BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

«Ախպերնե՛ր, մի՛ կրակեք իրար…» կամ ո՞վ է սպանում օր

«Ախպերնե՛ր, մի՛ կրակեք իրար…» կամ ո՞վ է սպանում օրենքով գողերին

Հայտնի լրագրողների և քաղաքական գործիչների շատ աղմկահարույց սպանություններ մինչև հիմա չեն բացահայտվել: Օրինակ Վալդ Լիստյեվի և մի շարք մարդկանց:  Բոլոր այդ սպանությունների ժամանակ հանրությունը և բարձրաստիճան ղեկավարությունը ճնշում են գործադրել  իրավապահների վրա, որ արագ բացահայտվեն: Շատերի դեպքում դրանց բացահայտումը եղել է քաղաքական անհրաժեշտություն, իսկ ոստիկանների համար՝ պատվի հարց: «Օրենքով գողերի» սպանությունների դեպքում, քննչական կոմիտեի և դատախազության վրա ճնշումներ սովորաբար չեն լինում, որպես կանոն, ոչ ոք չի շտապում: Շատ դեպքերում քրեական տարրերը ոստիկանությունից արագ են բացահայտում պատվիրատուներին և կատարողներին, և իրենք էլ «դատավճիռ» են կայացնում: Իսկ թե որքանո՞վ  է օբյեկտիվ և արդար նրանց «դատարանը», կարելի է միայն ենթադրել:

Իսկ թե որքանո՞վ  է օբյեկտիվ և արդար նրանց «դատարանը», կարելի է միայն ենթադրել:

Միևնույն ժամանակ պաշտոնապես դադարեցվել է այնպիսի «գողական» «գեներալների» սպանությունների հետաքննությունը, ինչպիսիք են Վյաչեսլավ Իվանկովը՝ Յապոնչիկը և Ասլան Ուսոյանը՝ Դեդ Հասանը:
Այս  սպանությունների  պաշտոնական վարկածներն, ինչպես նաև դրանց մեջ  ներգրավվածներն, այդպես էլ չեն հրապարակվել:
ՈՐՏԵ՞Ղ ԵՆ ՀԱՍՏԱՏՎՈՒՄ  «ԳՈՂԵԸ»
Արևմտյան երկրներն այլ մոտեցում ունեն սովորական և քրեական հեղինակությունների սպանություններին: Իրավապահ համակարգը չի զիջում նրանց և ոչ էլ փորձում է հակազդել: Օրինակ, եվրոպական իրավապահ մարմինները երկար ժամանակ աչք էին փակել Շուշանաշվիլի եղբայրների խմբավորման գործած հանցագործությունների վրա, բայց երբ 2010-ին Մարսելում սպանվեց «օրենքով գող» Վլադիմիր Ջանաշիան՝ Լադոն, դա լուրջ հիմք հանդիսացավ, որ բացահայտվեր նախկին ԽՍՀՄ-ից Եվրոպայում գործող  մարդասպանների  ամբողջ շղթան:
Շատ չանցած Կախա Շուշանաշվիլին՝ Կախա  Ռուսթավսկին ձերբակալվեց Իսպանիայում, ոստիկանները ծրագրել էին կալանավորել նաև նրա եղբորը՝ Լաշա Շուշանաշվիլիին՝ Լաշա Ռուսթավսկուն, բայց նրան հաջողվել էր թաքնվել:
Իսպանիայի,  Ֆրանսիայի, Գերմանիայի և Հունաստանի  իրավապահները  միաժամանակ սկսեցին ծրագիր մշակել   և  միանգամից ձերբակալելեցին «ռուսական մաֆիայի» մի քանի տասնյակ ներկայացուցիչների :
ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ այլ կերպ են նայում  հետխորհրդային հանրապետությունների գողական աշխարհի ներկայացուցիչներին:  Նրանցից շատերը հիմնավորվում են հենց  այս երկիրում:  Որպես կանոն, այստեղ նրանք  հանցագործություն չեն անում,  այլ փորձում են հանգիստ ապրել: Բայց բոլորը չէ, որ այդպես են ապրում:  Նախկինում գործած մեղքերի համար շատերը  սպանվում են,  ինչը տեղական իրավապահներին ընդհանրապես չի հետաքրքրում: Նրանք ցանկություն էլ չունեն  խառնվել «գործընկերների» դժվար հարաբերություններին:
ՎՐԱՍՏԱՆՈՒՄ, Սահակաշվիլիի իշխանության տարիներին, ինչպես հայտնի է, հատուկ օրենք էր ընդունվել, որի համաձայն  բոլոր նրանք, ովքեր իրենց համարում էին «օրենքով գողեր», հայտնվում էին ճաղերի ետևում: Ուկրաինայում Մայդանից հետո վրացի  «օրենքով գողերը» մեծ խմբերով  հաստատվել են  Ուկրաինայում,  նրանց  պարբերաբար բռնում և վտարում են երկրից, այնուամենայնիվ նրանք մի որոշ ժամանակ անց վերադառնում են:
ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ այժմ ազատազրկման մարտավարությունը փոխվել ու խստացվել է:  Եթե նախկինում նրանց մեղադրում էին 228-րդ հոդվածով՝ թմրադեղեր ձեռք բերելու, պահելու և տեղափոխելու համար, ապա հիմա ավելի հաճախ մեղադրում են  210 հոդվածով՝ հանցավոր խումբ ստեղծելու կամ խմբում ներգրավվելու համար: Դա դժվար ապացուցելի է, փոխարենը պատժի կրումը երկար է կամ ցմահ :
ԲԵԼԱՌՈՒՍՈՒՄ ժամանակին հանցավոր աշխարհի հետ կապված խնդրին ավելի վճռական են մոտեցել: 1997 թվականին Մոգիլյովի մարզի պետական ​​վերահսկողության կոմիտեի նախագահի և  ներկայացուցիչների պալատի պատգամավոր  Եվգենի Միկոլուցկիի սպանությունից հետո  Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել էր, որ այսուհետև «հողը վառվելու է» հանցագործների ոտքերի տակ: Այնուհետև եղավ  նախագահի հատուկ հրամանագիրը՝ ահաբեկչության դեմ պայքարի անհետաձգելի  միջոցառումների և առանձնապես  վտանգավոր հանցագործությունների մասին:  
Այդ տեսակի հանցագործություններ գործած քաղաքացիներին թույլատրվում էր առանց մեղադրանքի կալանավորել՝  մինչև մեկ ամսով:   Հետագա իրադարձությունները հիմքեր էին տալիս ենթադրելու,  որ պետության առաջին դեմքի հայտարարությունը՝ պատերազմել հանցագործ աշխարհի դեմ, միայն օրենքով չէր սահմանափակվում: Ում ինչպես կարողացել «նստեցրել են»:   Իսկ թե ի՞նչ է  տեղի  ունեցել այլ ազդեցիկ հեղինակությունների հետ, այդպես էլ հայտնի չէ:


