10 ուշագրավ փաստ Ջասթին Տրյուդոյի մասին
- Ջասթին Տրյուդոն և իր հարազատ եղբայրը ծնվել են նույն օրը՝ երկու տարվա տարբերությամբ: Եվ այդ օրը կաթոլիկների սուրբ ծնունդն էր՝ դեկտեմբերի 25-ը:
- Նրա հայրը նույնպես եղել է Կանադայի վարչապետ:
- Նա Կանադայի առաջին վարչապետն է, որը դաջվածք ունի:
- Նա պետության առաջին տղամարդ ղեկավարն է, որն իրեն ֆեմինիստ է հայտարարել:
- Ջասթին Տրյուդոյի կինը եղել է նրա կրտսեր եղբոր՝ 23 տարեկանում դժբախտ պատահարի հետևանքով մահացած Մայքլի դասընկերուհին:
Կարդացեք նաև.
- Ֆրանկոֆոնները. «Հեղափոխությունը» և «Ընդհանուր հայտարարը»՝ մեկ տուփով
- Ո՞վ է Կանադայի նոր, փլեյբոյ ու իդեալական սանրվածքով վարչապետը
- Ընդհանուր հայտարար․ Նիկոլ Փաշինյանը Կանադայի վարչապետին նվիրեց նրա գրքի հայերեն թարգմանությունը
- Առաջին հայացքից նուրբ դիմագծերով Ջասթինն իրականում բռնցքամարտիկ է: Նա մասնակցել է բարեգործական մարտերի:
- Կանադայի վարչապետը հայտնի է իր անմիջականությամբ ու հակաարարողակարգային քայլերով. դառնալով վարչապետ՝ նա ընտրողներին շնորհակալություն էր հայտնում մետրոյում, անձամբ դիմավորում էր սիրիահայ փախստականներին, նրան մշտապես կարելի է տեսնել Օտտավայի փողոցներում:
- Մինչև վարչապետ դառնալը, Տրյուդոն դպրոցում դասավանդում էր մաթեմատիկա և ֆրանսերեն, եղել է նաև սնոուբորդի կարգադրիչ ու գիշերային ակումբում անվտանգության ծառայող:
- Նկարահանվել է Առաջին աշխարհամարտում Կանադայի մասնակցության մասին սերիալում՝ որպես գլխավոր դերակատար:
- Մարիխուանայի օգտագործումը Կանադայում դարձրել է օրինական:
Հետևեք newmag-ին Telegram–ում և Instagram–ում
Կարդա նաև

Տեղի ունեցավ Հերմինե Ավագյանի «Հարժեշտի աչքերը» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)

Ուշագրավ փաստեր «Հազարամյակների և օրերի միջով» գրքի հեղինակի Արմեն Դավթյանի մասին (տեսանյութ)

Տեղի ունեցավ Ավետ Բարսեղյանի «Հայելիս» գրքի հեռուստաշնորհանդեսը (լուսանկարներ, տեսանյութ)

Ո՞վ կհաղթի մարդու և ռոբոտի միջև պայքարում. ինչ է AI-ն անում մարդու փոխարեն ու ավելի սահուն (տեսանյութ)
