BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

Էրդողան. «Սաուդցի լրագրող Ջամալ Խաշոկջիի դին չի գտ

Էրդողան. «Սաուդցի լրագրող Ջամալ Խաշոկջիի դին չի գտնվել»

Էրդողանը նախօրեին խոստացել էր, այսօր ժամ առ ժամ, քայլ առ քայլ ներկայացրեց սկանդալային սպանության մանրամասները: Ըստ թուրքական հետախուզության: Սպանության օրը և նախօրեին մի քանի խմբով 15 սաուդցիներ ժամանել են Ստամբուլ, հյուրանոցից հետո գնացել հյուպատոսարան, այնտեղից էլ այն անտառը, որտեղ հիմա փնտրում են լրագրողի դին:
«Այդ 15 հոգին սպանության օրն ինչո՞ւ են հավաքվել Ստամբուլում, ո՞ւմից են հրաման ստացել, ո՞ւր է մարդու մարմինը, որի սպանությունը պաշտոնապես ընդունել են: Ոչ ոքի մտքով անգամ թող չանցնի, թե գործը կփակվի առանց այս բոլոր հարցերի պատասխաններն ստանալու»-ասում է Ռեջեփ Թայիփ Էրդողանը:



Կարդացեք նաև.



Թուրքիայի նախագահը պնդում է` սպանությունը պլանավորված էր` նախապես և մանրամասն: Իրականացվել է ամենադաժան և վայրենի կերպով: Ավելի վաղ տեղեկություն կար, թե լրագրողին մասնատել են, դեռ ողջ ժամանակ, ապա քիմիական նյութերով փորձել են վերացնել հետքերը:
«Այո, այդ սպանությունը Սաուդյան արաբիայի հյուպատոսարանի շենքում է եղել, բայց մի մոռացեք, որ սա Թուրքիայի տարածքն է: Սպանության մասնակից բոլոր 18 կասկածյալները, որոնք ձերբակալվել են, պետք է դատարանի առաջ կանգնեն հենց Թուրքիայում»:
Թուրքիայի նախագահը սպանության մասին խոսեց 20 րոպե: Նշեց Սաուդյան Արաբիայի թագաժառանգի և ԱՄՆ նախագահի հետ հեռախոսազանգերի մասին: Սա հստակ ցույց է տալիս սկանդալի մասշտաբն ու թե որ եռյակի շահերին է առնչվում այս սպանության քննությունը:


Հետևեք newmag-ին Telegram-ում և Instagram-ում





 

Տարածել