[Զինուժ] Սեր՝ պատերազմից հետո. ապրիլյան պատերազմի երկու մասնակից գտել են իրենց երկրորդ կեսին
Շաբաթն այնքան քաղաքական, ճակատագրական էր, որ ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսների նշանադրության մասին մեկ տողով մամուլը գրեց ու առաջ անցավ: Իրականում ոչ թե արարողությունն է կարևոր ու հիշարժան, այլ երևույթը: Տղերքը, հատկապես վիրավորված, հաշմանդամություն ունեցող զինվորները նոր կյանք են ստեղծում, փորձում են վերադառնալ իրականությունից՝ մղձավանջից հետո: Սա իսկապես բարդ է, մանավանդ նրանց համար, ովքեր դրա հետևանքները զգում են մինչև այսօր ու մինչև կյանքի վերջ:
Սա իսկապես բարդ է, մանավանդ նրանց համար, ովքեր դրա հետևանքները զգում են մինչև այսօր:

Նշանվածներից մեկը Դավիթն է՝ Նոյեմբերյանի շրջանից՝ Ոսկևանից, արդեն ընկերացել ենք: Նրա հետ առիթ եմ ունեցել շփվել դեռ հոսպիտալում, երբ նոր էր տեղափոխվել: Զրկվել է երկու ոտքից, ականի պայթյունից, երկուսն էլ պրոթեզավորել են: Երբ սկսեց քայլել, սկսեց նույնիսկ մեքենա վարել՝ վերադարձրեց սիրելիին: Այո վերադարձրեց, որովհետև Սոնայի հետ ընկերություն էին անում բանակից առաջ, մինչդեռ պատահարից հետո, որոշել են Սոնային հրաժեշտ տալ ու նրան ավելի լուսավոր ապագա մաղթել: Չստացվեց, Սոնան չհամաձայնեց, պայքարեց: Հիմա միասին են, ավելին՝ պատրաստվում են հարսանիքի:
Հիմա միասին են, ավելին, պատրաստվում են հարսանիքի:
Անդրեյի մասին նույնպես գրեցին: Ապրիլյանի մասնակից է, Ողնաշարի հատվածում վիրավորվել էր, տեղափոխվել հոսպիտալ, զորացրվել: Նա նույնպես երկար ժամանակ պարկած է եղել, հետո դանդաղ սկսել է քայլել, հիմա ձեռնափայտով է շրջում: Նա սիրահարվել է հենց հիվանդանոցում, կողքի պալատի այցելուին: Լիլիթին ամուսնության առաջարկն էլ արել է բեմում, բոլորի աչքի առաջ: Նշանադրվել են սիրելիի ծննդյան օրը, սիրելիի տանը: Մինչև հարսանիք պատրաստվում են ամբողջությամբ ապաքինվել, Անդրեյը դեռ պետք է վերականգնողական կենտրոն այցելի, բուժում ստանա:
Կարդացեք նաև.
- Ո՞ւմ պետք էր շնորհավորել փետրվարի 23-ին
- Այլընտրանքային ծառայություն. «ԵՍ ԵՄ» ծրագրի մասնակիցների առաջին օրերը զորամասում
- Բանակային պատրաստության 10 անհավանական վարժությունները

Ապրիլյան պատերազմի երկու տուժածներն էլ հետպատերազմյան ապրումներից դուրս են եկել, ժպտում են, հատակապես երբ կողակից ունեն, ծրագրեր են կազմել, նպատակները կան: Պաշտպանության նախարարությունը հոգացել է նրանց բուժման ծախսերը: Գլխավոր խնդիրը երկուսի ու մյուսների դեպքում էլ մեկն է՝ աշխատանքը:
Գլխավոր խնդիրը երկուսի ու մյուսների դեպքում էլ մեկն է՝ աշխատանքը:
Դավիթը չի գտնում աշխատանք Տավուշի հեռավոր համայնքում, Անդրեյն իր ողնաշարի ցավերով տաքսու վարորդ է: Երկուսն էլ իրենց վերագտել են, պարզապես սպասում են աշխատանքին, որն էլ թույլ կտա հանգիստ խղճով հարսանիք անել ու ընտանիք կազմել:
Պատերազմից առաջ գուցե արտասահման մեկնելու գաղափար կար, քառօրյայից հետո այդ մասին չեն մտածում, հայրենիքում ապրելը հրամայական է երկուսի ու արդեն չորսի համար էլ, պարզապես պետք է գումար աշխատեն:
Նկարազարդող՝ Վահրամ Մկրտչյան
Կարդա նաև

Ո՞վ կհաղթի մարդու և ռոբոտի միջև պայքարում. ինչ է AI-ն անում մարդու փոխարեն ու ավելի սահուն (տեսանյութ)

Չարիքի գրավչությունը. 1920-ականների Գերմանիայի բարոյական կոլապսը «Մի գերմանացու պատմություն» գրքում (տեսանյութ)

Արցախցի գրողների մրցույթի արդյունքում հրատարակվեց Հերմինե Ավագյանի «Հրաժեշտի աչքեր» պատմվածքների ժողովածուն (տեսանյութ)

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Newmag-ը և «Թովմասյան» հիմնադրամը հայտարարում են գրական նոր մրցույթ
