Գրքաքննադատների ու փարձագետների անդրադարձը՝ «Մարմինն ամեն ինչ հիշում է» գրքին (տեսանյութ)
05/14/2025

Համաշխարհային ճանաչում ունեցող հոգեբույժ Բեսելվան դեր Կոլկն իր բեսթսելլեր աշխատությունում բացատրում է, թե ինչու չեն մոռացվում ցավալի հիշողությունները, ինչպես են դրանք դրսևորվում ֆիզիկական և հուզական խնդիրների տեսքով, և ինչպես կարելի է հաղթահարել դրանց հետևանքները։ Հեղինակն իրական պատմություններն ու մասնագիտական դիտարկումները մեծ արձագանք են ստացել անվանի հոգեբանների, միաջզային մամուլում ու գրաքննադատների շրջանակում։
Nature ամսագիր
Պատերազմական գոտիները մեզ շատ ավելի մոտ են, քան կթվա առաջին հայացքից։ Սա լավ գիտի ԱՄՆ քաղաքացիների այն 25 տոկոսը, որ մանկությունն անցկացրել է հարբեցող հարազատների կողքին: Տասնամյակների հետազոտությունների և կլինիկական դեպքերի վրա հիմնված իր աշխատության մեջ հոգեբույժ Բեսել վան դեր Կոլկը պատկերում է բուժման մեթոդների ամբողջ էվոլյուցիան՝ 1970-ականների «քիմիական զսպաշապիկներից» մինչև ժամանակակից մոտեցումներ:
Տրավմատիկ հոգեբանության եվրոպական ամսագիր (European Journal of Psychotraumatology)
Այս գրքում հավաքված է տրավմայի փորձառության, հետազոտությունների և տեսությունների մասին զարմանալի ծավալով ամբողջական տեղեկատվություն: Թեև վերնագիրը հուշում է, որ գիրքը կբացահայտի, թե ինչպես է մարմինը պահպանում տրավմայի հետքերը, այն իրականում շատ ավելին է առաջարկում՝ բացատրելով, թե ինչպես են ծանրագույն տրավմատիկ իրադարձություններն ազդում ուղեղի վրա:
Booklist ամսագիր
Հոգեբանական տրավման ոչ միայն զինվորների, փախստականների կամ բռնաբարության զոհերի մոտ կարող է խոր արմատներ ունենալ, այլև յուրաքանչյուր անհատի: Այս կարևոր և օգտակար գիրքն իմաստավորում է ցավը և բուժման ուղիներ է առաջարկում:
Ջուդիթ Հերման, բժշկական գիտությունների դոկտոր, Trauma and Recovery գրքի հեղինակ
Դոկտոր վան դեր Կոլկի գլուխգործոցը մեկտեղում է գիտնականի անհագ հետաքրքրասիրությունը, գիտական խորաթափանց միտքը և ճշմարտությունը բացահայտողի անկեղծ նվիրումը։
Ֆրանսին Շապիրո, փիլիսոփայության դոկտոր, EMDR թերապիայի և Getting Past Your Past գրքի հեղինակ
Բուժական մեթոդների բազմազանության այս գերհետաքրքիր ուսումնասիրությունը ցույց է տալիս ընթերցողին, թե ինչպես ձեռքը վերցնի ապաքինման գործընթացի ղեկը և դուրս գա տառապանքի մութ անդունդից։
Ջեք Քորնֆիլդ, A Path with Heart գրքի հեղինակ
Սա խորը ըմբռնմամբ և աներկյուղ վերլուծությամբ իսկական գլուխգործոց է, տրավմաների մասին իմ կարդացած ամենաիմաստուն և օգտակար գրքերից մեկը։ Դոկտոր վան դեր Կոլկը հրաշալիորեն համադրում է կլինիկական փորձը, նյարդաբանական գիտելիքը, արդյունավետ մեթոդներն ու մարդկային ջերմ վերաբերմունքը՝ առաջարկելով բուժման նոր հորիզոն այն հոգեբանական վերքերի համար, որոնք շատերս ունենք։
Ալեքսանդր Մակֆարլեյն, Տրավմատիկ սթրեսի ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն (Centre for Traumatic Stress Studies)
Անհրաժեշտ ընթերցանություն բոլոր նրանց համար, ովքեր փորձում են հասկանալ և բուժել հոգեբանական խնդիրները և տեսնել, թե որքան լայն է դրանց ազդեցությունը հասարակության վրա։
Ջոն Կաբաթ-Զինն, բժշկության պատվավոր պրոֆեսոր, Մասաչուսեթսի բժշկական համալսարան, Full Catastrophe Living գրքի հեղինակ
Այս գրքի խորապես զգայուն, խորաթափանց և կարեկից մոտեցումը խոստանում է ավելի մարդկային դարձնել տրավմայի զոհերի բուժումը, էապես ընդլայնել ինքնակարգավորող բուժիչ մեթոդների և թերապևտիկ հնարավորությունների շրջանակը, նաև խթանել ավելի ստեղծարար մտածողություն և նոր հետազոտություններ տրավմայի ու դրա արդյունավետ բուժման ուղղությամբ։
Ջեսիկա Սթերն, Denial: A Memoir of Terror գրքի հեղինակ
«Մարմինն ամեն ինչ հիշում է» գիրքը ներկայացնում է սթրեսի բուժման նոր և ավելի արդյունավետ մեթոդներ, ամփոփում է այն ամենը, ինչ գիտենք այսօր տրավմայի՝ մարդկանց և հասարակությունների վրա թողած հետևանքների մասին։
Նորման Դոյջ, Նյարդաբան, հոգեբույժ
Մենք գիտենք, որ տրավման մասնատում է միտքը։ Այս գրքում տեսնում ենք, թե ինչպես է խաթարվում մտքի ու մարմնի միջև կապը։ Գրքում ներկայացված նորարարական մոտեցումները ծանր տրավմայի ենթարկվածներին կարող են օգնել վերականգնել իրենց ամբողջականությունը:
Կարդացեք նաև
- Newmag-ը ներկայացնում է համաշխարհային ճանաչում ունեցող հոգեբան Բեսել վան դեր Կոլկի New York Times-ի բեսթսելլերը. «Մարմինը ամեն ինչ հիշում է» (թրեյլեր)
- 10 միտք New York Times-ի բեսթսելլեր «Մարմինը ամեն ինչ հիշում է» գրքից (տեսանյութ)
- Newmag հրատարակչությունն ու «Գյուլբենկյան» հիմնադրամը «Բարի լույս» ծրագրում ներկայացրել են «Մարմինը ամեն ինչ հիշում է» գիրքը (տեսանյութ)

