BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Ալ Ջարիդա. Իրանի միջուկային արխիվն Իսրայելը տեղափո

Ալ Ջարիդա. Իրանի միջուկային արխիվն Իսրայելը տեղափոխել է Ադրբեջանի տարածքով

Քաթարից սկսված տեղեկատվական հոսք կա, որ Իսրայելի հատուկ ծառայությունների աշխատակիցները վարչապետի ցուցադրած ապացույցները դուրս են բերել Իրանից և Թել Ավիվ հասցրել Ադրբեջանի տարածքով: Նաև մանրամասներ են հրապարակվել` Իսրայելի հետախուզությունը համարձակ գործողությունն իրականացրել է հունվարին:
Ալ Ջարիդա պարբերականը գրում է. «Թեհրանում գտնվող պահոցի առջև 2 բեռնատար էր սպասում: Իրանի միջուկային արխիվը արկղերով բարձել են դրանցից մեկի վրա: Հետո հետքը թաքցնելու համար բեռնատարները գնացել են տարբեր ուղղություններով: Արխիվը տեղափոխող բեռնատարին ուղեկցել է «Մոսադի» միայն 2 աշխատակից, մյուսները հեռացել են քայլելով: Բեռը հասցրել են իրանաադրբեջանական սահման, հանձնել Իսրայելի հետախուզության մեկ այլ խմբի, որը նույնիսկ չի իմացել ինչ է տեղափոխում»:



Կարդացեք նաև.



Բաքուն հերքում է և վստահեցնում, թե ոչ մի կապ չունի կատարվածի հետ: Արտգործնախարարության խոսնակ Հիքմեթ Հաջիևը  պատասխանել է պետական լրատվական գործակալության հարցին. «Այդ տեղեկությունները ստուգել են Ադրբեջանի պետական կառույցները: Դրանք իրականությանը չեն համապատասխանում, կեղծ են»:
Ադրբեջանը փաստացի հայտնվել է Իրանի և Իսրայելի, Իրանի և Արևմուտքի հարաբերությունների վտանգավոր պտտահողմի մեջ: Թեհրանի հետ Բաքվի հարաբերությունները չափազանց նուրբ են Ադրբեջանի շիայական համայնքի ռեպրեսիաներով և տարածքային ակնարկներով, իսկ Արևմուտքից նավթային գործընկեր Մեծ Բրիտանիան լրագրողական բացահայտումներով ջրի երես է հանում Ալիևների կոռուպցիոն ու կաշառքային քաղաքականությունը` գործարքներ ստորագրելիս ստանալով ավելի բարենպաստ պայմաններ:



Հետևեք newmag-ին  Telegram-ում և  Instagram-ում։





 

Տարածել