Ինչո՞ւ սովորական հաճույքները մեզ էլ չեն երջանկացնում

Ինչո՞ւ սովորական հաճույքները մեզ էլ չեն երջանկացնում

Մենք անընդհատ փնտրում ենք երջանկություն՝ մոռանալով ուրախանալ նրանով, ինչ ունենք: Այդպես է գործում գեդոնիստական ադապտացիան (գեդոնիզմ՝ իդեալիստական ուղղության, երբ հաճույքը համարվում է կյանքի ամենամեծ բարիքը, նպատակը):

Գեդոնիստական ադապտացիա

Առաջին համբույրն ավելի շատ հաճույք ու դրական զգացումներ է առաջացնում, քան հինգերորդը կամ տասներեքերորդը: Առաջին պաղպաղակն ավելի համեղ է թվում, քանի հաջորդը: Նոր գնված ավտոմեքենայից ստացած հաճույքը հիշողությունից չի ջնջվում, մնում է միայն տխրել գնի ու ծախսած բենզինի համար: Այդպես է լինում գեդոնիստական ադապտացիայի մեխանիզմի պատճառով:  Հաճելի, դրական իրադարձությունից հետո, որն առաջացրել է բուռն գացումներ, պատճառել երջանկության զգացողություն, մենք միշտ վերադառնում են ելակետին՝ նրան, ինչ կար էյֆորիայի պիկից առաջ: Այդ մեխանիզմը նաև կոչում են «գեդոնիստական վազքուղի»: Այդ եզրույթը 70-ականների սկզբին ներդրեցին գիտնականներ Ֆիլիպ Բրիկմանն ու Դոնալդ Կեմպբելը: Նրանք հայտնաբերեցին, որ մարդը ելակետային երջանկությանը վերադառնալու տենդենց ունի, անկախ նրանից, թե ինչ է տեղի ունենում իր կյանքում:   

1978 թվականին արված հետազոտությունն ապացուցում է Բրիկմանի ու իր գործընկերոջ թեզը. Մարդիկ, որոնք լոտոյով խոշոր գումար էին շահել, կես տարի անց ավելի երջանիկ չէին, քան նրանք, ովքեր չէին շահել: Մինչդեռ շահումի պահին այդ մարդկանց երջանկության չափը շատ ավելի մեծ էր: Դա է պատճառը, որ մեզ միշտ չի բավականացնում այն, ինչ ունենք այդ պահին: Աշխատավարձի բարձրացումն ուրախացնում է ինչ-որ մի ժամանակահատված, իսկ հետո մենք ավելի շատ ենք ուզում: Առաջին հանդիպման ուրախությունը փոխարինվում է կենցաղային պրոբլեմներով, ու մենք սկսում ենք փնտրել նոր վառ էմոցիաներ, չնայած որոշ ժամանակ առաջ մեզ ամեն ինչ բավարարում էր ու դուր գալիս: Հարմարեցումն աշխատում է երկկողմանի. Վատ բաներին էլ մենք սովորում ենք այնպես, ինչպես լավին: Ստացվում է, որ սովորում ենք ամեն ինչին:

Ինչպես է հաճույքը դառնում սովորական

Ամերիկացի հոգեբաններ Սոնի Լյուբոմիրսկին ու Կենոնա Շելդոնն իրենց հետազոտության մեջ հաշվի են առնում  երկու ուղղություն, որոնք տանում են դեպի գեդոնիստական ադապտացիայի: Առաջինը կախված է դրական էմոցիաների թուլացմամբ, մյուսը՝ ավելի վառ էմոցիաներ ստանալու ձգտումով:  

Դրական էմոցիաները թուլանում են

Պատկերացրեք, դուք երկար ժամանակ ճանապարհորդում եք ավտոստոպով, վրաններով ու երազում եք հայտնվել փրփուրով լոգարանի մեջ, որպեսզի թուլանաք, լողանաք տաք ջրով, մաքրվեք: Որոշ ժամանակ անց տաք ջուրն ու փրփուրը էլ չեն պատճառի այնքան հաճույք, որքան հոգնեցուցիչ ճանապարհից հետո: Դուք այլևս չեք նկատում հաճելի ուրախությունները, որոնք  դառնում են սովորական:

