Սիրուց մինչև հիվանդություն. վտանգավո՞ր է տնային կենդանիներին համբուրելը
Գրեթե բոլոր կենդանատերերը իրենց կենդանիներին վերաբերվում են ինչպես երեխաների: Սիրում, գուրգուրում, շատ հաճախ նաև համբուրում են նրանց: Դա կարող է վտանգավոր լինել:
Ձեր կատուն կարող է ձեր բնակարանից դուրս չգա, կամ կարող եք ձեր բնակարանն ախտահանել՝ ձեր շանը զբոսանքից բերելուց հետո, բայց այդուհանդերձ չեք կարող վստահ լինել, որ կենդանին լիովին առողջ է:
Բժիշկները զգուշացնում են՝ կա ավելի քան 100 հիվանդություն, որոնցով ձեր ընտանի կենդանին կարող է վարակել ձեզ ու ձեր ընտանիքի անդամներին:
Կենդանու հիվանդությունների մեծ մասը կարող է ի հայտ գալ առանց նախանշանների, ու չեք էլ կարող ենթադրել հիվանդության գոյության մասին:
Կենդանուն գրկելիս, համբուրելիս կարող եք ձեռք բերել հիվանդություններ, որոնք կարող են շատ վտանգավոր լինել ձեր առողջության համար:
Անասնաբույժների մի խումբ նշում է, որ կատուների և շների թքի մեջ պարունակվող մանրէները վտանգավոր են մարդկանց համար` նույնիսկ այն դեպքում, երբ կենդանուն պահում եք ստերիլ պայմաններում: Կենդանիները կարող են իրենց տերերին փոխանցել քոս կամ տոքսոպլազմոզ:
Կենդանիները կարող են իրենց տերերին փոխանցել քոս կամ տոքսոպլազմոզ:
Տոքսոպլազմոզի հարուցիչները հատկապես վտանգավոր են հղի կանանց համար: Վարակը կարող է թափանցել պտղի արյան մեջ:
Կարդացեք նաև.
21-րդ դարում ի՞նչն այն չէ Բոդիպոզիտիվիզմի հետ
Ինչո՞ւ են մարդիկ գիրանում 40-ից հետո և ինչպե՞ս չգիրանալ
Որքա՞ն հաճախ է պետք լվանալ մազերը
Չիկագոյի համալսարանի գիտնականների ուսումնասիրությունն էլ ցույց է տվել, որ փոքր երեխաները, որոնք մեծացել են կատուների և շների ընկերակցությամբ, ավելի քիչ են հիվանդանում ալերգիայով ու վարակիչ հիվանդություններով:
Մեկ այլ ուսումնասիրություն կատարած գիտնականների խումբ ենթադրում է, որ շների թքի մեջ պարունակող մանրէները կարող են նպաստել առողջ մարսողությանը:
Այսպիսով, կարելի է ենթադրել, որ 40 հազար տարի շների և կատուների հետ համատեղ կենցաղը նրանց դարձրել է ոչ միայն մեր լավագույն ընկերը, այլև զգայուն թերապևտը:
Հեղինակ՝ Արփի Մուրադյան
Հետևեք newmag-ին Telegram–ում և Instagram–ում
Կարդա նաև
Newmag-ն ու Yeraz Projects-ը Երազ մատենաշարով ներկայացնում են Նոյել Ջենիս-Նորթոն. «Ավելի հանդարտ, ավելի հեշտ և ավելի երջանիկ ծնողավարում» գիրքը (թրեյլեր)
5-րդ անգամ Newmag-ն ու Yeraz Projects-ը ներկայացնում են «Երազի գիրք» մանկական փառատոնը (անոնս)
Newmag-ն ու Yeraz Projects-ը Երազ մատենաշարով ներկայացնում են Էդմոնդո դե Ամիչիսի «Սիրտը» (թրեյլեր)
Newmag-ն ու Yeraz Projects-ը Երազ մատենաշարով ներկայացնում են «Վտվտիկի օրագիրը․ Համբերության վերջին կաթիլը» գիրքը (թրեյլեր)