BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Ի՞նչ արժե կյանքը Նյու Յորքում

Ի՞նչ արժե կյանքը Նյու Յորքում

Նախ` հասկանանք ինչ է նշանակում բաձր.


  • ԱՄՆ-ում ցածր եկամուտ է համարվում 3 000 $ -ից ցածր ամսական եկամուտը:

  • Միջինը` մոտ 5 000$

  • Բարձրը` սկսած 10 000$


Եկամուտներ


ԱՄՆ-ում թոփ մասնագիտությունները գլխավորում են բժիշկները, ատամնաբույժներն ու իրավաբանները: Ինչպես և ամբողջ աշխարհում` Միացյալ Նահանգներում նույնպես  սպասարկող անձնակազմն ամենացածր վարձատրվողն է: Այստեղ փրկում են թեյավճարները:
Նյու Յորքում գործազուրկ մնալը շատ դժվար է: Աշխատանքի են ընդունվում նույնիսկ անգլերեն չիմացողները: Հարցուփորձ արեցինք ու պարզեցինք, որ բժշկական կենտրոնում համակարգողի աշխատավարձը ժամում $15 է, Uber –ի վարորդի շաբաթական միջին եկամուտը` $2000, խանութի գանձապահը`ամսական $2500, իսկ բեռնատար մեքենայի վարորդն ամսական` $5000: Հաշվի առեք, որ Նյու Յորքում վճարված գումարից 30% հարկ կհանեն:

Բնակարան


Մանհեթենում մեկ սենյականոց բնակարանի վարձը սկսում է $3000-ից: Շատերը նախընտրում են Բրուքլինն ու Բրայթոն Բիչը, այնտեղ կարելի է  բնակարան վարձել նաև $1000-ով: Սրան գումարեք նաև կոմունալ վճարումներն ու կահույքը: Նյու Յորքում դժվար է կահավորած բնակարան վարձել:
Բնակարան գնելը հեշտանում է ցածր տոկոսադրույքով, բայց գները բարձր են: Սկսում են $400.000-ից Բրուքլինում ստուդիո-բնակարանի համար, ավելի լավ թաղամասի համար ստիպված եք վճարել մինչև $2 միլիոն: Եթե հնարավորությունները թույլ են տալիս, ապա կարող եք Մանհեթենում բնակարան ձեռք բերել մոտավորապես $50 միլիոնով:   

Տրանսպորտ


Մետրոյից օտվելիս անլիմիտ քարտն արժե ամսեկան $121:  Վճարովի կայանատեղիները, ապահովագրությունը, տեխզննումները, բենզինն ու խցանումները հաշվի առնելով `ավտոմեքենան թանկ հաճույք է: Վերջին անգամ, երբ տաքսիի ծառայություններից օգտվեցի, վճարեցի $35: Մինչև առաջին ձյունը կարող եք քաղաքային հեծանիվներից օգտվել` վճարելով $120 ամբողջ ամսվա համար:

Մեդիա


Ընտանեկան փաթեթը գործում է որքան շատ անդամ, այդքան քիչ վճար տրամաբանությամբ, արժե $40 + անվճար Netflix: Սովորական տարիֆը`$70:

  • Ինտերնետ – ամիսը` $55

  • Spotify հավելված - ամիսը $6


Բուժծառայություններ


Կան ապահովագրական տարբեր տեսակներ, տարբեր պայմաններով: ՀԻմնականն արժե $380, ատամնաբուժականը` 40, մնացածը վճարում է գործատուն, բժիշկի մոտ մեկ ընդունելության ֆիքսված վճարը`$30: Մեկ ատամի լիցքը`$50:
Առաց դեղատոմսի ձեզ դեղ չեն վաճառի: Գներն էլ 3-4 անգամ բարձր են, քան օրինակ` Ռուսաստանում, եթե նույնիսկ ապահովագրություն ունես:


Կարդացեք նաև․



Սնունդ


Շաբաթական սննդի վրա ծախսում ես մոտ $50-100:
Ահա մոտավոր արժեքները հասարակ խանութներում:

  • Թեյ — $4 

  • Մակարոն — 400գր.՝ $2–3 

  • Ելակ – 500 գր.՝ $ 4

  • Լոլիկ – 500գր.՝ $1.5

  • Նրբերշիկ – 350գր.՝ $5

  • Շոկոլադե սալիկ – $1.5

  • Աղացած սուրճ - 350 գր՝ $8 

  • Կաթ — 1լիտրը` սկսած $2

  • Ալյուր – 1կգ՝ $2


Ժամանց


Բնակչությունը շատ է աշխատում: Ազատ օրերին հիմնականում մնում են տանը` ընտանիքի հետ, կամ քաղաքից դուրս են մեկնում, այցելում են մարզասրահ:

  • Կինո - $16

  • Կենդանաբանական այգի - $ 10

  • Բրուքլինի բուսաբանական այգի - $15

  • Ժամանակակից արվեստի թանգարան - $25


Ամսվա կտրվածքով անհրաժեշտ գումարն առնվազն $3500, եթե իհարկե այս համեստ բյուջեի մեջ չներառեք խոշոր գնումներ: Այստեղ, ինչպես և ցանկացած երկրում, ծախսերն ուղիղ համեմատական են ձեր ցանկություններին:

lifehacker





Հետևեք newmag-ին  Telegram-ում և  Instagram-ում




 

Տարածել