BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Անրի Շենո. «Մեզ անհրաժեշտ է շատ ավելի քիչ, քան թվո

Անրի Շենո. «Մեզ անհրաժեշտ է շատ ավելի քիչ, քան թվում է»

Մեզ բախտ է վիճակվել ապրել արդարության հաղթանակի դարաշրջանում, երբ «անհրապույր» բառն այլևս կնիք չէ օրիորդի նեղ ճակատին, որին դասում են տանը մնացածների շարքին: Երբ չենք կարդում տգեղների գրած փիլիսոփայական աշխատությունները: Հակառակը, ուղեղ և մղում ունենալու դեպքում, անհրապույրը կարող է վերածվել աստղի` հմտորեն քողարկելով ֆիզիկական թերությունները, որոնցից հնարավոր չէ ձերբազատվել նշտարի օգնությամբ: Իսկ դրա օգնությամբ, ինչպես հայտնի է, գործնականում հնարավոր է ազատվել ամեն ինչից. վիրահատական դանակը, 45 մմ տրամաչափի Կոլտի պես, հավասարեցրել է բոլորի շանսերը:
Բայց հիմա կխոսենք ոչ միայն, և ոչ այնքան այդ «անհրապույրների» մասին, որքան սոցիալ-մշակութային ֆենոմենի, որն ի հայտ է եկել բյութի ինդուստրիայի նվաճումների ֆոնին: Մեր դարաշրջանը և քաղաքակրթությունը բառացի իմաստ է հաղորդել Ախմատովայի խոսքին. «Մարդը պատասխանատու է իր դիմագծի համար»: Աշխարհում, որտեղ տեխնոլոգիաները մարմնի «շինարարության» և «ձևափոխման» հնարավորություն են տալիս` դրա տիրոջ պատկերացումներին համապատասխան, գրավիչ արտաքինն այլևս ոչ աստվածատուր է, ոչ էլ լավ գենետիկայի արդյունք: Կամքի, ճաշակի և փողի քանակի խնդիր է:

Կամքի, ճաշակի և փողի քանակի խնդիր է:

Մի քանի տարի առաջ, երբ ծննդաբերությունից հետո փորձում էի ինձ մարդկային տեսք հաղորդել, հայտնվեցի Իտալիայի հյուսիսում` դոկտոր Անրի Շենոյի կլինիկայում: Այն նման էր տորթի` կուրորտային գրանդ հոթելով, ցայտաղբյուրներով: Դրա բարետես սեփականատերը կարծես համաշխարհային աստղ լիներ: Ասում են` ֆրանսիացի դոկտորն իր ոլորտում #1-ն է աշխարհում, իսկ նրա կլինիկայում վերջին 30 տարում տեսքի են գալիս տարբեր rich & beautiful-ներ: Անկեղծ ասած, այդպիսի հեքիաթներին դժվարությամբ էի հավատում: Զբոսնելով խնամված ալպիական ծառուղիներով, ընդունելով վաննաներ, մերսումների ու ցեխերի պրոցեդուրաներ, մտածում էի`  որտե՞ղ են ֆռռացնում: Աշխարհում հազար ու մի տեղ կա, որտեղ կերակրում են օրը 600 կալորիայով, ջրում են ցնցուղով, խրում չինական ասեղներ… Ինչո՞ւ են հաճախորդները նախընտրում հենց այստեղ իրենց վրա փորձարկել այդ ոչ խորամանկ մանիպուլյացիաները` հենց այդ դոկտորի և նրա ժպտերես տիկնոջ`Դոմինիկի մոտ:
Բժշկի գաղտնիքը հասկանալու համար ես ստիպված էի դառնալ Ալպերի Espace Henri Chenot-ի մշտական հաճախորդը: Տարեցտարի վերադառնալով այդտեղ, ես սկսեցի աստիճանաբար բացահայտել այդտեղի մագիան: Նախ, Շենոյի համար իր աշխարհահռչակ հոթելը այդքան էլ բիզնես չէ: Նրա հյուրերը` վերադառնալով այստեղ, վերածվում են ընկերների` ստեղծելով հաճելի և փակ ակումբ: Շենոն ձեզ չի վաճառում դիետան, վարժությունները կամ կոսմետոլոգիական պրոցեդուրան: Շենոն վաճառում է ավելին`բրենդը` հանճարեղ բացահայտումը, որը երաշխավորում է նրա հաջողությունը:
Շենոն վաճառում է ավելին`բրենդը` հանճարեղ բացահայտումը, որը երաշխավորում է նրա հաջողությունը:

30 տարի առաջ բացելով Մերանոյի կլինիկան, դրա տիրակալը նախանշեց առաջիկա տասնամյակների թրենդը` «Ձեր արտաքինը միայն ձեր կամքի, ճաշակի և դրամապանակի  խնդիրն է»: Դրան հետևում է վերաբերմունքը սեփական մարմնին, ինչպես թանկ մեխանիզմին, որը համարժեք սերվիս է պահանջում: Պատկերավոր լավ օրինակ է սուպեր մեքենան:
Իմ ծանոթներից մեկը` Bugatti-ի երջանիկ տերը, ինձ սկավառակ տվեց, որի վրա ձայնագրված էր սուպերքարի ճիշտ աշխատող շարժիչի ձայնը: Հատուկ վերապատրաստված մեխանիկը պետք է ամեն օր գնար ավտոտնակ, և այդ ձայնը համեմատել մեքենայի իրական ձայնի հետ: Դոկտոր Շենոյի հաճախորդներն այդ կարգի մի բան էին անում, մեկ տարբերությամբ` ոչ թե մեխանիկն էր գալիս իրենց մոտ, այլ իրենք` մեխանիկի: Դոկտոր Շենոն իր կլիենտի համար ստեղծել է կենսակերպի մոդել, որը թույլ է տալիս  մասնակցել ապրելու մրցավազքին, ենթարկվել ծանրագույն սթրեսի, խախտել սեփական մարմինը շահագործելու բոլոր կանոնները: Սակայն կա մի բան, որ կտրականապես արգելվում է. չի կարելի զրկվել Մերանոյի մեկ շաբաթյա հանգստից, որն անցկացվում է կես տարին մեկ: Դա անհրաժեշտ է` բոլոր համակարգերի աշխատանքը ստուգելու, անսարքությունները հայտնաբերելու և շտկելու, արտադրանքը շլացուցիչ տեսքի բերելու համար:
Մոտեցումը, հնարավոր է, չափանց պրագմատիկ է և ամենևին էժան չէ, բայց այսօրվա դրությամբ միակ աշխատող տարբերակն է: Պարբերաբար երկու հազար կիլոմետր ճանապարհ կտրելը և պլանային տեխզննում անցնելը ենթադրում է ամբողջ կենսակերպի շտկում:
«Շենոյի» կենսակերպը շատ պարզ բաղադրությամբ է. ճիշտ սնունդ, սպորտ, սթրեսի դեմ աշխատանք, զգացմունքները կառավարելու հմտություն, բարձր սոցիոինտելեկտ: Փորձը ցույց է տալիս, որ այս ամենը վերածվում է անիմաստ բառերի կույտի, եթե թվարկված բոլոր կոմպոնենտները միավորված չեն բարձրագույն գաղափարով: Այդ գաղափարը ես կանվանեի ժամանակակից մարդու էգոիզմ, այն կարգի էգոիզմ, որն, օրինակ` կնոջը հրամայում է նախ իրեն ապահովել անվտանգության դիմակով, հետո` երեխային: Ձեր մարմնի ներդաշնակությունը` ոգու ներդաշնակության աղբյուրն է,  ուրեմն` միջավայրի ներդաշնակություն. դա է Շենոյի փիլիսոփայության հիմքը: Պրակտիկ մեթոդներով ներդաշնակության հասնելու համար Շենոն մի ամբողջ գիտություն է ստեղծել` բիոնտոլոգիա:


Կարդացեք նաև.



ԴՈԿՏՈՐ ՇԵՆՈՅԻ ԿՅԱՆՔԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ



  • Խուսափեք ստագնացիայից


Մարդը գալիս է այս աշխարհ, որպեսզի զարգանա: Էվոլյուցիան միայն նյութականացում չէ: Դա, նախևառաջ, մշտական հոգևոր կատարելագործում է, մարդկանց հարգելու ունակություն: Երբ մարդ սկսում է գիտակցել, որ մյուսներն էլ իր պես մարդիկ են, ոչ թե ստրուկներ, նա սկսում է մարդկանց վերաբերվել հանգիստ  և բարյացակամ: Դա կնճիռներից խուսափելու և պարզ հայացք ունենալու լավագույն մեթոդն է:

