Ինչո՞ւ էր մայրն Ագաթա Քրիստիին արգելել գիրք կարդալ
Ոգեշնչվելով ժամանակի նոր կրթադաստիարակչական մեթոդներից, Ագաթա Քրիստիի մայրը նրան արգելել էր կարդալ սովորել: Սակայն, ինչպես արդեն հասկացաք, աղջիկը նրան չէր լսել:
1890-ականների Անգլիայում ընդունված էր երեխաներին թույլ չտալ գիրք կարդալ, որովհետև այն բացասաբար էր անդրադառնում աչքերի և գլխի վրա:
Ագաթայից բացի, ծնողներն արգելել էին նաև եղբորն ու քրոջը: Երեխաները կարդալ սովորեցին, երբ դարձան 8 տարեկան: Մինչև այդ տարիքը գիրք կարդալն արգելված էր:
Կարդացեք նաև.
Դոնալդ Թրամփին երբեք չեմ ների իր այդ քայլի համար. Միշել Օբամա
Լիլիթ Բլեյան. «Ամենամեծ դատարկություններից մեկն իրական մարդկանց բացակայությունն է»
«Երևանյան բեսթսելեր». «Թքած ունենալու նուրբ արվեստը» վերադարձել է առաջին հորիզոնական
Իր ինքնակենսագրականում Ագաթան գրել է, որ փոքր տարիքում, երբ գիշերն իր համար հեքիաթներ էին կարդում, խնդրում էր, որ գիրքն իր ձեռքում մնա: Նա թերթում էր էջերը ու փորձում էր բառերը բաժանել ըստ իմաստների : Այս մեխանիզմի հրաշքը Ագաթան չհասկացավ` ոչ մանկական տարիքում և ոչ էլ հետո: Զբոսանքների ժամանակ նա ուշադիր զննում էր գովազդային վահանակներն ու դայակին հարցնում բոլոր բառերի նշանակությունները:
Վերջապես եկավ մի օր, երբ 8-ամյա Ագաթան արդեն ինքն էր դայակի համար բարձրաձայն հեքիաթներ կարդում: Ծննդյան հաջորդ օրը դայակը Ագաթայի մորը հայտնեց վատ լուրը. «Մեմ, անկեղծ ցավում եմ, բայց վախենամ Ագաթան կարդալ է սովորել»: Մայրը շատ հուսահատվեց, սակայն էլ ոչինչ անել չէր կարող:

Հետևեք newmag-ին Telegram–ում և Instagram–ում
Կարդա նաև
Ինքնուրույն մտածողների փակ համայնք/ Newmag-ի ղեկավարը ներկայացրեց Signature Club-ը (տեսանյութ)
Newmag հրատարակչությունն Արմենիա Հ/Ը «Բարի լույս» ծրագրում ներկայացրեց երկու նոր գիրք (տեսանյութ)
104 տարեկանում կյանքից հեռացավ ԱՄՆ ամենաբարձր պետական պաշտոնը զբաղեցրած ամերիկահայ Փոլ Իգնեշիուսը
Bonjour, Littérature! Կայացավ Francofest միջազգային գրքի երրորդ փառատոնը (լուսանկարներ)