Գրական իրարանցում Newmag-ում. թիմը «Բարի լույսում» ներկայացրել է Գրքի և արվեստի փառատոնը (տեսանյութ)
02/14/2025

Ուղիղ եթերում Newmag հրատարակչությունը ներկայացրել է գրքի ու արվեստի Newmag Winter Fest 2025-ի ծրագիրը։ Փառատոնը տեղի կունենա գիրք նվիրելու օրվան ընդառաջ, փետրվարի 16-ին Դվինում։ Փառատոնի համակազմակերպիչը «Թովմասյան» բարեգործական հիմնադրամն է։
«Բարի լույս» ծրագրում հյուրընկալվել և փառատոնի մասին պատմել են Newmag հրատարակչության կորպորատիվ և միջազգային գործակցության ղեկավար Նանե Մանուկյանը, Ռազմավարական և հատուկ նախագծերի ղեկավար Գոհար Մանուկյանը, Մուլտիմեդիա բովանդակության պատասխանատու Մանու Իրիցյանը, McCann Yerevan ընկերության փոխտնօրեն Իրինա Չալտիկյանը և փառատոնի գլխավոր հովանավոր Business Park-ի մարկետինգի բաժնի ղեկավար Վալյա Եղիազարյանը։
Հրատարակչության Կորպորատիվ և միջազգային գործակցության ղեկավար Նանե Մանուկյանը ներկայացրեց Արցախցի հեղինակների մրցույթը, որը հրատարակչությունը հայտարարել էր «Թովմասյան» հիմնադրամի հետ ուղիղ մեկ տարի առաջ Ձմեռային փառատոնին։ Հաղթողը Հերմինե Ավագյանն է.
«Փետրվարի 16-ին Դվին հյուրանոցում կլինի հաղթող գրքի շնորհանդեսը։ «Հրաժեշտի աչքերը» պատմվածքների ժողովածու է Արցախի հայաթափման ու գաղթի ճանապարհի մասին, որի միջով անցել են մեր հայրենակիցները։ Մյուս արցախցի հեղինակը, որի գիրքը ներկայացնում ենք, լրագրող Ծովինար Բարխուդարյանի «Վերջին կարմիր շրթներկը» վավերագրությունն է։ Հարմինեի գիրքը գեղարվեստական է, Ծովինարի գիրքը տասներկու տարբեր կանանց ցավոտ, սթափեցնող իրական պատմություններ են։ Երկու գրքերի գործընկերն էլ «Ամրոց» հիմնադրամն է»։
Նանե Մանուկյանը պատմեց, որ հրատարակչությունն իր փառատոներին ներկայացնում է ոչ միայն նոր գրքեր, հանդիպումներ հեղինակների հետ, այլ նաև արվեստի ամենատարբեր ճյուղերը. «Մենք փառատոնին ներկայանում ենք ոչ միայն գրքեր, այլ նաև ցուցահանդեսներ, պոետիկ ներկայացումներ, համերգ։ Մեզ համար սկզբունքային է, որ փառատոնի ու բոլոր միջոցառումների մուտքն ազատ լինի։ Նախորդ տարվա փորձը ցույց տվեց, որ մոտ տասնհինգ հազար մարդ մասնակցել է փառատոնին, գնել է գրքեր, սա նշանակում է, որ մարդիկ ուզում են մասնակցել նման միջոցառումների»։
Փառատոնի գլխավոր հովանավորներից մեկը Samsung ընկերությունն է իր նոր Galaxy S 25 AI հեռախոսով։ McCann Yerevan ընկերության փոխտնօրեն Իրինա Չալտիկյանը պատմեց, որ իրենց ընկերությունը փառատոնին կներկայանա նաև տաղավարով, որտեղ շատ հետաքրքիր անակնկալներ են սպասվում։ Իրինա Չալտիկյանը ցույց տվեց հեռախոսները ու ներկայացրեց, թե ինչ նոր ֆունկցիաներ ունեն դրանք.
«Այս հեռախոսները դեռ վաճառքում չեն։ Սմարթֆոնները զինված են արհեստական բանականությամբ։ Այս գրքերը շատ օգտակար են նույնիսկ գրքերի թարգմանությա, խմբագրման համար։ Կարելի է նաև ձայնային կառավարմամբ տալ հրահանգ, ստեղծել պատկերներ, ստեղծել գրքի շապիկ։ Դա է պատճառը, որ մենք էլ միացանք այս փառատոնին։ Նախորդ անգամ ես փառատոնին ներկա եմ եղել, շատ տպավորված էի, այս անգամ ուրախ եմ, որ նաև կազմակերպիչ ենք։ Փառատոնին արհեստական բանականության ու հայկական տեխնոթռիչքի մասին պանելային քննարկում կլինի, որին կմասնակցի նաև մեր խոսնակը՝ Նարեկ Ամիրխանյանը»։
Newmag հրատարակչության Ռազմավարական և հատուկ նախագծերի ղեկավար Գոհար Մանուկյանը ներկայացրեց ևս մեկ գիրք ու մեկ ամսագիր, որոնց շնորհանդեսը լինելու է փառատոնի օրը.
