Newmag հրատարակչությունն ու «Գյուլբենկյան» հիմնադրամը «Բարի լույս» ծրագրում ներկայացրել են «Մարմինը ամեն ինչ հիշում է» գիրքը (տեսանյութ)
04/28/2025

Գիրքը մասնագիտական, գիտահանրամատչելի աշխատություն է հետտավմատիկ սթրեսային խանգարման մասին։ Հեղինակը՝ Բեսել վան դեր Կոլկը, ներկայացնում է 60-ականներից, մինչև մեր օրեր տեղի ունեցած գիտական, բժշկական գրեթե բոլոր հետազոտությունները, վերլուծությունները, նորամուծություններն ու փորձերը, պատմում է, թե որքան վտանգավոր է հետտրավմատիկ սթրեսը ու ինչպես է այն ազդում մեր մարմնի, հոգու ու կյանքի վրա։
Հեռուստաշնորհանդեսը տեղի ունեցավ Արմենիա հեռուստաընկերության «Բարի լույս» ծրագրում։ Գրքի խմբագիր Տաթև Բաղդասարյանը նկատում է, որ աշխատությունն ավելի շատ հոգեբուժական ուղղվածություն ունի. «Մարդը միշտ ու անընդհատ է ենթարկվում սթրեսի, բայց կան սթրեսներ, որոնք գուցե չնկատես այդ պահին կամ մոռանաս, բայց այն կարող է տարիներ հետո ուղեղում մնալ, անցյալը չի դառնում անցյալ, հիշողությունը միշտ մնում է ու հետապնդում մարդուն։
Գրքում կա «հիշողության ավերակներ» արտահայտութունը։ Ու մի օր կարող ես բողոքել աղեստամոքսային, սրտի խնդիրներից, ու պարզվի, որ ֆիզիոլոգիական խնդիրներ չկան։ Դրանք կարող են լինել հենց այդ հետտրամվամտիկ սթրեսի հետևանք։ Մեր իրականության մեջ սա հատկապես կարևոր է։ Հեղինակն օգտագործում է հետազոտություններ, որոնք իրակացվել են Հոլոքոստը վերապրածների, պատերազմ տեսած կամ աղետներ ու ահաբեկչություններ տեսած մարդկանց շրջանում։
Պատկերացրեք, այդ խտացումը մեր փոքրիկ Հայաստանում, որտեղ բոլորս ապրում ենք շարունակական սթրեսի մեջ՝ պատերազմ, հայրենազրկում, փախստականներ, դրանից առաջ էլի պատերազմ, երկրաշարժ, հասարակական կարգի փոփոխություն։ Շատ են ասում, մարդիկ իներտ են, անտարբեր, մի ամբողջ երկիր ու ազգ կանգնած է գոյաբանական խնդրի առաջ, իսկ մարդիկ ունեն հետտրավմատիկ սրթես։ Այս գիրքը կարող է մոբիլիզացնել մասնագիտական ուժերը, մարդկանց, հասարակությանը, որպեսզի ավելի ուշադրիր լինեն իրենց հարազատների հանդեպ»։
Բեսել վան դեր Կոլկի «Մարմինն ամեն ինչ հիշում է» գիրքը կարդացել է նաև «Երկուսով» հոգեբանական կենտրոնի հիմնադիր Անուշ Ալեքսանյանը.
Ըստ մասնագետի՝ գիրքը տրավամների հետ աշխատելու մեծ քրեստոմատիա է. «Գիրքը կարծես երկու զուգահեռ նարատիվ ունի, մեկը քրեստոմատիկ մասն է, երբ հեղինակը ներկակայացնում է մեթոդները, բուժումները, դրանց անօգուտ կամ օգտակար լինելը։ Երկրորդ՝ նարատիվը հեղինակի մասնագիտական, անձնական հետազոտություններն են, բուժման մեթոդները, պացիոնտների պատմությունները։
Հեղինակը ցույց է տալիս, թե տրավման, ինչքան խորը ու տարողունակ խնդիր է, ու այն միայն մեկ ուղղությամբ հնարավոր չէ լուծել։ Մասնագետը պետք է պատրաստ լինի բազմակողմանի մոոտեցման։ Պացիենտները պետք է վերագտնեն ոչ միայն հոգեբանական, այլ նաև մարմնական հանգիստը, մարդը պետք է նորից զգա իր մարմինը։ Գրքի վերնագիրն ասում է, որ մենք պետք է լսենք մեր մարմնի արձագանքներրը սուր սթրեսային իրավիճակներում կամ դրանից հետո։ Տրավմայի կլինիկական նշաններից բացի՝ անքնութուն, սրտխփոց, մարմինն էլ է սկսում փոխվել, մարդիկ կծկված ու գլխիկոր են քայլում, շարժումները դառնում են սահմանափակ»։
Գրքի թարգմանիչներից մեկը Գոհար Գևորգյանն է։ Ասում է, որ գրքում կա շատ բարդ նյութ, թե՛ կարդալու, թե ընկալելու համար. «Գիրքը նաև շատ էմոցիոնալ ազդեցություն է թողնում։ Հետաքրքիր ու կարևոր բացահայտումներ նույնպես կլինեն ընթերցողների համար։ Ինքս բացահայտեցի, որ նորովի եմ մոտենում մարդկանց, որոնք ունեն տրավմա։ Հատկապես կարևոր գիրք է մասնագետների համար։
Գրքում շատ են տերմինները, թարգմանության հարցում դրանք էին ամենաբարդը։ Բայց գաշխատությունում շատ են ծանոթագրությունները, այնպես որ դրանք կօգնեն լավ ընկալել։ Ես միշտ մտածել եմ, որ տրավմաները ունեն միայն հոգեբանական կողմ, շատ հետաքրքիր էր պարզել, որ «մարմին ամեն ինչ հիշում է» ու տրավմա տարած մարդիկ ունեն նաև ժեստեր, որոնք մատնում են հետտրավմատիկ խանգարումները»։
Գրքի հեղինակն իր 30 տարվա մասնագիտական փորձը հաշվի առնելով` ցույց է տալիս ոչ միայն տրավմայի առաջացրած առողջական խնդիրները, այլ նաև բուժման մեթոդները ու բուժման տարբեր ձևերը՝ մասնագետների հետ աշխատանքից մինչև թատրոնում խաղալը, յոգան ու պարը։
Կարդացեք նաև
- Newmag-ը ներկայացնում է համաշխարհային ճանաչում ունեցող հոգեբան Բեսել վան դեր Կոլկի New York Times-ի բեսթսելլերը. «Մարմինը ամեն ինչ հիշում է» (թրեյլեր)
- 10 միտք New York Times-ի բեսթսելլեր «Մարմինը ամեն ինչ հիշում է» գրքից (տեսանյութ)
- «Նոր միտք, նոր թարգմանություն» ֆորում. օր 1-ին / Հոգեբանական 3 գիրք՝ մարմինն ու հոգին բուժելու համար (լուսանկարներ)

