Էրդողան. «Սաուդցի լրագրող Ջամալ Խաշոկջիի դին չի գտնվել»
Էրդողանը նախօրեին խոստացել էր, այսօր ժամ առ ժամ, քայլ առ քայլ ներկայացրեց սկանդալային սպանության մանրամասները: Ըստ թուրքական հետախուզության: Սպանության օրը և նախօրեին մի քանի խմբով 15 սաուդցիներ ժամանել են Ստամբուլ, հյուրանոցից հետո գնացել հյուպատոսարան, այնտեղից էլ այն անտառը, որտեղ հիմա փնտրում են լրագրողի դին:
«Այդ 15 հոգին սպանության օրն ինչո՞ւ են հավաքվել Ստամբուլում, ո՞ւմից են հրաման ստացել, ո՞ւր է մարդու մարմինը, որի սպանությունը պաշտոնապես ընդունել են: Ոչ ոքի մտքով անգամ թող չանցնի, թե գործը կփակվի առանց այս բոլոր հարցերի պատասխաններն ստանալու»-ասում է Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Կարդացեք նաև.
Ո՞վ է սաուդցի լրագրողը, որին մասնատել են Ստամբուլի հյուպատոսությունում (տեսանյութ)
Սաուդյան Արաբիայի թագաժառանգի մտերիմներին կասկածում են լրագրողի սպանության մեջ
Թուրքերը 9 ժամ 10 րոպե խուզարկել են Սաուդյան Արաբիայի հյուպատոսությունը
Թուրքիայի նախագահը պնդում է` սպանությունը պլանավորված էր` նախապես և մանրամասն: Իրականացվել է ամենադաժան և վայրենի կերպով: Ավելի վաղ տեղեկություն կար, թե լրագրողին մասնատել են, դեռ ողջ ժամանակ, ապա քիմիական նյութերով փորձել են վերացնել հետքերը:
«Այո, այդ սպանությունը Սաուդյան արաբիայի հյուպատոսարանի շենքում է եղել, բայց մի մոռացեք, որ սա Թուրքիայի տարածքն է: Սպանության մասնակից բոլոր 18 կասկածյալները, որոնք ձերբակալվել են, պետք է դատարանի առաջ կանգնեն հենց Թուրքիայում»:
Թուրքիայի նախագահը սպանության մասին խոսեց 20 րոպե: Նշեց Սաուդյան Արաբիայի թագաժառանգի և ԱՄՆ նախագահի հետ հեռախոսազանգերի մասին: Սա հստակ ցույց է տալիս սկանդալի մասշտաբն ու թե որ եռյակի շահերին է առնչվում այս սպանության քննությունը:
Հետևեք newmag-ին Telegram-ում և Instagram-ում
Կարդա նաև
Աշնան գլխավոր սիրավեպը. Newmag-ը ներկայացնում է խոհարարական սիրավեպ՝ «Մի գդալ սեր» (թրեյլեր)
Գրքատվություն #16 /Finca Հայաստան ընկերության աջակցությամբ Բերդի համայնքային գրադարանը համալրվեց 500 գրքով (լուսանկարներ)
Կինոմոսկվան հատուկ Newmag Signature Club-ի անդամների համար կազմակերպել էր «Արտոյի երկիրը» ֆիլմի ցուցադրությունը (լուսանկարներ)
Newmag-ն ու «Վերածնունդը» ներկայացրեցին Մակար Եկմալյանի «Երգեցողությունք սրբոց պատարագի» և «Հարություն Կալենց. Գույնի ձևը» գրքերը (տեսանյութ)