BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Լայքիր ինձ. ինչպե՞ս է Instagram-ը կանանց օգնում բի

Լայքիր ինձ. ինչպե՞ս է Instagram-ը կանանց օգնում բիզնեսում


  • Լավ անուն մտածեք: Ըքաունթը պետք է ունենա հիշվող անուն: Եթե կարճ ու հիշվող անուն չունեք, կարող եք նաև ձեր գործունեության ոլորտն օգտագործել`@advokat_ayvazyan.

  • Մշակեք նաև պրոֆիլի գլխավոր էջը: Այնտեղ պետք է հստակ երևա, թե ինչով եք զբաղվում: Օրինակ, «Մարինե Ալավերդյան. «Համեղ» հրուշակարանի տնօրեն. ամենամահեղ ու անսովոր տորթերը»: Փիլիսոփայական մեջբերումներից ու բնութագրումներից խուսափեք, ինչպես օրինակ` «Ապրում եմ, արարում ու երազում»: Նշեք նաև ձեր կոնտակտները:

  • Մի վախեցեք բազմազանությունից: Եթե հագուստի խանութ ունեք, միայն զգեստների ֆոտոները տեղադրելով մի բավարարվեք: Պատմեք ձեր մասին, ցույց տվեք ձեր հետքրքրությունները, կտորի, հագուստի ընտրության ձեր չափանիշները:

  • Ուշադրություն դարձրեք ֆոտոների որակին: Դրանք պետք է լինեն հստակ ու վառ: Իդեալական տարբերակն, իհարկե, պրոֆեսիոնալ ֆոտոսեսիաներն են: Բայց եթե նկարում եք հեռախոսով, ընտրեք լավ լուսավորված տարածք: Օգտագործեք նաև ֆոտոշոփող հավելվածներ ու էֆեկտներ:




Կարդացեք նաև․




  • Ուշադրություն դարձրեք տեքստերին: Ապացուցեք, որ դուք, իսկապես, մասնագետ եք: Եթե գեղեցկության սրահ ունեք, պատմեք բյութի նորությունների մասին, կամ ինչպես գտնել որակյալ աշխատակիցներ: Կարող եք ընտրել Instagram-ի բիզնես-հաշիվներից, որպեսզի հասանելի լինեն նաև վերլուծական տվյալներ, իմանաք ձեր լսարանն ովքեր են, որտեղ են ապրում, ինչ տարիքի են:

  • Օգտագործեք թեգեր ու գեոթեգեր: Դա նոր լսարան ձեռք բերելու լավ հնարավորություն է: Շատ մարդիկ Instagram-ում փնտրում են հենց թեգերով, օրինակ` #զգեստ, #վերարկու,  #նորսանրվածք:

  • Պարբերաբար նոր փոստեր արեք: Լավագույն հաճախականությունը` օրը մեկ փոստ, ավելի հաճախ` չարժե, դա կարող է նյարդայնացնել:

  • Օգտագործեք սոցցանցի «սթորի»-ի հնարավորությունը, ուղիղ հեռարձակումներ արեք: Բացի ֆոտոներից, պետք է տեղադրել երբեմն վիդեոներ:

  • Մի վախեցեք վաճառքներ անել հենց Instagram-ով: Այն հիանալի հարթակ է ոչ միայն b2c, այլ նաև b2b բիզնեսի համար: Հատուկ ակցիաներով իջեցված գներով իրերի մասին փոստեր արեք, գովազդեք անվճար ծառայություններ: Ձեր հանրային ելույթները, հեռուստատեսային հաղորդումներում մասնակցությունը նույնպես հրապարակեք: Հանդիպումների, համաժողովների ձեր մասնակցության մասին հրապարակումներ նույնպես արեք:

  • Ավելացրեք ձեր հետևողների քանակը: Պարտադիր չէ, որ միլիոն հետևորդ ունենաք, բայց 100-200 հետևորդը հաջողակ գործարար կնոջ համար պարտադիր է: Իմիջի պահպանման համար մինիմալ հետևորդների քանակը 10000 մարդն է: Գրագետ աշխատելու դեպքում, ամիսը 1000 նոր հետևորդ ձեռք բերելը հնարավոր է: Եթե ուզում եք հաշիվն արագ զարգացնել, կցեք գովազդ: Սոցցանցի գովազդը շատ բազմազան է` թիրախավորված, գովազդ տարբեր խմբերում: Ամենահարմար գովազդն ընտրելու համար խորհրդակցեք մասնագետների հետ: Ցանկության դեպքում, կարող եք էջի կառավարումն էլ հանձնել մասնագիտացված ընկերություններին: Արդյունքում, գումար կարող եք աշխատել նաև գովազդի տեղադրումից:


FORBES






Հետևեք newmag-ին  Telegram-ում և  Instagram-ում։





 

Տարածել