Ինչպե՞ս առավոտյան առույգ լինել․ ահա 8 միջոց
Սենյակում ապահովեք վառ լուսավորվածություն։ Դա օգնում է օրգանիզմին արթնանալ։
Անմիջապես վեր կացեք ու գնացեք լվացվելու։ Դա օգնում է գիտակցելու, որ նոր օրը սկսված է։ Կարճատև լոգանք ընդունեք, ապա մաքրեք ատամները։
Առաջին 30 րոպեների ընթացքում 1 բաժակից ոչ պակաս հեղուկ օգտագործեք՝ ջուր կամ թեյ։
Երբ արթնանում եք, պետք է ինչ-որ բան ուտեք․ սնվեք փոքր չափաբաժնով, բայց օգտակար սնունդով․առատ նախաճաշը քնկոտություն է առաջացնում։
Մի քանի շարժումների միջոցով արթնացրեք մարմինը․ դա կնպաստի նաև ուղեղի աշխատանքին։
Արթնացրեք Ձեր զգացողությունները
- Երբ արթնանում եք, զգացողությունները դեռ քնած են լինում։
- Ատամները մաքրեք անանուխի մածուկով․ այն սրում է մտավոր գործունեությունը։
- Յուրաքանչյուր ձեռքում 30 վայրկյան պահեք սառույցի խորանարդիկ։
- Լսեք էներգետիկ երաժշտություն։
Արթնացրեք հոգին ու զգացմունքները․ - Դա անելու համար պետք է փորձել անել հետևյալը՝
- Կարճ, բայց քաջալերող նամակ գրեք նրան, ում սիրում եք
- Կերակրեք ու շոյեք ընտանի կենդանիներին
- Բարձի վրա գրություն թողեք Ձեր սիրելիին
- Երեխայի պայուսակի մեջ թողեք ջերմ խոսքերով գրություն
Զբաղվեք սիրելի գործով
Պետք է ընտրել այնպիսի զբաղմունք, որը կապված կլինի հաջորդ ժամվա ընթացքում կատարվելիք աշխատանքի հետ։ - Կարդացեք այն օրագիրը, որտեղ նշումներ եք կատարում նպատակին հասնելու Ձեր առաջխաղացման մասին
- Կարդացեք գեղարվեստական ստեղծագործությունից որևէ հատված
- 3 րոպե մտածեք Ձեր նպատակի մասին
Այս բոլոր գործողությունները պետք է կատարել 30 րոպեի ընթացքում։
Կարդացեք նաև․
- 3 սովորություններ, որոնք խանգարում են ձեզ քնել
- Ե՞րբ խմել. ուտելուց առա՞ջ, ընթացքո՞ւմ, թե՞ հետո
- Ծխելու և չծխելու արանքում. անսպասելի միջանկյալ լուծում նոր որակով
Էներգիայի սպառիչները․ ի՞նչ չպետք է անել առավոտյան
Շատերս ունենք այնպիսի սովորություններ, որոնք խանգարում են մեզ ու պետք է փորձենք հրաժարվել դրանցից․
- Էներգիան մի սպառեք համացանցում
- Մի միացրեք հեռուստացույցը
- Ժամանակը մի սպառեք սոցիալական ցանցերում
- Մի միացրեք ռադիոն
Այս գործողությունները կարելի է անել ցերեկային ընդմիջման ժամանակ կամ երեկոյան։ Մի սպառեք Ձեր էներգիան ոչ օգտակար սովորությունների պատճառով։ Խնայեք այն և կունենաք աշխատանքային բարձր արդյունավետություն, որը հաջողության հասնելու գլխավոր նախապայմանն է։
Հետևեք newmag-ին Telegram-ում և Instagram-ում։