Մենք ուզում ենք ավելին

Դրական փոփոխությունները դառնում են սովորական, իսկ մենք ուզում ենք ավելին: Օրինակ, նիհարում ենք, հայելու մեջ տեսնում արդյունքը, որը մեզ գոհացնում է: Հետո սկսում ենք մտածել, որ  մի քանի կիլոգրամ կորցնելու դեպքում ավելի երջանիկ կլինենք:

Հնարավոր է, արդյոք երջանկությունը կառավարել

Սոնյա Լյուբոմիրսկայան իր «Երջանկության հոգեբանություն. Նոր մոտեցում» գրքում վստահեցնում է, որ այո, հնարավոր է: Երջանկությունը 10%-ով կախված է տարբեր պարագաներից, 50%-ով՝ գենետիկայից և 40%-ով՝ մեր գործողություններից:

Երջանկության բանալին գենետիկան փոխելու մեջ չէ (դա հնարավոր չէ), ոչ էլ իրավիճակը կարող ենք փոխել (դառնալ ավելի հարուստ, ավելի գեղեցիկ, գտնել ավելի լավ գործընկերներ), այն ամենօրյա, նպատակասլաց գործողություններում է:


Կարդացեք նաև.


Ինչպե՞ս նորից ուրախանալ սովորական, ամենօրյա իրադարձություններից ու իրերից

Կյանքը դարձրեք բազմազան

Ստացեք դրական էմոցիաներ կյանքի տարբեր ոլորտներից, փնտրեք հաճույքի նոր աղբյուրներ ու ավելացրեք հներին: Առօրյա դարձած սիրելի սուրճին ավելացրեք կարամելային օշարակ, աշխատանքում փնտրեք նոր խնդիրներ, փորձեք նոր դիրք սեռական կյանքում: Արեք ամեն ինչ, որպեսզի հաճույքը չդառնա միօրինակ:

Գնահատեք այն, ինչ կա

Մարդիկ անընդհատ փնտրում են երջանկություն, բայց չգիտես ինչու, չեն մտածում, որ այն, հնարավոր է, արդեն ունեն: Պետք է լինել շնորհակալ այն ամենի համար, ինչ ունենք, կարողանալ հաճույք ստանալ համեղ ընթրիքից, ոչ միայն մտածել, ինչպես շատ փող աշխատել, այլ նաև պլանավորել, ինչ հաճելի բաների վրա ծախսել արդեն ունեցած փողը: Կարելի է ամբողջ կյանքը վազել ինչ-որ ավելի մեծ բանի հետևից, այդպես էլ չզգալով, որ ինչ-որ մի պահի եղել ենք երջանիկ: Մտածեք, ինչն է ձեզ դարձնում երջանիկ հենց հիմա ու այստեղ ու կանգ առեք: Փորձեք ամեն օր գրանցել մի քանի բաներ, որոնց համար շնորհակալ եք այսօր: Դուք կտեսնեք, որ կյանքում շատ ավելի են հաճելի պահերը, քան մեզ թվում է: Պարզապես շատ բաներին մենք արդեն սովորել ենք:

Հետևեք երջանկության մակարդակին

Փորձեք հասկանալ գեդոնիստական  ադապտացիան. կյանքի որ պահերին ենք լցվել երջանկությամբ, ինչից ենք ուրախացել: Համադրեք այն ներկայի հետ: Ինչն է ձեզ դարձնում երջանիկ և ինչու եք դուք վստահ, որ առանց դրա չեք կարող լինել երջանիկ հիմա: Իսկ որքան է իրականում տևում էյֆորիան: Ամենայն հավանականությամբ, ամենօրյա կյանքում դուք կգտնեք բաներ, որոնք ինչ-որ մի ժամանակ անհրաժեշտ են եղել երջանկության համար: Հիմա դուք դա ունեք, այդ դեպքում, ինչու եք դադարել ստանալ հաճույք:

Գեդոնիստական ադապտացիան մեր կյանքի մի մասն է: Բայց եթե հասկանաք այս մեխանիզմի աշխատանքի սկզբունքը, կկարողանաք ձեր երջանկությունը կառավարել, կսովորեք ստանալ հաճույք նույնիսկ սովորական դարձած բաներից:

lifehacker


Հետևեք newmag-ին Telegram–ում և Instagram–ում


 

Գրել կարծիք