[InterPress] Ներգաղթային նոր քաղաքականությունն արտասահմանցի ուսանողներին թույլ չի տալիս իրենց հմտություններն օգտագործել ԱՄՆ-ում

[InterPress] Ներգաղթային նոր քաղաքականությունն արտասահմանցի ուսանողներին թույլ չի տալիս իրենց հմտություններն օգտագործել ԱՄՆ-ում

Ուսանողները ամերիկյան դպրոցներում, համալսարաններում սովորելու ցանկությունը կորցնում են, սա էլ նշանակում է, որ օտարերկրյա ուսանողների գումարներից կախում ունեցող հաստատությունները զրկվում են այդ եկամուտից:

Գործազրկությունը ցածր է, տնտեսությունն աճում է, խոշոր ընկերությունները նորավարտ, հմուտ աշխատողների կարիք ունեն: Վերջին շրջանում աշխատանքի ընդունվածների մեծ մասը օտարերկրյա ուսանողներ են, որոնք դիմել են H-1B վիզայի համար:

Սակայն հիմա, Թրամփի ներգաղթային քաղաքականության շնորհիվ, նրանք չեն կարողանում աշխատել: Այս քաղաքականության հետևանքով տնտեսությունն ու աշխատողները տուժում են: Սա պետության համար սարսափելի քաղաքականություն է:


Կարդացեք նաև․


Նախկինում, նորավարտ ուսանողները, որոնք դիմում էին H-1B տեսակի վիզայի համար, կարող էին մնալ երկրում և աշխատել: Ներգաղթային նոր քաղաքականությունն այդ անձանց թույլ է տալիս մնալ երկրում, բայց արգելում է աշխատել: Հենց այդ մարդիկ աշխատեն, նրան մուտքը ԱՄՆ կարգելվի երկար ժամանակով:

Այսպես չպետք է լիներ: Այս աշխատողներն արդեն դիմել էին վիզայի համար, իսկ ուսանողական ժամկետանց վիզաներով մարդկանց համար մինչև հոկտեմբերի 1-ը ժամանակ էին տվել: Սա նշանակում էր, նրանք կշարունակեին աշխատել:
Վերջնաժամկետն անցավ, դիմումները չվերանայվեցին: Ցավալի է նաև, որ Թրամփի վարչակազմը չեղարկել էր նաև գործընթացն արագացնելու համար ավելին վճարելու հնարավորությունը:

Շարունակությունը՝ InterPress.am-ում

Գրել կարծիք