Սրտխառնոց մարզումների ժամանակ. Ինչպե՞ս հաղթահարել այն
Մարզումների ժամանակ սրտխառնոցը ծանոթ երևույթ է բոլոր սկսնակ մարզիկներին: Ինչպես կարգն է, այն հայտնվում է, երբ ուժերն արդեն չեն հերիքում, և կարող է տանջել ոչ միայն նորեկներին, այլև առաջադեմ մարզիկներին:
Բարձր թթվայնություն
Ինտենսիվ պարապմունքների ժամանակ մկաններին չի հերիքում թթվածին ադենոզինտրիֆոսֆատի արտադրության համար և օրգանիզմն անցնում է անաէրոբ նյութափոխականությանը. գլյուկոզայի կիսումը առանց թթվածնի մասնակցության:
Անաէրոբ գլիկոլիզի գործընթացի ժամանակ ձևավորվում է կաթնաթթու, որը հետո վերամշակվում է. այրվում է միտոքոնդրիումի բջիջներում, ինչպես նաև ընկնում է մկաններից արյուն և տեղափոխվում տարբեր օրգաններ: Սակայն, որպեսզի դա տեղի ունենա, պետք է որոշակի ժամանակ:
Կարդացեք նաև.
- 5 օգտակար խորհուրդ, թե ինչպես անցկացնել ձմեռն առանց հարբուխով վարակվելու
- Սարդինիայում երկարակեցության գաղտնիքը. կղզի, որի բնակիչները դարն ապրած մարդիկ են
- Օգնու՞մ են էլեկտրոնային ծխախոտները ազատվել ծխելու վնասակար սովորությունից. նոր հետազոտություն
Եթե կաթնաթթվի արտադրությունը արագ է, քան օրգանիզմն հասցնում է այն դուրս հանել և վերամշակել, մկաններում և արյան մեջ կուտակվում են ջրածնի իոններ: Դրանք մկաններում արյում են առաջացնում, նվազեցնում են արյան pH-ը:
Դրանք մկաններում արյում են առաջացնում, նվազեցնում են արյան pH-ը
Թթվայնության բարձրացումն առաջացնում է սրտխառնոց և ստիպում է ձեզ կանգնել, որպեսզի օրգանիզմը հասցնի դուրս հանել ջրածնի իոններ և վերականգնել pH-ի բալանսը:
Ինչպե՞ս հաղթահարել
Նվազեցնել ինտենսիվությունը: Օրգանիզմը կհաղթահարի կաթնաթթվին և սրտխառնոցը կանցնի:
Մարզվել պարբերաբար: Այդ դեպքում օրգանիզմը կարողանում է ավելի հեշտ ու արագ կարգավորել կաթնթաթթվի արտադրությունը: Փորձառու մարզիկները կարող են շարունակել մարզումը կաթնաթթվի բարձր մակարդակի դեպքում, որը վաղուց կստիպեր կանգնել անպատրաստ մարդուն:
Խմել վիտամիններով հագեցած խմիչք: Այն կարող է նվազեցնել սրտխառնոցի առաջացման պատճառը:
Կարդա նաև

Newmag & friends ծրագիրը ներկայացնում է Արփի Կարապետյանի «Փոքր գիրք կյանքի մեծ դասերի մասին կամ՝ բոլորս էլ մանուկ ենք եղել» գիրքը (թրեյլեր)

Newmag-ն արժանացել է «Տարվա ամենապահանջված թարգմանություն» անվանակարգի մրցանակին (լուսանկարներ)

12 ժամ շարունակ գրական ու մշակութային իրադարձություններ՝ Newmag Winter Fest 2025-ի ընթացքում (լուսանկարներ)

Հարցազրույց՝ Արդշինբանկի վարչության նախագահ Արտակ Անանյանի հետ