Բեսել վան դեր Կոլկ
7800 ֏
Նկարագրություն
Տրավման արմատապես փոխում է մարդու ուղեղի կառուցվածքը, խախտում նյարդային համակարգի նուրբ հավասարակշռությունը և մարմնի ֆիզիոլոգիական ռեակցիաները։ Համաշխարհային ճանաչում ունեցող հոգեբույժ Բեսելվան դեր Կոլկն իր բեսթսելլեր աշխատությունում բացատրում է, թե ինչու չեն մոռացվում ցավալի հիշողությունները, ինչպես են դրանք դրսևորվում ֆիզիկական և հուզական խնդիրների տեսքով, և ինչպես կարելի է հաղթահարել դրանց հետևանքները։ Հեղինակն իրական պատմությունների և գիտական հետազոտությունների միջոցով ներկայացնում է նորարար թերապևտիկ մոտեցումներ, որոնք յուրաքանչյուր ընթերցողի կօգնեն վերականգնել հոգեկան ու ֆիզիկական հավասարակշռությունը։
Կարդա նաև

Փառատոներից մինչև մանկական մատենաշար. Newmag-ի ու Yeraz Projects-ի գործակցության 5 տարիների ու համատեղ առաջիկա նախագծերի մասին

Երբ գիրն ու գինին հանդիպում են Երազում. գինեգործների փիլիսոփայությունը կյանքի, արվեստի և ավանդույթի մասին (լուսանկարներ)

Newmag Summerfest2025-ին «Երազ» մատենաշարը կներկայացնի Ռուսլան Սաղաբալյանի «Յոթ գալակտիկաների դպրոցը» գիրքը (թրեյլեր)

Բառերի ու պատկերների հանդիպում. Սինեմա Սթարը՝ Newmag Summerfest2025-ի գլխավոր հովանավոր
