BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

The Times-ի լրագրող. Մոնա Լիզայի խորհրդավոր ժպիտը

The Times-ի լրագրող. Մոնա Լիզայի խորհրդավոր ժպիտը հիվանդության հետևանք է

Բրիգհեմի կլինիկայի ու կանանց հիվանդանոցից Մանդիպ Մեխրան ուշադրություն  է հրավիրում Մոնա Լիզայի բերանի կորությանը, ուռած վզին ու մազերի աճի գծին: Նա ենթադրում է, որ Մոնա Լիզայի մաշկի դեղնավուն գույնը կարող է լինել կարոտինի մեծ քանակության նշան: «Մոնա Լիզայի գաղտնիքը կարելի է  բացահայտել պարզ բժշկական ախտորոշմամբ`հիպոթերիոզ հիվանդությամբ,- գրում է մասնագետը Mayo Clinic Proceedings ամսագրում,- Հիմնականում հենց հիվանդության պատճառով առաջացած անկատարելիությունն է, որ այս շեդեվրին տալիս է խորհրդավորություն ու հմայք»:



Կարդացեք նաև.



Մեխրան նաև ընդունել է, որ Մոնա Լիզայի կերպարի բացատրությունը կարող է լինել նաև Լեոնարդո Դա Վինչիի օգտագործած տեխնոլոգիան: Նկարիչը կարող էր օգտագործել սֆումատո տեխնիկան, որի դեպքում ներկերը լղոզվում են ու ստեղծում ծխի էֆեկտ: Հոդվածի հեղինակը կարծիք է հայտնում, որ արվեստի պատմության մեջ Լիզա Գերարդինին, կարծես թե, «ամենահիվանդագին» կերպարն է: Հեղինակը գրում է. «1959 թվականին Լեոնարդու Կենետ Կիլը ուսումնասիրելով Մոնա Լիզայի վահանաձև գեղձը, ենթադրել է, որ նա հղի է: 1952 թվականին  Մոնա Լիզային անվանել են տրանսվեստիտ: 1992 թվականին մի ատամնաբույժ հայտարարեց, որ նա չունի դիմացի ատամներ: 2010 թվականին գիտնականներից մեկը եզրակացրեց, որ Մոնա Լիզայի խոլեստերինի քանակը շատ բարձր է, քանի որ նրա աչքերի մոտ ճարպային գոյացությունները շատ են: Մոնա Լիզային վերագրել են նաև կաթված, որն անշարժացրել է նրա դեմքի մի մասը:»

inopressa





Հետևեք newmag-ին  Telegram-ում և  Instagram-ում։



Տարածել