ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉ
Գլխավոր Հոդվածներ

Ինչպե՞ս ընկերանալ ութոտնուկի հետ և վերակառուցել Նե

Ինչպե՞ս ընկերանալ ութոտնուկի հետ և վերակառուցել Նեապոլը․ Գալինա Յուզեֆովիչը՝ նոն-ֆիքշն ժանրի 3 գրքերի մասին

Լաուրա Թոմփսոն «Պատկերացրեք 6 աղջիկներին», թարգմանությունը՝ Լ. Սումմի


Եթե ընտանիքում մեծանում են 6 գեղեցիկ, կամայական և տաղանդավոր աղջիկներ, ապա իրենց հարազատներին ընդհանուր առմամաբ հեշտ կյանք չի սպասվում: Մանավանդ, երբ աղջիկների հայրը Անգլիայի լորդն է և հասարկության անբարեխիղճ հետաքրքրասիրությունը դառնում է պարտադիր պայման:


Միթֆորդի 6 հիասքանչ քույրերը՝  լորդ Ռիդսդեյլի դուստրերը՝ Նենսին, Պամելան, Դիանան, Ջեսիկան, Յունիթին և Դեբորան, իրենց բացարձակ տարբեր, բայց լուսավոր տարիները ապրել են համընդհանուր ուշադրության բեմին, շրջապատված հիացմունքով, ատելությամբ, նախանձով, բայց ամենից առաջ բամբասանքներով և շշուկներով: Հանելուկային է, թե ինչպես անհասկանալի, ամբարտավան և միևնույն ժամանակ աշխարհի համար զարմանալիորեն բաց, Միթֆորդի քույրերը համաշխարհային պատերազմների միջև ընկած խենթ և փայլուն դարաշրջանում վերածվեցին սֆինքսի՝ անգլիական ազնվականության կարոտաբաղձության չափանիշի:
Քույրերից ավագը՝ Նենսին, դարձավ հայտնի վիպասան: Երկրորդը՝ Պամելան, կյանքի մեծ մասն ապրեց գյուղում՝ ընկերուհիների հետ (ինչպես պատմում են չար լեզուները, նրանց միջև հարաբերությունները զուտ ընկերական չեն եղել) և իր տեղը գտավ հավաբուծության  մեջ: Երրորդը՝ Դիանան, ով գեղեցկությամբ հավասարվում էր աստվածուհու, առանց երկմտելու լքեց «իդեալական» ամուսնուն , որը Գինեսների ընտանիքից էր, հանուն պայթյունավտանգ միասնության, որը գլխավորում էր բրիտանացի ֆաշիստ Օսֆալդ Մոսլին: Նրբագեղ Ջեսիկան փախավ տնից երիտասարդ կոմունիստի հետ և ուղևորվեց Իսպանիա՝ պայքարելու հանրապետականների համար: Յունիթին՝ Ջեսիկայի սիրեցյալը (երկուսով նույնիսկ հատուկ լեզու էին ստեղծել, որն ընտանքիում ոչ ոք չէր հասկանում) ոչ միայն տարվել էր նացիզմի գաղափարներով, այլ մի քանի տարի եղել է Հիտլերի մոտ ընկերը: Այն օրը, երբ սկսվեց Համաշխարհային երկրորդ պատերազմը, Յունիթին ինքնասպանության փորձ արեց, սակայն չմահացավ. դարձավ անօգնական հաշմանդամ, որին խնամում էին ծնողները: Եվ վերջապես փոքրիկը՝ Դեբորան, ամուսնացավ դուքս Դեվոնշտեյնի հետ և միասին մինչև խոր ծերություն ապրեցին Մեծ Բրիտանիայի զարմանահրաշ ապարանքներից մեկում: Դեբորան հավաքում էր Էլվիս Պրեսլիի անունով արվեստի ցանկացած գործ:
Իրենց ողջ կյանքի ընթացքում քույրերը վիճել են և հաշտվել՝ կնքելով անկայուն դաշինքներ, որոնք դուր չեն եկել իրենց մայրերին, նրանք սիրառատ նամակներ են գրել, ծաղրել են միմյանց:

Այդ 6 ճակատագրերը (քույրերն ունեցել են մի եղբայր ևս) այնքան կոլորիտային են, գրավիչ, որ նրանց մասին կարող են հազարավոր գրքեր գրվել:
Անգլիայում Միթֆորդի քույրերը լեգենդ են: Գիրքը շարադրված է ներսից և թվում է, թե ընթերցողը շատ բան գիտի քույրերի մասին: Սկզբից ընթերցոը ստիպված է լինում դժվարությամբ հիշել քույրերին, իսկ որոշ ժամանակ անց հարմարվում է գրքի էկզոտիկ միջավայրին: Այնուամնեայնիվ, երբ սկսեք կարդալ գիրքը, այն կկլանի ձեզ իր բովանդակությամբ և գեղարվեստական գեղեցիկ լուծումներով: Լաուրա Թոմփսոնը չի իդեալականացրել իր հերոսներին:
Լաուրա Թոմփսոնը չի իդեալականացրել իր հերոսներին:

Նրա խորը հայացքը ֆիքսում է ամեն ինչ,այդ պատճառով էլ անգլիական ազնվականները, սովորույթի համաձայն, հակակրանք են տածում գրքի հանդեպ: Սակայն, միևնույն ժամանակ, նաև Թոմփսոնի համար դա հօգուտ քույրերի գոյություն ունեցող ապացույց է: Նա «Միթֆորդի քույրեր»-ի մեջ տեսնում է տարբեր միտումներ, պատրաստակամություն ոչ միայն ժամանակի հետ անցնելու, այլև նրա խորհրդանիշը դառնալու համար:

Սեյ Մոնտգոմերի «Ութոտնուկի հոգին», թարգմանություն՝ Ի. Եվստիգնեվնայի


Եթե ութոտնուկը գոհ է և թուլացած, նրա մաշկը լուսավոր է, շոշափելիս էլ հարթ է և սպիտակ: Եթե ճնշված է ու վախեցած, ապա կարմրում է և խճճվում: Ութոտնուկն ունի հորիզոնական բիբեր, նա կարող է բացել բարդ կառուցվածքով կողպեքներ և լեգո հավաքել, անհրաժեշտության դեպքում կարող է նաև խցկվել մի քանի սանտիմետր տրամագիծ ունեցող անցքի մեջ:

Նրանք առաջացել են մարդկանցից 500 միլիոն տարի առաջ: Ութոտնուկների մաշկը նման է հսկայական գերզգայուն լորձաթաղանթի: Նա տարբերում է մարդկային զգացմունքները համի միջոցով, անհասկանալի կերպով առանձնացնում է մարդկանց դեմքերը, սիրում է խաղալ, թաքնվել: Ութոտնուկին դուր է գալիս «հպումը», իսկ երբ ձանձրանում է կարող է դժվարություն ստեղծել, այդ պատճառով էլ մեծ լողափերում հատուկ տեղ են զբաղեցնում ութոտնուկների համար ինտելեկտուալ խաղալիքներ ստեղծող աշխատակիցները: Նրանց նեյրոտոքսիկ թույնի մի չափաբաժինը կարող է վտանգավոր լինել մեծահասակների համար: Եթե ցանկանաք պատկերացնել այլմոլորակայինի, ապա ութոտնուկը դրա համար լավագույն օրինակը կլինի:
Ամերիկացի բնապաշտպան Սեյ Մոնտգոմերին ողևորվեց Նոր Անգլիայի լողափերից մեկն՝ ութոտնուկի հետ «ընկերանալու» և նրան ավելի լավ հասկանալու համար: Այն, ինչ թվում էր, որ հեշտ է լինելու, վերածվեց  լուրջ և խորը հարաբերությունների: Աֆինայի՝ հսկայական ութոտնուկի հետ հանդիպումից հետո, որը թույլ էր տվել շոյել իր գլուխը, Մոնտգոմերին սիրահարվեց այդ տարօրինակ արարածներին այնքան, որ որոշեց շնչառական սարք հագնել՝ հաղթահարելով ականջների ուժեղ ցավը և հետևել նրանց իրենց իսկ «հայրենիքում»:,
Այս հավաք գիրքը, որի հիմքում ընկած է գլխապտույտ առաջացնող սիրավեպը, ութոտնուկների պատմությունն է իրենց հայրենիքում:

Ժպտերես, գեղեցկուհի Քելին այնքան աշխույժ և պչրասեր է, որ դառնում է ամենասիրելի գործող անձը և աուտիզմով տառապող Դեննիի լավագույն ընկերը:
Ութոտնուկներին աստիճանաբար միանում են երկրորդ գործող անձիք, ինչպիսիք են կրիաները, շնաձկները, ծովաստղերը, պերկեսները և այլ ջրային կենդանիներ, որոնց մենք սովորաբար անուղեղներ ենք համարում: Բայց ոչ. նրանք պարզունակ չեն, ինչպես մեզ է թվում. ծովային հսկայական կրիաների պատյանի տակ նյարդային վերջույթներ կան, ծովաստղերը հասկանում են խաղերի կոնցեպցիաները, շնաձկները կարող են մահանալ նյարդային ցնցումից, իսկ նկարազարդ կրիան միանգամայն ընդունակ է առանց հիշողության սիրահարվել արևային ձկներին:
Սեյ Մոնտգորեմին նրբանկատրեն և առանց ճնշման, գիտական փաստերով, ջրաշխարհի մասին պատմություններով մեզ տանում է այն գիտակցմանը, թե ինչքան սահմանափակ և աղքատ է մեր բանական հասկացողությունը:

Պատրիկ Բարբիեր, « Տոնակատարություններ Նեապոլում. թատրոնը և երաժշտությունը 18-րդ դարում», թարգմանությունը՝ Ս. Ռայսկիի և Ի. Մորոզովայի


Ֆրանսիացի պատմնաբան և մշակութաբան Պատրիկ Բարբիերի գիրքը կարդացվում է զվարճալի պատմական վեպի նման, սակայն գործնականում դա լուրջ, հիմնավորված, պարադոքսալ, մշակույթի բնագավառի այնպիսիս կարևոր ուսումնասիրություն է, ինչպիսին պետական քաղաքականությունն է:

Բարբիերի ուշադրության կենտրոնում Կարլ Բուրբոնն է, Իսպանիայի թագավոր Ֆիլիպ 5-րդի որդին, ով 1734 թվականին դարձավ Նեապոլի առաջին լիակատար, անկախ կառավարիչը: Թուլակազմ, թխադեմ և ի տարբերություն իր երաժշտամոլ հայրիկի՝ ամեն ինչի հանդեպ լրիվ անտարբեր Կարլը 20 տարեկանում ստացավ տարածաշրջանի կառավարումը, որը լի էր պատմական և տնտեսական խնդիրներով և  հակառակ նորընտիր թագավորի՝ խորապես հետաքրքրված էր երաժշտությամբ:
Գերբնակեցված  (Նեապոլը 18-րդ դարում եղել է 3-րդ ամենաբնակեցված քաղաքը Լոնդոնից և Փարիզից հետո), կեղտոտ, սարսափելի քրեականացված, անգործուն (ոչ միայն քաղաքացիների բնական հակումների պատճառով, այլ աշխատատեղերի օբյեկտիվ պակասի պատճառով) Նեապոլն ավելին էր, քան «պատահական» ձեռքբերումը:
 


Կարդացեք նաև․



Երիտասարդ թագավորն իր կնոջ` Մարիա-Ամալիայի և Լեհաստանի արքայադստեր հետ ձեռնամուխ եղավ բարելավելու վարքերն ու բարքերը, երկրի տնտեսությունը: Այս գործում նրա համար հուսալի լծակ դարձան նեապոլցիների սերը երաժշտության հանդեպ, երգը և մշակույթը:
Կարլը վերակառուցում է մայրաքաղաքի թատրոնն այնպես, որ այն դառնում թագավորական պալատի մի մասը: Այժմ թատրոնի դիրքն այնպիսին է, որ քաղաքացին կարծես հյուրընկալվում է միապետին, որպեսզի միասին հիանան սիրելի տեսարանով:
Այժմ թատրոնի դիրքն այնպիսին է, որ քաղաքացին կարծես հյուրընկալվում է միապետին, որպեսզի միասին հիանան սիրելի տեսարանով:

Թագավորը պահպանում է քաղաքի բոլոր չորս կոնսերվատորիաները, որբանոցները, որոնք աստիճանաբար դառնում են Եվրոպայի ամենալավ երաժշտական դարբնոցները:
Կարլն իր ուժերի չափով նեապոլցիների համար կազմակերպում է կրակոտ սիրո փողոցային տոնախմբություններ, միևնույն ժամանակ փորձելով նրանց դարձնել փոքր-ինչ վայրի և բարբարոս:
Բնիկ սաքսոնեցի Մարիա-Ամալիան նեապոլական հող բերեց ճենապակու մշակույթը, որը երկար տարիներ համարվել է հարստության և ազգային հպարտության աղբյուր:
Ընթերցելու ժամանակ կամ ամեն անգամ, երբ հանդիպում ենք նոր պատմության, անեկդոտի կամ անսպասելի մանրամասնության, Բարբիերը հստակ ցույց է տալիս , թե ինչպես յուրաքանչյուր, նույնիսկ թերի կառավարումը, կարող է լինել ազնիվ, իրավասու, ինչպես նաև խոհեմ դեպի մշակութային ժառանգությունը:

Թարգմանիչ՝ Սոնա Մկրտչյան


MEDUZA






Հետևեք newmag-ին Telegram-ում և Instagram-ում։





 

Տարածել