Շախմատի հսկայի՝ Տիգրան Պետրոսյանի 10 կարևորագույն մտքերը
«Շախմատը միավորում է խաղը, արվեստը և գիտությունը: Նա, ով իր մեջ կզուգակցի մարզիկի, դերասանի և գիտնականի որակները՝ անպարտելի կլինի»:
«Ոչ բոլորը կդառնան շախմատիստ, բայց ոչ ոք չի ափսոսա այն ժամանակի համար, որը տվել է շախմատին: Այն կօգնի ցանկացած մասնագիտության մեջ»:
«Պաշտպանվել գուցե ավելի շատ եմ սիրում, քան հարձակվել: Բայց ո՞վ է ասել, որ պաշտպանությունը պակաս վտանգավոր և համարձակ գործ չէ, քան գրոհը»:
«Հազվադեպ էի հիշում, որ աշխարհի չեմպիոն եմ, եւ դա ինձ վնասեց: Բավարար չափով չէի մտահոգվում իմ չեմպիոնական հեղինակության մասին»:
«Ձգտում եմ ապացուցել, որ շախմատում ամենակարեւորն ու գլխավորը ստեղծագործական սկիզբն է: Այն սկիզբը, որը շախմատը դարձրել է շախմատ, որի շնորհիվ հազարամյակների ընթացքում այն չի մոռացվել»:
Կարդացեք նաև.
- Ինչո՞ւ որոշեցինք հրատարակել Տիգրան Պետրոսյանի գիրքը
- Տեղի ունեցավ newmag-ի հրատարակած «Գահերի խաղը» գրքի շնորհանդեսը (ֆոտոշարք)
- «Գահերի խաղը». newmag-ը հրատարակել է շախմատի աշխարհի չեմպիոնի գիրքը
«Իմ առաջին ուսուցիչը կյանքն է, երկրորդը՝ Արչիլ Էբրալիձեն: Բայց կարևորը՝ սովորել եմ բոլորից, ում հետ բախտ է վիճակվել հանդիպել խաղատախտակի առաջ»:
«Յուրաքանչյուր շախմատիստ՝ խաղալով հակառակորդի հետ, միևնույն ժամանակ պայքարում է ինքն իր հետ: Յուրաքանչյուր պարտիա կամ մրցախաղ ներքին պայքար է»:
«Շատերի կարծիքով, չեմպիոնի կոչման կորուստը բավականին ուժեղ հարված է: Ի՞նչ կա որ, երկար տարիներ եղել եմ ուժեղագույնը, հիմա էլ կլինեմ նախկին չեմպիոն: Ինձ համար ամենագլխավորը շախմատային պայքարն է»:
«Արվե՞ստ է, արդյոք, շախմատը: Այո՛, արվեստ է: Ուրիշ ինչպե՞ս անվանել գործունեության այն տեսակը, որի ժամանակ մարդն ամենախորը գեղագիտական հաճույք է զգում»:
«Հպարտանում եմ , որ արտասահմանյան ուղևորությունների ժամանակ ներկայացնում եմ իմ ժողովուրդը, իմ հանրապետությունը՝ Հայաստանը, ոչ միայն որպես շախմատիստ, այլև որպես իմ հայրենիքի քաղաքացի»:
Հետևեք newmag-ին Telegram–ում և Instagram–ում
Կարդա նաև

12 ժամ շարունակ գրական ու մշակութային իրադարձություններ՝ Newmag Winter Fest 2025-ի ընթացքում (լուսանկարներ)

Newmag Winter Fest 2025-ին տեղի կունենա Ավետ Բարսեղյանի «Հայելիս» գրքի շնորհանդեսը (թրեյլեր)

Գրական իրարանցում Newmag-ում. թիմը «Բարի լույսում» ներկայացրել է Գրքի և արվեստի փառատոնը (տեսանյութ)

Newmag-ը հրավիրում է մասնակցել Գրքի և արվեստի ձմեռային փառատոնին (լուսանկարներ)
