BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Սաուդյան Արաբիայի թագաժառանգի մտերիմներին կասկածու

Սաուդյան Արաբիայի թագաժառանգի մտերիմներին կասկածում են լրագրողի սպանության մեջ

The New York Times –ն ու թուրքական Yeni Safak –ը հրապարակել են սաուդցի լրագրող, The Washington Post-ի թղթակից Ջամալ Խաշողջիի մահվան գործով քննության արդյունքները:  
Սաուդյան Արաբիայի հատուկ ծառայությունների ներկայացուցիչները լրագրողին կտտանքների են ենթարկել ու խոշտանգել են հյուպատոսի՝ Մուհամմադ ալ Օտայբիի սենյակում: Yeni Safak –ը պնդում է, որ նրանք կտրել են լրագրողի մատները, հետո գլխատել են, մարմինն էլ անդամահատել են: Դրա մասին են վկայում սպանության պահին արված աուդիո ձայնագրությունները, որոնք ստացել է թուրքական հետախուզությունը:
Կտտանքներին ներկա է եղել նաև հյուպատոսը: Նա մարդասպաններին ասել է, - «Դրսում արեք, ինձ համար խնդիրներ մի ստեղծեք»: Ագենտներից մեկն էլ պատասխանել է, -«Եթե ուզում եք Արաբիա վերադառնալուց հետո ողջ մնալ` լռե’ք»:
Դատական բժիշկը, որն այդ պահին կաբինետում է եղել, բոլորին առաջարկել է երաժշտություն լսել ու ականջակալներ է հագել, որպեսզի նրա խոսքով` լարվածությունը թուլացնի: Երբ լրագրողին անդամահատում էին նա երաժշտություն էր լսում: Դրանից առաջ լրագրողին ինչ-որ նյութ են ներարկել, որպեսզի լռի:
Լրագրողի սպանության մեջ կասկածում են թագաժառանգի նեղ շրջապատի անձանց: Լրագրող Ջամալ Խաշողջիի անհետացման օրը Սաուդյան Արաբիայի թագաժառանգի 15 ենթակաները հատուկ չվերթով ժամանել են Ստամբուլ: Թուրք քննիչները տվյալներ ունեն, որ լրագրողին հենց նրանք են սպանել ու թաղել, հետո էլ վերադարձել են Սաուդյան Արաբիա:
Yeni Safak-ը հրապարակել է նաև լրագրողի սպանությանը մասնակցած դատական բժիշկի անունը. Սալահ Մուհամմադ Ալ Տուբաիգի: The New York Times –ը գրում է, որ նա Սաուդյան Արաբիայի ներքին գործերի նախարարությունում ու բժշկական հաստատություններում ղեկավար պաշտոններ է զբաղեցնում: Ալ Տուբաիգին ու ևս չորս կասկածյալ կապ ունեն Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմադ բին Սալման ալ Սաուդի հետ: Նրանց մեջ է նաև թիկնապահ, հետախուզության գնդապետ Մահեր Աբդուլազիզ Մուտրեբը:
15 կասկածյալներից առնվազն 9-ը աշխատել են կառավարությունում, անվտանգության ծառայությունում, ռազմական կառույցներում ու նախարարություններում: Middle East Eye պարբերականն էլ պնդում է, որ բոլոր 15-ը թագաժառանգի անվտանգության աշխատակիցներն են ու միշտ ուղեկցում են նրան արտասահման կատարած այցերի ժամանակ:



Կարդացեք նաև.



Կասկածյալներից մեկը` Սաուդյան Արաբիայի թագավորական ռազմաօդային ուժերի 31-ամյա լեյտենանտ Մաշալ Սաադ ալ Բոստանին Էր Ռիադում տեղի ունեցած ավտովթարի զոհ է դարձել: Հատկանշական է, որ պարզ չէ, թե ավտովթարն ինչ հանգամանքներում է տեղի ունեցել:
Թուրք իրավապահները Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսության ու հյուպատոսի նստավայրը խուզարկելու թույլտվություն ստացան հոկտեմբերի 17-ին, լրագրողի անհետանալուց մոտ 2 շաբաթ անց: Հյուպատոսն իր ընտանիքի հետ երկրից մեկնել էր խուզարկությունից օրեր առաջ: Քննիչները խուզարկել են տան վերնահարկը, ավտոտնակը, մեքենաները, փորել են տան հարակից հողատարածքը, որտեղ ենթադրաբար կարող էին թաղված լինել լրագրողի մարմնի մասերը: 9 ժամ 10 րոպե տևած խուզարկության ավարտին նրանք տարածքից դուրս եկան մի քանի տուփերով ու պայուսակներով:
The Washington Post-ը հրապարակել է սպանված լրագրողի վերջին սյունակը: Ջամալ Խաժողջին այն գրել էր անհետացումից առաջ: Լրագրողի օգնականն այն թերթին է փոխանցել անհետացման հաջորդ օրը:
Իր սյունակում սպանված լրագորղը գրում է, որ արաբական լրատվամիջոցներում գնալով ավելի քիչ ազատություն է մնում, լրագրողները լռում են, խնդիրների մասին չեն բարձրաձայնում, նաև այն դեպքում, երբ ձերբակալվում են նրանց գործընկերները: Նրա խոսքով լրագրողները փորձում էին գրաքննությունը համացանցում շրջանցել, բայց պետությունն արգելափակում է նաև համացանցը: «Արաբական աշխարհն իր սեփական երկաթե վարագույրն ունի», - գրում էր Խաշողջին:

meduza





Հետևեք newmag-ին Telegram-ում և Instagram-ում





 

Տարածել