  • Ծերացեք գեղեցիկ


Մշակեք ծերանալու` ձեր հայեցակարգը: Պետք չէ վախենալ ծերությունից: Օրինակ, 20 տարեկանում իմ մտածողությունն ավելի վերլուծական էր, քան հիմա: Ես կարող էի միաժամանակ մի քանի առարկա, գիտություն ուսումնասիրել: Ծերանալով, մեր ուղեղը, մտածելու կարողությունը վերլուծականից վերածվում է սինթետիկի; Պետք է սովորենք հասկանալ ու մեզ հաշիվ տալ, թե ինչն է մեզ համար իսկապես կարևոր, քանի որ ապրելու համար քիչ ժամանակ է մնում: Ազատվեք այն ամենից, ինչը ձեզ պետք չէ: Ինձ համար հենց դա է ծերանալու որակը:  Բարդից պարզի անցնելու կարողությունը:

  • Մեգապոլիս. լավ է


Վերջերս հաճախ եմ բողոքներ լսում` մեծ քաղաքում ապրելը դժվար է. աղմուկ է, փոշի:  Ես պատասխանում եմ` մեգապոլիսը միայն խցանումներ չեն, այլ հսկայական էներգիա է, շարժում, մշակույթ: Դուք ունեք լավ օպերա վայլելու, ճարտարապետություն տեսնելու հնարավորություն, ձեր քաղաքներով են անցնում քաղաքակրթության նյարդերը: Օգտվե´ք դրանից: Բացի այդ, Ֆրանսիայի հյուսիսում փոքրիկ հարմարավետ քաղաքում դժվար թե այդքան փող վաստակեիք:

  • Մի´ խուսափեք կյանքից


Եթե ուզում եք իմանալ, թե ինչ է նշանակում «տաք», պետք է գոնե մեկ անգամ այրվեք: Երիտասարդ տարիքում մի´ վախեցեք փորձարկումներից, հիմարություններ անելուց և էքսցենտրիկ պահվածքից: Ու երբեք մի´ մեղադրեք ձեզ դրա համար: Դա փորձ է: Սովորեք ներել ձեզ:

  • Մի´ վախեցեք պատասխանատվությունից


Իմ կյանքի ամենակարևոր որոշումը ես կայացրեցի 10 տարեկանում: Ես ծնվել եմ Կատալոնիայի լեռներում, Ֆրանսիայի և Իսպանիայի արանքում, գյուղում: Շատ շուտ  հասկացա` այդտեղ ես ոչ մի շանս չունեմ: 10 տարեկանում սկսեցի հասկանալ ինքս ինձ, ու ասացի` քո շանսը դու ես: Սկսեցի զբաղվել ինձնով, դադարեցի ուրիշներից ինչ-որ բան ակնկալել, հասկացա, որ պետք է իմ վրա հույսս դնեմ:
Սկսեցի զբաղվել ինձնով, դադարեցի ուրիշներից ինչ-որ բան ակնկալել, հասկացա, որ պետք է իմ վրա հույսս դնեմ:

Երբ դու գիտակցում ես դա, մյուսներն էլ են սկսում դա զգալ: Որտեղ սովորել կամ աշխատել եմ` ինձ են նշանակել ավագ, պատասխանատու: Ընկերներս ասում են` դո´ւ պետք է մեզ ներկայացնես, մեր անունից խոսես: Աստիճանաբար դա դարձավ իմ կյանքի հիմքը: Ինչ գտնում էի, ինչ իմանում էի` կիսվում էի մյուսների հետ: Երբեք ոչինչ չեմ թաքցրել, դուռը բաց եմ թողել: Ինձ համար ամենամեծ հաճույքն այն է, որ պրոցեդուրաների կուրսի ավարտին ինձ ասում էին` շնորհակալություն: Ոչ թե ինձ, այլ` թիմին: Հասկանում եմ, որ գործը լավ է արված: Ուրեմն ճիշտ թիմ եմ ստեղծել: Դա շատ կարևոր է ինձ համար:

  • Պառկեք և ժպտացեք


Շատ կարևոր է սովորել կառավարել սթրեսը: Սպիտակ մազերի ու նյարդային բջիջների քանակը կապ ունի նեգատիվ երևույթների հանդեպ մեր վերաբերմունքի հետ: Ես ոչ մի դեպքում ձեզ չեմ սովորեցնում լինել անզգամ, սովորեցնում եմ պահպանել ձեզ: Դուք աշխարհը ճանաչելու անգին գործիք եք: Այդ գործիքի բարդ կոնստրուկցիան համարժեք վերաբերմունք է պահանջում:

  • Մարդիկ փողից կարևոր են


Ես վստահ չեմ, որ Մերանոյի իմ կլինիկան կարող եմ բիզնես անվանել: Ես կարո´ղ էի դա իսկական բիզնեսի վերածել: Օրինակ` ունենալ համաշխարհային ցանց` նմանատիպ 40 կենտրոնով: Բայց Palace Merano-ն միակն է: Ամեն տարի ես Շենո բրենդ ստեղծելու հարյուրավոր առաջարկներ եմ ստանում: Մարդիկ գալիս են, տեսնում են` ինչպես են բոլորն  աշխատում, ուզում են համատեղ նախագծեր ստեղծենք: Ես նրանց նույն հարցն եմ տալիս` դուք պատրա՞ստ եք այդքան գումար ներդնել թիմ ձևավորելու, նրանց մշտական վերապատրաստման համար:
Ես նրանց նույն հարցն եմ տալիս` դուք պատրա՞ստ եք այդքան գումար ներդնել թիմ ձևավորելու, նրանց մշտական վերապատրաստման համար:

Պոտենցիալ ներդրողները զարմանում են` ինչո՞ւ է այդքան ներդրում պետք: Նրա համար, որ մարդիկ են ամենակարևորը ցանկացած գործում: Մեր գլխավոր կապիտալը մարդկանց ձեռքերն են: Դա անգին է:

  • Տարիքի հետ նախընտրեք որակը


Մեզ ավելի քիչ է պետք, քան կարող է թվալ: Դա աքսիոմ է, որին դժվար է  հետևել: Մեր մետաբոլիզմը չի հաշվարկել ֆիզիկական ծանրաբեռնվածության բացակայությունը: Հաշվի առեք` մետաբոլիզմը փոխվում է յոթ տարին մեկ: Նախընտրեք որակը: Սննդին վերաբերվեք որպես արվեստի: Դրա համար գոյություն ունի բարձր Գաստրոնոմիա: Իմ կինն ապացուցել է, որ «բարձր» կարող է համարվել օրը նույնիսկ 600 կալորիան:  

  • Վստահեք ինտուիցիային


Մարդու մտքերն ինտուիտիվ են և ռացիոնալ: Ցավոք, տարիքի հետ փորձ ձեռք բերելով,  մարդիկ կորցնում են ինտուիցիան: Մինչդեռ ինտուիցիան է իրական անհատականությունը: Երեխաների ինտուիցիան շատ լավ է զարգացած, բայց մեծերը խանգարում են նրանց` դա լիարժեք արտահայտելու գործում: Մարդու իրական ձայնը հենց ինտուիցիան է: Մեզ ունիկալ է դարձնում այն, ինչը մենք հաճախ ճնշում ենք մեր մեջ: Մի´ վախեցեք աշխարհին երևալ այնպիսին, ինչպիսին կաք: Կարևորը ինքներդ ձեզ չխաբելն է: Ինքնախաբեությունից ու երկերեսանիությունից խելագարվել կարելի է:

  • Ներդաշնակեցրեք ձեր արտաքինը


Մարդու արտաքինը իր շրջապատին պատմում է իր անհատականության մասին: Եթե տեսքն այնպիսին չէ, ինչպես մարդն է իրեն զգում, եթե արտաքինը հակասում է ինքնընկալմանը, լուրջ դիսկոմֆորտ է առաջանում: Դրա վրա աշխատել է պետք: «Աշխատել» չի նշանակում ամբողջությամբ ձեզ ընդունել այնպիսին, ինչպիսին կաք: Եթե, օրինակ, կան թերություններ, որոնց վրա պետք է աշխատել, ուրեմն դրանք պետք է վերացնել: Բայց առանց ֆանատիզմի, զգույշ և գրագետ մասնագետների օգնությամբ: Պետք է ճիշտ որոշել, թե ինչ անել, և ինչ չանել ոչ մի պարագայում:  Օրինակ, պետք չէ ձգել մաշկն այնպես, որ ոչ մի դիմագիծ չմնա: Ձեր մեջ լավ ճաշակ դաստիարակեք:

  • Մտածեք մահվան մասին


Մահը աղետ չէ, այլ կյանքի արդյունք: Մարդը մահվան չի պատրաստվում, բայց պետք է ունենա հայեցակարգ, մահվան հստակ պատկերացում: Յուրաքանչյուր ոք տիեզերքի մասնիկ է: Տիեզերքն անընդհատ է փոխվում, գտնվում էվոլյուցիայի փուլում, իր հետ էլ` մենք: Պետք է վստահել տիեզերքին, վստահելով` մասնակցել: Ո՞ր օրը կդառնա մեր վերջը`չգիտենք: Բայց հենց այդ օրն էլ կլինի սկիզբը:

snob





Հետևեք newmag-ին  Telegram-ում և  Instagram-ում։




 

Տարածել