Բեսել վան դեր Կոլկ
7800 ֏
Նկարագրություն
Տրավման արմատապես փոխում է մարդու ուղեղի կառուցվածքը, խախտում նյարդային համակարգի նուրբ հավասարակշռությունը և մարմնի ֆիզիոլոգիական ռեակցիաները։ Համաշխարհային ճանաչում ունեցող հոգեբույժ Բեսելվան դեր Կոլկն իր բեսթսելլեր աշխատությունում բացատրում է, թե ինչու չեն մոռացվում ցավալի հիշողությունները, ինչպես են դրանք դրսևորվում ֆիզիկական և հուզական խնդիրների տեսքով, և ինչպես կարելի է հաղթահարել դրանց հետևանքները։ Հեղինակն իրական պատմությունների և գիտական հետազոտությունների միջոցով ներկայացնում է նորարար թերապևտիկ մոտեցումներ, որոնք յուրաքանչյուր ընթերցողի կօգնեն վերականգնել հոգեկան ու ֆիզիկական հավասարակշռությունը։
Կարդա նաև

Book donation/ Նոր Երզնկայի, Օշականի, Կարբիի և Փարպիի գրադարանները համալրվեցին 500 գրքով (լուսանկարներ)

Տեղի ունեցավ «Համապարփակ անվտանգություն. Հայաստանի այլընտրանքը փոփոխվող աշխարհում» գրքի հեռուստաշնորհանդեսը (տեսանյութ)

BOOK DONATION/ «Վերածնունդ» հիմնադրամի օժանդակությամբ, Newmag-ը 500 գիրք նվիրաբերեց Վայքի համայնքային գրադարանին (լուսանկարներ)

Գրքաքննադատների ու փարձագետների անդրադարձը՝ «Մարմինն ամեն ինչ հիշում է» գրքին (տեսանյութ)
