15 պատճառ, թե ինչու օրվա ընթացքում պետք է 15 րոպե քայլել
- Բարձրացնում է տրամադրությունը
Քայլքը կարող է բարձրացնել տրամադրությունը, հատկապես երբ քայլում եք ոչ թե մարզասրահում, այլ դրսում: Բացի այդ, այն կարող է ծառայել, որպես հակադեպրեսանտ:
- Արթնացնում է ստեղծագործական ջիղը
Եթե կորցրել եք էնտուզիազմը և չգիտեք՝ ինչպես վերականգնել կամ փորձում եք գաղափարները գործի վերածել, ուրեմն ժամանակն է գնալ էներգետիկ զբոսանքի: Այն կօգնի արթնացնել կոնվերգենտ և դիվերգենտ մտածողությունը, որը խիստ կապված է ստեղծագործելու ունակության հետ:
- Օգնում է պայքարել ալերգիայի դեմ
Փռշտոցից, քորից ու արցունքներից խուսափելու համար ալերգիկ եղանակներին ցանկություն է առաջանում փակվել տանը: Պաշտպանության նման ձևը մասնագետները չեն ողջունում: Լավագույն և հաճելի այլընտրանքը վազքն է, որը կարող է արդյունավետ պաշտպանել ալերգիայի ախտանիշներից:
- Նվազեցնում է մետաբոլիկ սինդրոմի ռիսկերը
Մետաբոլիկ սինդրոմը ենթադրում է արյան մեջ շաքարի քանակության բարձրացման, ճնշման և ավելորդ քաշի խնդիրները: Համարվում է դիաբետի, սիրտ-անոթային հիվանդությունների նախատիպը: Սինդրոմի առաջացման գլխավոր թշնամին նստակյաց ապրելակերպն է: Պայքարի լավագույն ձևն էլ աերոբիկ վարժություններն են, այդ թվում՝ ակտիվ քայլքը:
- Երկարացնում է կյանքը
Ամենօրյա զբոսանքը կարող է երկարաձգել ձեր կյանքը մինչև 7 տարի: Համաձայն առաջին կետի էլ, կարող ենք ասել, որ այդ տարիները դուք կվայելեք մեծ բերկրանքով, քանի որ միշտ ուրախ կզգաք ձեզ:
- Օգնում է խնայել
Հաճախ մարզադահլիճներում պարապմունքները, այն էլ մարզիչի հետ, կարող են շատ թանկ արժենալ, իսկ քայլելու համար լրացուցիչ մարզասարքեր պետք չեն: Կարիք չկա գումար ծախսել անգամ կոշիկների վրա: Ընտրեք ամենաթեթևն ու հարմարը և դուրս եկեք:
- Պահպանում է երիտասարդությունը
Հետազոտությունները ցույց են տվել, որ պարբերաբար զբոսնողներն ավելի երիտասարդ են իրենց ծույլ տարիքակիցներից: Աերոբիկ ծանրաբեռնվածությունը օգնում է պահպանել և երկարացնել քրոմոսոմները, որոնք տարիքի հետ կարճանում են և կրճատում մարդու բիոլոգիական տարիքը:
- Կարգավորում է քունը
Ամենօրյա քայլքն ազատում է քնի հետ կապված բոլոր բարդություններից և ապահովում արագ քուն, իսկ լիարժեք հանգիստը առողջ և երկար կյանքի գլխավոր բաղադրիչներից է:
- Նվազեցնում է սթրեսի ռիսկը
Սթրեսը համարվում է դարի հիվանդությունը, որը լուրջ հարված է և՛ ֆիզիկական, և՛ հոգեկան առողջությանը: Լարված պահերին քայլքը հանգստանալու արագ և արդյունավետ միջոց կարող է լինել: Այն օգնում է կարգավորել կորտիզոլ հորմոնի քանակն օրգանիզմում և պայծառացնել միտքը:
- Կարգավորում է ուղեղի աշխատանքը
Քայլքը օգտակար է ոչ միայն մարմնի նաև ուղեղի աշխատանքի համար: Ամենօրյա քայլքը լավացնում է հիշողությունը, ճանաչողական և սովորելու ունակությունները: Նվազեցում է նաև Ալցգեյմերի հիվանդության և հոգեկան այլ խանգարումների առաջացման հավանականությունը:
Կարդացեք նաև.
Սիրուց մինչև հիվանդություն. վտանգավո՞ր է տնային կենդանիներին համբուրելը
21-րդ դարում ի՞նչն այն չէ Բոդիպոզիտիվիզմի հետ
Ինչո՞ւ են մարդիկ գիրանում 40-ից հետո և ինչպե՞ս չգիրանալ
- Ցավազրկում է
Գիտնականները ապացուցել են, որ քայլքն օգնում է մեղմացնել քրոնիկ ցավերը: Այն կարող է թողնել ինչպես կարճաժամկետ այնպես էլ երկարաժամկետ ազդեցություն:
- Ամրացնում է ոսկրերը
Ոսկրային կարծր հյուսվածքն ամրացնում է ոսկրերը և թույլ տալիս խուսափել օսթեոպորոզից, կեցվածքի շեղումներից և շարժողական ապարատի հետ կապված այլ խնդիրներից: Քայքը ոսկրերն ամրացնելու հրաշալի միջոց է:
- Լավացնում է տեսողությունը
Տարիքի հետ տեսողական խնդիրներ ունենում են գրեթե բոլորը: Զբոսանքը կարող է պահպանել աչքի լույսը երկար տարիներ: Ապացուցվել է, որ ամեն օր 15 րոպե քայլելով կարելի է ապահովագրվել ցանցաթաղանթի հիվանդություններից:
- Մեծացնում է մտերիմների հետ շփման ժամանակը
Զբոսանքի առավելությունները շատ են, բայց ամենահաճելին զբոսանքն է մտերիմների հետ: Սա լավ հնարավորություն է ընկերների և ընտանիքի անդամների հետ ավելի շատ ժամանակ անցկացնելու՝ առանց շեղող առարկաների:
Կանխարգելում է հիվանդությունները
Ամենօրյա քայլքը կախարդական հաբ է, որը կարող է կանխարգելել քաղցկեղի, դիաբետի, թոքերի և սրտի հիվանդությունները: Ի տարբերություն իսկական դեղահաբերի, այն չունի բացասական ազդեցություններ և կիրառելի է առանց դեղատոմսի: