2018 թվականի 8 նորաձև պայուսակները
1․ Միկրոպայուսակ
Որքան փոքր՝ այնքան լավ։ Մինիմալիզմն օկուպացրել է նաև պայուսակների նորաձևությունը։ Ակտուալ պայուսակը ոչ միայն ամենակարևոր իրերը տեղափոխելու համար, այլև նորաձև ակսեսուսար է։
Չինական ոճով պայուսակ Park Lane →
2․ Պորտֆել
Եթե կրում եք կաշվե պայուսակ, որն ասես 20-րդ դարից լինի, դուք ռետրոգրադ չեք, այլ մարդ, որը հետևում է նորաձևությանը։ Իհարկե, ցանկալի է, որպեսզի այդպիսի պայուսակը բնական կաշվից լինի։
Բնական կաշվից ASOS DESIGN →
3․ Պայուսակ կանվասից
Ռետրոոճի ևս մեկ օրինակ։ 1970-80-ականներին այդպիսի պայուսակներ սիրում էին հիպպիները և զբոսաշրջիկները, իսկ 2018-ին՝ բոլորը։ Դրանք տեսնելու համար միայն պետք է քայլել Եվրոպայի և ամերիկայի փողոցներում։
Eastpak London→
4․ Մորթյա պայուսակ
Կարևոր չէ, բնակա՞ն կլինի, թե արհեստական։ Կարևորը, որ այն լինի փափուկ և հարմարավետ։
River Island →
Կարդացեք նաև․
- Իդեալական չափ. ինչպե՞ս են բրենդերը փող աշխատում գեղեցկության նոր չափանիշներով
- 2018-ի նորաձև, սպորտային կոշիկները. ինչ կրել, որպեսզի թրենդային լինի
- 2018-ի մոդայիկ լողազգեստները. 10 ամենակրքոտ գաղափարները
5․ Նախշերով պայուսակ
Տարբերվելու հիանալի տարբերակ է։ Իհարկե այն կարող են կրել միայն հումորի զգացում ունեցողները։
Ors Oro →
6․ Ծալքերով պայուսակ
Ծալքը այս տարվա թրենդներից է։ Այն կարելի է տեսնել և՛ նորաձև պայուսակների, և՛ բաճկոնների, և՛ կոշիկների վրա։ Պայուսակները բացառություն չեն։
ASOS DESIGN→
7․ Տարբեր հյուսվածքներով պայուսակ
Մորթին և կաշին, փաթաթված կտորը և արհեստական փայլուն պոլիեսթերը, թավւչ և կանվաս։ Նյութերի միջև տարբերությունը որքան մեծ է, այնքան լավ է։
Liquorish →
8․ Թափանցիկ պայուսակ
Լուծում ամենախիզախների համար։ Եթե սիրում եք թափանցիկ պայուսակները, բայց չեք ցանկանում բոլոր իրերը ի ցույց դնել, կարելի է դրանք դնել մեկ այլ, փակ պայուսակում։
ASOS DESIGN →
Հետևեք newmag-ին Telegram-ում և Instagram-ում։