասվում էր, ԱՄՆ անվտանգության հարցերով խորհրդական Բոլթոնի այցը կենտրոնացած էր Կովկասում նոր շրջաններ նվաճելու վրա՝ Վրաստան, Հայաստան և Ադրբեջան, որպեսզի մեկուսացնեն Իրանը։
Բոլթոնն այցելեց բոլոր 3 երկրներ, բայց նրա հրապարակային հայտարարությունները Թբիլիսիում և Բաքվում քիչ թե շատ հարիր էին Կովկաս այցելած ամերիկացի պաշտոնյային։ Երևանում մի քանի անգամ նա պրովոկատիվ հայտարարություններ արեց, որոնք վրդովեցրին հյուրընկալողներին, որտեղ նրա այցի քննարկումները դեռ շարունակվում են։
Հայաստանի հարաբերությունները Իրանի հետ շատ նուրբ են, քանի որ Ադրբեջանի հետ կոնֆլիկտի պատճառով նրա արևելյան սահմանը և արևմուտքում Թուրքիայի հետ սահմանը փակ են։ Հայաստանի հույսը հարավային սահմանն է Իրանի հետ՝ որպես առանցքային ելք։
Կարդացեք նաև.
Ջոն Բոլթոն. Ո՞վ է ԱՄՆ ամենաազդեցիկ «բազեն»
Մոսկվան ավելի մեծ ճնշում է գործադրում հայկական նոր իշխանության վրա
Ջոն Բոլթոնը Հայաստանում պետք է նպաստեր օրենքի գերակայությանը
Անցյալում ԱՄՆ-ն այլ կերպ էր նայում հայ-իրանական կապերին, նույնիսկ Թեհրանի դեմ լայն սանկցիաների կիրառման դեպքում, հասկանում էր, որ Հայաստանի հնարավորությունները սահմանափակ են։ Բոլթոնը զգուշացրեց, որ համբերության բաժակը կարող է լցվել։
Քանի որ ԱՄՆ-ն մեծացնում է ճնշումը Իրանի վրա, հայ-իրանական սահմանը «էական նշանակություն կունենա»։ Բոլթոնն Ազատություն ռադիոկայանի հայաստանյան ծառայությանը հայտնել է. «Մենք պատրաստվում ենք սեղմել Իրանին, քանի որ կարծում ենք՝ նրա պահվածքը Միջին Արևելքում և աշխարհում վնասակար է ու պետք է փոխվի»։
Բոլթոնը չի ժխտել, հասկանում է, թե Հայաստանին ինչու է պետք Իրանը, բայց ասել է, որ լուծումը Ադրբեջանի հետ կոնֆլիկտին վերջ տալն է։ Բոլթոնն ասել է, որ «ընթացիկ հանգամանքները ցույց են տալիս», թե որքան կարևոր է, որ Հայաստանը և Ադրբեջանը «փոխադարձ գոհացնող լուծում գտնեն Ղարաբաղյան հարցում»։
Շարունակությունը՝ InterPress.am–ում