Ինչո՞ւ որոշեցինք հրատարակել Տիգրան Պետրոսյանի գիրքը

June 18, 2019

Ուղիղ մեկ տարի առաջ, երբ սկսում էինք հրատարակչական գործը, մեր նպատակն էր ներկայացնել թարգմանական ու ոչ գեղարվեստական գրականություն, որի բացն այսօր կա։ Պարզվեց թարգմանելու այնքան շատ բան կա, որ սկսեցինք ֆիլտրել։ Երկու ֆիլտր կար. ընտրում էինք լավագույնները, որոնց կոմերցիոն հաջողությունն ապահովված էր, կամ էլ որոնց հայերեն թարգմանությունների բացակայությունն աններելի էր։ Հենց այդպիսի գիրք է Տիգրան Պետրոսյանի այս աշխատությունը։ Մենք այն թարգմանեցինք միայն մեկ պատճառով. տխուր է, որ ռուսերեն կա, իսկ հայերեն՝ ոչ։

Տխուր է, որ ռուսերեն կա, իսկ հայերեն՝ ոչ։

90-ամյա հոբելյանն էլ աշխարհի չեմպիոնին գիտակրթական առաքելությամբ վերհիշելու պատեհ առիթ է։ Առավել ևս, որ շախմատային հանրությունը պետք է պարբերաբար ստանա իր բնագավառի նոր, թարմ և կարևոր գրականության գոհարները։
Հայաստանը շախմատային գերտերություն է։ Սա պարզապես տպավորիչ նախադասություն չէ: Սա ռազմավարական ուղենիշ է: Այդ գերտերությունը պետք է ունենա իր տարեգրությունը, իր լեգենդները, իր ավանդույթների ու արժեքների գիտա-հանրամատչելի շտեմարանը: Մենք առաջին երկիրն ենք, որը շախմատը պաշտոնապես ընդգրկել է դպրոցական ծրագիր:
Առաջին երկիրն ենք, որը շախմատը պաշտոնապես ընդգրկել է դպրոցական ծրագիր:

Շախմատը պարտադիր առարկա է Հայաստանի և Արցախի 1500 դպրոցներում: Այս տարվա դրությամբ՝ ավելի քան 50 հազար դպրոցական է զբաղվում շախմատով: Սա գուցե մոտենում է մեր երկրի Զինված ուժերում ծառայողների քանակին:


Կարդացեք նաև.





Երիտասարդ շախմատիստների այս ինտելեկտուալ բանակի մասնագիտական ու գիտական գրականության արսենալը մշտապես պետք է համալրել ու թարմացնել: Այս գրականությունը պետք է մեր շախմատային գերտերության հիմնադիր հայրերի փորձը նոր սերնդին փոխանցելու համար։ Տիգրան Պետրոսյանից դեպի Ռաֆայել Վահանյան, հետո Լևոն Արոնյան եւ հիմա էլ՝ այս կրթօջախ ոտք դնող պատանիները։ Նոր գրականությունը պիտի ստեղծվի կամ թարգմանվի ու ներկայացվի հենց այստեղ՝ Շախմատի տանը, որը մեր ապագա գրոսմայստերների դարբնոցն է։ Տիգրան Պետրոսյանի այս դասախոսությունների շարքը՝ հայերեն հղկված թարգմանությամբ, մշտական արդիականությամբ և դաստիարակչական հզոր լիցքերով, հուսով ենք, որ արժանի տեղ կգրավի այս կրթօջախի գրադարանում և սաների սեղաններին:





Հետևեք   newmag-ին  Telegram–ում և    Instagram–ում