«Առաջին անգամ հրատարակվել է Ավետ Բարսեղյանի բանաստեղծությունների ժողովածուն։ Շնորհանդեսից հետո հայտնի աստղերը կընթերցեն պոտեի բանաստեղծությունները։ Բացի այդ, կլինի նաև Newmag-ի, Արևիկ Ուդումյանի ու «Բուրմունք»-ի համատեղ արտադրանքը՝ Դյութէ երկրորդ համարը։ Այս «Դյութէ»-ն շատ ավելի հագեցած է, նվիրված է մարմնի ամբողջ մաշկին՝ ձեռքերից, մինչև ոտքեր, դեմք ու մարմնի մյուս մասեր։ «Բուրմունք» ընկերության մասնագետները տեղում ցույց կտան իրենց նորարարական սարքը, որն ընդամենը մի քանի րոպեում կհետազոտի մաշկը, կասի, ինչ տեսակի է այն, ինչ խնդիրներ ունի ու ինչ խնամք է պահանջում»։
Փետրվարի 16-ին, Դվին հյուրանոցում Newmag Winter Fest 2025-ը կտևի տասներկու ժամ։ Փառատոնի մեկնարկը կտա Սիմֆոնիկ նվագախումբը։ Հագեցած համերգային ծրագիր կա, ցուցահանդեսներ, արտ ինստալացիա առաջին հարկում։ Մյուս գիրքը, որի շնորհանդեսը կլինի այդ օրը, Սյունե Սևադայի «Արիության մետաղ» գիրքն է։ Հրատարակչության Մուլտիմեդիա բովանդակության պատասխանատու Մանու Իրիցյանը պատմեց, որ գիրքն ունի շատ հետաքրիքր, բազմաշերտ սյուժե.
«Գրքում իրադարձությունները տեղի են ունենում 90-ականներից, մինչև մեր օրեր, տարբեր սերունդների մարդկանց, նրանց հարաբերությունների մասին են։ Գիրքը կհետաքրքրի տարբեր տարիքի ընթերցողների։ Փառատոնին մեր հրատարակչության բոլոր գրքերը կվաճառվեն մինչև 40 տոկոս զեղչով, որպեսզի գիրք նվիրելու օրն արդեն մասնակիցներն ունենան լավ նվերներ, գրքեր։ Առաջին հարկում մասնակիցները կարող են նաև տեսնել իրավաբան, նկարչուհի Մարինե Մանուկյանի կտավների ցուցահանդեսը։ Ազգային գրադարանը փառատոնին կներկայանա «Բանաստեղծական խցիկ» արտ-ինստալացիայով, որը ոգեկոչում է արևմտահայ բանաստեղծներին»։
Փառատոնի մյուս գլխավոր հովանավորը Business Park-ն է։ Մարկետինգի բաժնի ղեկավար Վալյա Եղիազարյանն ասում է, որ իրենց ընկերությունը հետաքրքրված է մշակույթով, արվեստով ու գրականությամբ, ինչպես համաշխարհային, այնպես էլ հայկական.
«Սյունե Սևադայի նոր գիրքը առիթ էր մի փոքրիկ ներդրում ունենալ հայ ժամանակակից գրականության մեջ։ Business Park-ը շուտով կունենա նաև գրադարան, որտեղ կլինեն հետաքրքիր միջոցառումներ, շնորհանդեսներ»։ Business Park-ը Newmag Winter Fest-ին կունենա նաև տաղավար, որտեղ կլինի ֆոտոզոնա ու հետաքրիքր նվերներ փառատոնի մասնակիցների համար»։
Մուտքն ազատ է։
- Փառատոնի Համակազմակերպիչ
«Թովմասյան» բարեգործական հիմնադրամ
- Գլխավոր հովանավորներ
Սամսունգ
Բիզնես պլազա
- Հովանավորներ
Schweppes ապրանքանիշ
Կարդացեք նաև
- Newmag Winter Fest-ին կցուցադրվի նկարիչ Գոհար Սարգսյանի «Պոետիկ երկխոսություն» խորագրով արտ-ինստալացիան (լուսանկարներ)
- Սինեմա Սթար կինոթատրոնների ցանցը միացել է Newmag Winter Fest-ին՝ դառնալով փառատոնի գլխավոր հովանավոր
- Newmag-ը Գրքի և արվեստի ձմեռային փառատոնին կներկայացնի Սյունե Սևադայի «Արիության մետաղ» վեպը (թրեյլեր)
- Newmag-ը գրքի և արվեստի ձմեռային փառատոնին կներկայացնի Ծովինար Բարխուդարյանի «Վերջին կարմիր շրթներկը» գիրքը (թրեյլեր)
- Newmag-ը գրքի և արվեստի ձմեռային փառատոնին կներկայացնի Հերմինե Ավագյանի «Հրաժեշտի աչքերը» պատմվածքների ժողովածուն (թրեյլեր)
- Business Park-ը՝ Newmag Winter Fest 2025-ի գլխավոր հովանավոր (լուսանկարներ)
- Խելքս տված արվեստին՝ սպասում եմ Winter Fest-ին /փառատոնի մշակութային ծրագիրը

