BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Բանվորից՝ «ալրաղացի Լյովիկ», հետո ՝ պատգամավոր, հ

Բանվորից՝ «ալրաղացի Լյովիկ», հետո ՝ պատգամավոր, հետո՝ «մսաղացի Լյովիկ»․․․

ԿԵՆՍԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
Լևոն Սարգսյանը ծնվել է  1968թին՝  Երևանում:  1993թ. ավարտել է Երեւանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը:  1984-1986թթ.  «Աշխատանք» կամավոր մարզական ընկերությունում աշխատել է բանվոր:  1987-1989թթ. ծառայել է խորհրդային բանակում:  1989-1990թթ. «Սիրիուս» գործարանում աշխատել է փականագործ, 1990-1995թթ.` Երևանի ալրաղաց գործարանում` պահեստապետ, փոխտնօրեն:  1995-1996թթ. եղել է «Բջնի» ԲԲԸ գործադիր տնօրեն, 1996-1999թթ.՝ Երև անի ալրաղաց գործարանի իրացման բաժնի պետ, 2002թ.` «Երևանի ալրաղաց» ՓԲԸ նախագահ:  Ամուսնացած է, ունի չորս երեխա: Աժ պատգամավոր է ընտրվել 1999-ին, 2003-ին և 2007-ին:
«ԱԼՐԱՂԱՑԻ ԼՅՈՎԻԿԻ» «ՊԱՏԳԱՄԱՎՈՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ»
Լևոն Սարգսյանը՝ հանրությանը հայտնի որպես «Ալրազացի Լյովիկ», թեև եղել է 3 գումարումների ԱԺ պատգամավոր, ընդհանուր առմամբ՝  1999-2012թին,  սակայն երբեք աչքի չի ընկել օրենսդիր գործունեությամբ, փոխարենը նրա անունը միշտ կապվել է աղմկահարույց դեպքերի ու քրեական գործերի հետ:
Նրա «պատգամավորական»  ամենահայտնի «գործունեությունը» 2002-ին  է գրանցվել, երբ ԱԺ նիստերի դահլիճում հարձակվել էր  ամբիոնի մոտ ելույթ ունեցող  պատգամավոր Արամայիս Բարսեղյանի վրա և հարվածել նրան: Սարգսյանն իր հարցազրույցներից մեկում ասել է, որ  նման քայլի դիմել է հանուն հայրենի տնտեսության. «Երբ տնտեսությունը սկսում է աճել, մարդիկ, որոնք իրենցից բան չեն ներկայացնում, ամեն ինչ անում են, որ խանգարեն...»,- բացատրել  էր պատգամավորը:
https://www.youtube.com/watch?v=XukqHSw7i5o
«ԱԼՐԱՂԱՑԻ ԼՅՈՎԻԿԻՑ»՝  «ՄՍԱՂԱՑԻ ԼՅՈՎԻԿ»
Նրան այսպես վերանվանեց  Հանրային ռադիոյի «Ռադիոլուր» ծրագրի նախկին ղեկավար Արթուր Սահակյանը, հայտնի «Ադնակլասնիկիի» դեպքերից հետ:  Ի՞նչ կապ ունի վերջինս Լևոն Սարգսյանի հետ:  2008 թվականի  սեպտեմբերի 29-ին ոստիկանությունը հաղորդագրություն է տարածում,  ըստ որի` նույն ամսի 23-ին «Երևանի բնակչուհի  Մարինե Մադատյանը,  որն ըստ լրատվամիջոցների  «Ալրաղացի Լյովի» ընկերուհին է,  և հայտնի  որպես «ՀՀԿ-ի Մարիշ» ոստիկանությանը հայտնել է, որ սեպտեմբերի 20-ին իր ծանոթի` Արթուր Սահակյանի հետ գնացել են Արագածոտնի մարզի Երնջատափ գյուղ` ճաշկերույթի, որտեղ Աթրուր Սահակյանը խմել է և  հետդարձի ճանապարհին փորձել բռնաբարել իրեն: Սակայն ինքը դիմադրել է, ապա հեռախոսով օգնության կանչել իր ծանոթներին, իսկ Արթուր Սահակյանն ավտոմեքենայով դիմել է փախուստի:
Մարինե Մադատյանն իր ծանոթ Արմեն Սարգսյանի հետ Երեւանում` Սայաթ-Նովա - Ալեք Մանուկյան փողոցների խաչմերուկում, հայտնաբերել են Արթուր Սահակյանի ավտոմեքենան, որի ղեկին այդ պահին գտնվել է Անդրանիկ Բաբայանը: Վերջինիս ծեծի ենթարկելուց հետո նրան մահամերձ վիճակում տարել և գցել են Արթուր Սահակյանին պատկանող «Ադնակլասնիկ» սրճարան, այնտեիղց նրան անգիտակից վիճակում տեղափոխել են հիվանդանոց, որտեղ և մահացել է: Մամուլի հրապարակումների համաձայն` այդ օրն «Ալրաղացի Լյովը» հեռախոսով սպառնացել է փոխոստիկանապետ Հովհաննես Հունանյանին, թե մինչև  իրենք սրճարանից չհեռանան, ոստիկաններ չուղարկի:



Կարդացեք նաև․





Ո՞ՒՐ ԷՐ «ԿՈՐԵԼ» ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ԼԵՎՈՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ
Լևոն Սարգսյանն խորհրդարանում հազվադեպ էր լինում՝ տարին մեկ անգամ:  Մամուլը նրան անդրադառնում էր ժամանակ առ ժամանակ: Հրապարակումներից մեկի համաձայն իրեն պատկանող Սևանի «Աղթամար» հյուրանոցում ապրող Լևոն Սարգսյանը մեծ ցանկություն է  ունեցել  ղեկավարել «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ը: Թե ինչո՞ւ է Սարգսյանը ցանկացել  պարկի տնօրեն նշանակվել, չի հաջողվել ճշտել: Եվ ահա 2012-ին մամուլը գրեց, որ  նա հաջողությամբ վաճառել է Հայաստանում ունեցած իր բոլոր բիզնեսները և  որոշել է բիզնես հիմնադրել Հայաստանից  դուրս: Մասնավորապես, ըստ մամուլի, լուրեր էին շրջանառվում, որ Լևոն Սարգսյանն  այս օրերին զբաղված է եղել  Սոչիում բիզնես դնելու ծրագրերով:  Հրապարակումներից մեկի համաձայն  էլ  նա չի վճարել իր աշխատողների աշխատավարձերը: Ուշագրավ է, որ պատգամավորը մամուլի ուշադրության կենտրոնում հայտնվել է միայն վատ առիթներով:
[embed]https://www.youtube.com/watch?v=7nyivRe2E9M[/embed]
 
ԱԱԾ-Ն  ՀԱՍԱՎ «ԱԼՐԱՂԱՑԻ ԼՅՈՎԻԿԻՆ»
Թվում էր, որ մամուլն արդեն մոռացել է «Ալրազացի Լյովիկ» մականվամբ Լևոն Սարգսյանին, և ահա ԱԱԾ-ն սկանդալային բացահայտում է արել:  ԱԱԾ-ն  պարզել է, որ 10-ը տարի առաջ մաքսային պետական կոմիտեի նախկին պետ Արմեն Ավետիսյանի առանձնատան վրա ավազակային հարձակման իրական պատվիրատուն, նախնական տվյալով` Լևոն Սարգսյանն է: Նա լարված հարաբերությունների մեջ է եղել  Արմեն Ավետիսյանի հետ և նրա  մոտ աշխատող իր ազգականի միջոցով հանցավոր խմբին փոխանցել է տան մանրամասն գծագիրը` նշելով չհրկիզվող պահարանների  վայրերը : Ավազակային հարձակումից հետո Լևոն Սարգսյանը գողոնից ընտրել և  վերցրել է իրեն հետաքրքրած թանկարժեք զարդերն ու  ժամացույցները: Լևոն Սարգսյանի  առանձնատան և  բնակարանի խուզարկությամբ հայտնաբերվել է մեծ քանակությամբ զենք և ռազմամթերք, ինքնաձիգ, նռնականետ` նռնակներով, և տարբեր տրամաչափի 4 հազար փամփուշտ: Լևոն Սարգսյանը ներգրավվել  է  որպես մեղադրյալ: Նա  հետախուզվում է: Խափանման միջոցը կալանավորումն է:
 
https://www.youtube.com/watch?v=DQp_LR5Ab70
 


Հետևեք  newmag-ին  Telegram-ում  և  Instagram-ում




Տարածել