Շախմատի հսկայի՝ Տիգրան Պետրոսյանի 10 կարևորագույն մտքերը

Շախմատի հսկայի՝ Տիգրան Պետրոսյանի 10 կարևորագույն մտքերը

Շախմատի արքան ասում էր՝ շախմատն արվեստ է, իսկ յուրաքանչյուր պարտիա կամ մրցախաղ՝ ներքին պայքար: Տիգրան Պետրոսյանը մեծ հպարտությամբ էր Հայաստանը ներկայացնում այլ երկրներում:

«Շախմատը միավորում է խաղը, արվեստը և գիտությունը: Նա, ով իր մեջ կզուգակցի մարզիկի, դերասանի և գիտնականի որակները՝ անպարտելի կլինի»:

«Ոչ բոլորը կդառնան շախմատիստ, բայց ոչ ոք չի ափսոսա այն ժամանակի համար, որը տվել է շախմատին: Այն կօգնի ցանկացած մասնագիտության մեջ»:

«Պաշտպանվել գուցե ավելի շատ եմ սիրում, քան հարձակվել: Բայց ո՞վ է ասել, որ պաշտպանությունը պակաս վտանգավոր և համարձակ գործ չէ, քան գրոհը»:

«Հազվադեպ էի հիշում, որ աշխարհի չեմպիոն եմ, եւ դա ինձ վնասեց: Բավարար չափով չէի մտահոգվում իմ չեմպիոնական հեղինակության մասին»:

«Ձգտում եմ ապացուցել, որ շախմատում ամենակարեւորն ու գլխավորը ստեղծագործական սկիզբն է: Այն սկիզբը, որը շախմատը դարձրել է շախմատ, որի շնորհիվ հազարամյակների ընթացքում այն չի մոռացվել»:


Կարդացեք նաև. 


«Իմ առաջին ուսուցիչը կյանքն է, երկրորդը՝ Արչիլ Էբրալիձեն: Բայց կարևորը՝ սովորել եմ բոլորից, ում հետ բախտ է վիճակվել հանդիպել խաղատախտակի առաջ»:

«Յուրաքանչյուր շախմատիստ՝ խաղալով հակառակորդի հետ, միևնույն ժամանակ պայքարում է ինքն իր հետ: Յուրաքանչյուր պարտիա կամ մրցախաղ ներքին պայքար է»:

«Շատերի կարծիքով, չեմպիոնի կոչման կորուստը բավականին ուժեղ հարված է: Ի՞նչ կա որ, երկար տարիներ եղել եմ ուժեղագույնը, հիմա էլ կլինեմ նախկին չեմպիոն: Ինձ համար ամենագլխավորը շախմատային պայքարն է»:

«Արվե՞ստ է, արդյոք, շախմատը: Այո՛, արվեստ է: Ուրիշ ինչպե՞ս անվանել գործունեության այն տեսակը, որի ժամանակ մարդն ամենախորը գեղագիտական հաճույք է զգում»:

«Հպարտանում եմ , որ արտասահմանյան ուղևորությունների ժամանակ ներկայացնում եմ իմ ժողովուրդը, իմ հանրապետությունը՝ Հայաստանը, ոչ միայն որպես շախմատիստ, այլև որպես իմ հայրենիքի քաղաքացի»:


Հետևեք   newmag-ին    Telegram–ում և    Instagram–ում


Գրել կարծիք