Հասմիկ Գյուլնազարյան
Արևիկ Ուդումյան
3800 ֏
Նկարագրություն
Newmag-ն Արևիկ Ուդումյանի ու «Բուրմունքի» հետ ներկայացնում են մաշկի խնամքի հայկական առաջին ուղեցույց-ամսագրի 2-րդ համարը: Աչքեր, շրթունքներ, պարանոց, դեմք, ձեռքեր...խնամքի ու գեղեցկության պարզ, կարևոր ու արդյունավետ խորհուրդներ ամբողջ մարմինը սնուցելու, պաշտպանելու ու խնամելու համար։ Մեկ տարի անց նորից պրոֆեսիոնալ խորհուրդներ այս անգամ՝ ամբողջ մարմնի համար։ Մաշկի խնամքի հայկական առաջին ուղեցույցի երկրորդ համարը՝ Արևիկ Ուդումյանի նախաբանով, պրոֆեսիոնալ մաշկաբանի տեսական ու գործնական խորհուրդներով և «Բուրմունքի» հատուկ էջով։

Ավետ Բարսեղյան
8800 ֏
Նկարագրություն
«Հայելիս» բանաստեղծությունների ժողովածուն Ավետ Բարսեղյանի անդրանիկ գիրքն է: Գրքում յուրաքանչյուր տող ինքնաբացահայտման փորձ է, որը ընթերցողին հնարավորություն է տալիս նայել մարդուն, կյանքին և սիրուն Ավետի հայացքով։ Գիրքը բացահայտում է հեղինակի հոգու ամենանուրբ անկյունները՝ անկեղծությամբ և առանց զարդարանքի։ «Ազնիվ»` այդպես է բնորոշում Ավետի պոեզիան Ընթերցողը։

