Գլխավոր Հոդվածներ

F8-ի գլխավոր անոնսերը. Facebook-ում դիտումների պատ

F8-ի գլխավոր անոնսերը. Facebook-ում դիտումների պատմության մաքրումը, վիդեոչատերն ու Instagram-ի վերջին նորությունները

Facebook-ի անալոգ Tinder-ը


Սոցցանցում կավելանա նոր ֆուկցիա`«Մաքրել պատմությունը»: Այն թույլ կտա Facebook-ից ջնջել բոլոր դիտումների գրանցումները: Դուք կարող եք հավելվածների ու մուտք գործած կայքերի մասին ինֆորմացիան ջնջել: Այս հնարավորությունը կհայտնվի առաջիկա ամիսներին: Այս տարի Facebook-ում կառաջանա նաև զուգընկեր գտնելու համար հատուկ էջ բացելու հնարավորություն:
Այս տարի Facebook-ում կառաջանա նաև զուգընկեր գտնելու համար հատուկ էջ բացելու հնարավորություն:

Այն տեսանելի կլինի միայն նրանց, ովքեր չկան ձեր ընկերների մեջ ու օգտվում են այդ նույն ֆունկցիայից: Ծառայությունը կառաջարկի մարդկանց` հիմնվելով ընդհանուր հետաքրքրությունների, ընկերների տեղեկությունների վրա: Դուք նաև կտեսնեք միջոցառումներ, ուր կարող եք միասին հաճախել: Պոտենցիալ զուգընկերոջ հետ հնարավոր կլինի զրուցել հատուկ չատում:  

Instagram-ի վիդեոզանգերն ու թարմացումները


Instagram-ում, որը պատկանում է Facebook-ին, կհայտնվի վիդեոզանգի կոճակ: Ընկերությունն այն արդեն փորձարկում է սահմանափակ թվով օգտատերերի շրջանում: Առաջիկա շաբաթներում թարմացումը հասանելի կդառնա բոլորի համար: Շփվել հնարավոր կլինի, ինչպես մեկ հոգու հետ, այնպես էլ խմբով: Հնարավորություն կլինի վիդեոզանգին զուգահեռ` դիտել նաև Instagram-ի մյուս էջերը:
«Փնտրում ու հետաքրքիր» բաժնում կավելանա կոճակ, որտեղ հնարավոր կլինի հատուկ թեմատիկայով հրապարակումներ տեսնել, օրինակ` «Կենդանիներ», «Լուսանկարներ», «Ճարտարապետություն» և այլն: GoPro-ից, Spotify-ից, հետո նաև այլ հավելվածներից հետագայում հնարավոր կլինի կոնտենտ ուղարկել Instagram-ի  Stories բաժին: Օրինակ, Spotify-ի դեպքում` դա կարող է լինել ինչ-որ երգով կամ ալբոմով ստիկեր:  
րինակ, Spotify-ի դեպքում` դա կարող է լինել ինչ-որ երգով կամ ալբոմով ստիկեր:

Բացի այս նորություններից, ծառայությունում կհայտնվի նաև հայտնիների մասնակցությամբ հավելյալ իրականության էֆեկտով կոճակ: Օրինակ, կարող եք «օգտագործել»  Կայլի Ջեների սիրելի շրթներկը:  

Oculus Go-ի  VR սաղավարտի վաճառքը


Oculus Go-ի վիրտուալ իրականության մոբայլ սաղավարտը, որն աշխատում  է առանց սմարթֆոնի, արդեն վաճառքում է 23 երկրներում: Բազային տարբերակն ունի 32 ԳԲ հիշողություն, արժե 199 դոլար,  64 ԳԲ-ով տարբերակն արժե 249 դոլար: Սաղավարտը հետևում է գլխի շարժումներին, համալրված է անլար կառավարման վահանակով:
Սաղավարտը հետևում է գլխի շարժումներին, համալրված է անլար կառավարման վահանակով:

Սարքը բավականին պարզ է ստեղծված, չի պահանջում միացում հեռախոսին: Բայց և այնպես, կարելի է նաև խաղեր խաղալ, օգտագործել Samsung Gear VR-ի հավելվածները:


Կարդացեք նաև.



Բոլորովին նոր Facebook Messenger


Ընկերությունը պատրաստվում է թողարկել մեսինջերի բոլորովին նոր, թարմացված տարբերակը: Մեսիջերն ավելի արագ կաշխատի: Մանրամասներ դեռ քիչ կան, բայց արդեն հայտնի է, որ նավիգացիայի ներքևի պանելը կբաժանվի երեք մասի` տարբեր խմբերում դիալոգի մտնելու արագ հնարավորությամբ:  

WhatsApp-ի խմբային վիդեոզանգերն ու ստիկերները


Առաջիկա ամիսներին  WhatsApp-ում կհայտնվի խմբակային վիդեոզանգերի կոճակ: Վիդեոզանգում կարող  է ընդգրկվել, մինչև չորս մարդ: Մեսինջերում կհայտնվեն նաև ստիկերներ:

LIFEHACKER






Հետևեք newmag-ին  Telegram-ում և  Instagram-ում։





 

Տարածել