Ինչպե՞ս երեխայի մոտ սեր առաջացնել շախմատի նկատմամբ
Շախմատը ոչ միայն խելացի խաղ է, այն օգնում է զարգացնել միտքը՝ ինքնություն որոշումներ կայացնելու և կամք ձևավորելու համար: Հայաստանի դպրոցներում ծրագրում շախմատը ներառված է տարական դպրոցի դասացանկում:
Ահա մի քանի խորհուրդներ, որոնք կօգնեն ծնողներին շախմատը դարձնել երեխայի դաստիարակության պարտադիր, բայց ցանկալի մասնիկ:
- Գլխավորը՝ խաղը սկսելն է
Շախմատային տախտակն ու քարերը պետք է լինեն երեխայի խաղալիքների հետ: Դա կօգնի, որ երեխան այն ընդունի որպես իր խաղի մի մաս: Ընթացքում ծանոթացրեք շախմատային քարերի հետ: Փոքրիկները, որոնք սիրում են «կռիվ -կռիվ» խաղալ, շախմատային տախտակն ու քարերն անմիջապես կընդունեն, որպես փոքրիկ ռազմադաշտ՝ իր հրամանատարով ու զինվորիկներով:
Կարդացեք նաև․
- Սկանդալային, բայց պատմության ամենաեկամտաբեր լոգոն. ո՞վ է պատկերված NBA-ի տարբերանշանի վրա
- Ինչպե՞ս ձգել մկաններն ու հեռացնել ճարպը միաժամանակ. վիդեոխորհուրդ ֆիթնեսի մասնագետից
- Ովքե՞ր են ամենաթանկ ֆուտբոլային գործակալները եւ որքա՞ն են վաստակում
- Շախմատն ամենուր է
Փորձեք ամեն տեղ տեսնել շախմատային հարթակ՝ իր տախտակների ու քարերի սև ու սպիտակ գույներով: Համակարգչային խաղեր, մուլտֆիլմեր, որոնց թեման շախմատն է: Դիտեք ու խաղացեք երեխայի հետ:
- Շախմատ խաղացեք ամբողջ ընտանիքով
Երեխային սովորեցնելու լավագույն միջոցը ձեր խաղն է: Խաղացեք ընտանիքի անդամներով: Եթե շախմատ խաղալ չգիտեք, սովորեք երեխայի հետ: Դա ոչ թե միայն պատվաբեր է, այլ նաև օրինակ՝ հենց ձեր երեխայի համար:
Հետևեք newmag-ին Telegram-ում և Instagram-ում։