Սյունե Սևադա
5800 ֏
Նկարագրություն
Մնալ ցավի մե՞ջ, թե՞ դուրս գալ թեկուզ սողալով։ Անցյալը բերե՞լ ներկա՝ փորձելով լուծումներ գտնել, թե՞ փակել ու շարժվել առաջ։ Որոշ իրավիճակներում այս հարցերի պատասխանները հստակ չեն, ու թվում է՝ հուշերի խեղդող ալիքներն արդեն հեռվում են, բայց հանկարծ պարզվում է, որ դառը օրերի համառ ու սառը ցնցուղը մշտապես գլխավերևում է՝ պատրաստ փայտացնել կամ էլ... սթափեցնել։
Որտե՞ղ սկսվեց ու որտե՞ղ կավարտվի ներքին կռիվը։ Այս հարցերի պատասխաններն են փնտրում «Արիության մետաղ» վեպի հերոսները, որոնք այսօր բախվել են անցյալի ծանր փորձություններին, որոշումներին ու թուլություններին և պետք է հասկանան, թե ինչ է պետք անել ապագայի հետ։
Այս վեպը փորձում է հիշեցնել, որ ամեն ոք իր ներսում ունի արիության սեփական մետաղը, բայց թե ինչպես այն կկիրառի, ի՛ր ընտրությունն է։
Գլխավոր գործընկեր՝ «Սպարսիս» ընկերություն։
Գործընկեր՝ «Բ-պլազա»

Ծովինար Բարխուդարյան
5800 ֏
Նկարագրություն
Արցախի հայաթափման հաջորդող տարում Ծովինար Բարխուդարյանը բազմաթիվ վկայություններ է հավաքել՝ ցնցող, ցավեցնող, սարսափելի, հուզիչ, ապրելու ուժ տվող։ Մեկ գրքում Ծովինարն ամփոփել է իր և 12 կանանց ճշմարտությունը, պատմել իրենց ցավն աննկարագրելի արժանապատվությամբ կրող մարդկանց մասին։ Գիրքն ականատեսի ճշգրիտ, փաստական վկայությունների և հուզիչ համալրումների ամբողջացում է։ Հեղինակը պատմում է սեփական ու արցախցի իր հայրենակիցների պատմությունը՝ նկարագրելով արցախցու անկոտրում կամքը և ծանր գաղթի մղձավանջային ճանապարհը։

Հերմինե Ավագյան
4800 ֏
Նկարագրություն
Մարդկային խեղված ճակատագրեր, ժամանակից շուտ մեծացած երեխաներ, հայրենի տունը լքելու պարտադրանք, կարոտ. սա այն է, ինչ իր հետ բերում է պատերազմը։ Այն մարդիկ, ովքեր անցել են այս ամենի միջով, շատ նման են իրար. նրանց հոգիներում դատարկ անկյուններ կան, որոնք ոչ մի բանով հնարավոր չէ լրացնել, ամբողջացնել։ Պատերազմից հետո մնում է ծանր լռություն, որով իրար հետ հաղորդակցվում են երազանքները կորցրած մարդիկ։ Նրանք իրար հետ խոսում են աչքերով, որովհետև ընկերոջ, հարևանի, որդու, ամուսնու հայացքում նրանք ամեն օր գտնում են իրենց հիշատակները, կորուստները և խաղաղության հավատը:
Կարդա նաև

12 ժամ շարունակ գրական ու մշակութային իրադարձություններ՝ Newmag Winter Fest 2025-ի ընթացքում (լուսանկարներ)

Հարցազրույց՝ Արդշինբանկի վարչության նախագահ Արտակ Անանյանի հետ

Newmag Winter Fest 2025-ին տեղի կունենա Ավետ Բարսեղյանի «Հայելիս» գրքի շնորհանդեսը (թրեյլեր)

Samsung. տեխնոլոգիաներն ու մշակույթը՝ հանուն մարդկային ներուժի զարգացման
