Կերչի ողբերգությունը. Ղրիմում հայտարարվել է եռօրյա սուգ

Կերչի ողբերգությունը. Ղրիմում հայտարարվել է եռօրյա սուգ

Ղրիմում եռօրյա սուգ է: Հուշահամալիրի մոտ կերչենցիների հոսքը չի դադարում:

Կերչի պոլիտոխնիկական քոլեջում զանգվածային հաշվեհարդարի զոհերի թիվն աճում է, ծանր վիրավորներից մեկը մահացել է վաղ առավոտյան, բժիշկները պայքարում են ծայրահեղ ծանր մյուս վիրավորների կյանքի համար: 8 երեխա և երկու մեծահասակ տեղափովել է Մոսկվա:

«Երեխաների մարմինները բառացիորեն լցոնած են մետաղական մանր իրերով  …ներքին օրգաններից պտուտակներ ու մեխեր ենք հանում», – ասում է ՌԴ Առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովան:

Պայթյունի հզորությունն ու զոհերի թիվը մեծացնելու համար քոլեջի 4-րդ կուրսի ուսանողն ինքնաշեն պայթուցիկը լցոնել է մանր մետաղական իրերով, համացանցում հայտնվել է տեսանյութ որտեղ երևում է, ինչպես է երիտասարդը գնում հարյուրավոր փամփուշտներն ու որսորդական հրացանը, որով ընդամնեը մի քանի օրից դաժան հաշվեհարդար կիրականցնի:


Կարդացեք նաև.


Առաջին ռումբը պայթել է առաջին հարկի ճաշարանում, որտեղ 18- ամյա Վլադիսլավ Ռոսլյակովը նախապես թողել էր ռումբով ուսապարկը: պայթյունից հետո բարձրացել է երկրորդ հարկ, որտեղ սկսվել է իսկական սպանդ: ուսանողը ոչ ոքի չի խնայել, հետապնդել և սպանել է համակուրսեցիներին:

Պայթյունն այնքան հզոր է եղել, որ վնասվել են առաջին հարկում մուտքի մետաղական ու բետոնե կոնտրուկցիաները, նաև երկրորդ հարկի պատուհաններն ու դռները, այստեղից, 5 մ բարձրությունից, հուսահատ ու տագնապահար ուսանողները նետվել են համակուրսեցու անկանոն կրակից փրկվելու համար: Բժիշկները հաստատում են, հոսպիտալացված երիտասարդների մեծ մասի ոտքերը ջախջախված են:

Փամփուշտների նախնական պահուստը սպառելուց հետո երիտասարդն իջել է առաջի հարկ, որտեղ պետք է պայթեր երկրորդ ռումբը: Նա մտել է գրադարան ու ինքնասպան եղել: Ոչ կոնֆլիկտային, հանգիստ. երիտասարդին այսպես են նկարագրում համակուրսեցիներն ու դասախոսական կազմը: Նրան մանկուց ճանաչողներն այլ կարծիքի են:

Հարևանուհին պատմում է ,- «Նա դաժան երեխա էր, բակի կատուներին պարաններով խեղդում էր»:

Մասնագետները փորձում են պարզել տեղի ունեցածի դրդապատճառները: Հոգեբաններն ու ռազամական փորձագետները վստահ եներիտասարդը չէր կարող այդքան հանգիստ ու ճշգրիտ գործելառանց լավ պատրաստվելու: Բացի այդ, զենքն ու հարյուրավոր փամփուշտներն ուսանողի համար թանկ գնումներ են:

Ռոսլյակովի արարքը ներընտանեկան բարդ իրավիճակի, հաշմանդամ հոր, եհովայի վկա` մոր, ծնողների բաժանության պոստտրավմատիկ արդյունք է, թե համացանցի դաժան բովանդակության ազդեցություն, վարկածները բազմաթիվ են:


Հետևեք newmag-ին Telegram-ում և Instagram-ում


 

Գրել կարծիք