Կարդացեք նաև.



«ՍՊԻՏԱԿ ՍԼԱՔԸ» 
1990-ականները Ռուսաստանում «ցնցող» են համարվում այն առումով, որ ի հայտ եկան շատ պատվերով սպանություններ, որոնք բնորոշ չէին խորհրդային տարիներին:
1992 թ-ին  սպանվեց  «օրենքով գող» Յապոնչիկի որդին՝ «օրենքով  գող»  Վիկտոր Նիկիֆորովը՝  հանցագործ աշխարհում հայտնի որպես Կալինա: Մեկ տարի անց, դիսկոտեկից դուրս գալուց սպանվեց Վալերի Դլյուկը՝  Գլոբուսը: Նույն տարում անհետ  կորել է հայտնի «օրենքով գող» Սերգեյ Լիպչանսկին՝  Սիբիրյակը:
Նույն տարում անհետ  կորել է հայտնի «օրենքով գող» Սերգեյ Լիպչանսկին՝  Սիբիրյակը:

Այս և մյուս քրեական հեղինակությունների սպանություններն այդ ժամանակ երկրում այնպիսի միֆ էին ստեղծել, որ իբր մի խմբավորում է ստեղծվել, որը նման պարզունակ ձևով պայքարում է կազմակերպված հանցավորության դեմ: Այն անվանել են «սպիտակ սլաք»: Ի դեպ կարծիք կար, որ այն նախկին ոստիկաններից բաղկացած  ոչ պաշտոնական կազմակերպություն էր, որը   հոգնել էր իր երկրում տիրող բեսպրեդելից:  Պաշտոնապես, «սպիտակ սլաքի» գոյությունն, իհարկե, երբեք չի հաստատվել, բայց փաստերն ապացուցում էին, որ գոյություն ունի նման կազմակերպություն: կյանքը միշտ էլ հավատում է դրան:
Օ՜ ԺԱՄԱՆԱԿՆԵՐ, Օ՜ ԲԱՐՔԵՐ
Ամեն դեպքում, ներկայումս  այդպես չի ընկալվում, որ  «գողերն» ու իրավապահներն անհաշտ թշնամիներ են: Շատ դեպքերում «գողերը» հեղինակավոր գործարարներ են, իսկ իրավապահներն իրենց ավելի վստահ են զգում, և խաղի կանոները փոխելու անհրաժեշտություն չեն տեսնում: Պայքարի մարտավարությունն էլ է փոխվել՝ գողերը վերածվել են ահաբեկիչների, իրավապահներն՝ ընդդիմադիրների: Այս երկուսի ֆոնին իրական «օրենքով գողերը» երկրի ներկայիս  քաղաքական համակարգի համար դիտվում են որպես փոքր սպառնալիք, այդ պատճառով էլ կարող են շարունակել գոյատևել:

CRIMERUSSIA






Հետևեք newmag-ին  Telegram-ում և  Instagram-ում։





 

Տարածել