15 պատճառ, թե ինչու օրվա ընթացքում պետք է 15 րոպե քայլել

15 պատճառ, թե ինչու օրվա ընթացքում պետք է 15 րոպե քայլել

Օրվա ընթացքում 15 րոպե քայլքը ավելին է, քան A կետից B կետ տեղափոխվելը: Այն կարող է ապահովել օրվա արդյունավետ շարունակություն և առողջություն: Ահա 15 պատճառ, թե ինչու օրվա ընթացքում պետք է 15 րոպե քայլել:

  1. Բարձրացնում է տրամադրությունը

Քայլքը կարող է բարձրացնել տրամադրությունը, հատկապես երբ քայլում եք ոչ թե մարզասրահում, այլ դրսում: Բացի այդ, այն կարող է ծառայել, որպես հակադեպրեսանտ:

  1. Արթնացնում է ստեղծագործական ջիղը

Եթե կորցրել եք էնտուզիազմը և չգիտեք՝ ինչպես վերականգնել կամ փորձում եք գաղափարները գործի վերածել, ուրեմն ժամանակն է գնալ էներգետիկ զբոսանքի:  Այն կօգնի արթնացնել կոնվերգենտ և դիվերգենտ մտածողությունը, որը խիստ կապված է ստեղծագործելու ունակության հետ:

  1. Օգնում է պայքարել ալերգիայի դեմ

Փռշտոցից, քորից ու արցունքներից խուսափելու համար ալերգիկ եղանակներին ցանկություն է առաջանում փակվել տանը: Պաշտպանության նման ձևը մասնագետները չեն ողջունում: Լավագույն և հաճելի այլընտրանքը վազքն է, որը կարող է արդյունավետ պաշտպանել ալերգիայի ախտանիշներից:

  1. Նվազեցնում է մետաբոլիկ սինդրոմի ռիսկերը

Մետաբոլիկ սինդրոմը ենթադրում է արյան մեջ շաքարի քանակության բարձրացման, ճնշման  և ավելորդ քաշի խնդիրները: Համարվում է դիաբետի, սիրտ-անոթային հիվանդությունների նախատիպը: Սինդրոմի առաջացման գլխավոր թշնամին նստակյաց ապրելակերպն է: Պայքարի լավագույն ձևն էլ աերոբիկ վարժություններն են, այդ թվում՝ ակտիվ քայլքը:

  1. Երկարացնում է կյանքը

Ամենօրյա զբոսանքը կարող է երկարաձգել ձեր կյանքը մինչև 7 տարի: Համաձայն առաջին կետի էլ, կարող ենք ասել, որ այդ տարիները դուք կվայելեք մեծ բերկրանքով, քանի որ միշտ ուրախ կզգաք ձեզ:

  1. Օգնում է խնայել

Հաճախ մարզադահլիճներում պարապմունքները, այն էլ մարզիչի հետ, կարող են շատ թանկ արժենալ, իսկ քայլելու համար լրացուցիչ մարզասարքեր պետք չեն: Կարիք չկա գումար ծախսել անգամ կոշիկների վրա: Ընտրեք ամենաթեթևն ու հարմարը և դուրս եկեք:

  1. Պահպանում է երիտասարդությունը

Հետազոտությունները ցույց են տվել, որ պարբերաբար զբոսնողներն ավելի երիտասարդ են իրենց  ծույլ տարիքակիցներից: Աերոբիկ ծանրաբեռնվածությունը օգնում է պահպանել և երկարացնել քրոմոսոմները, որոնք տարիքի հետ կարճանում են և կրճատում մարդու բիոլոգիական տարիքը:

  1. Կարգավորում է քունը

Ամենօրյա քայլքն  ազատում է քնի հետ կապված բոլոր բարդություններից և ապահովում արագ  քուն, իսկ լիարժեք հանգիստը առողջ և երկար կյանքի գլխավոր բաղադրիչներից է:

  1. Նվազեցնում է սթրեսի ռիսկը

Սթրեսը համարվում է դարի հիվանդությունը, որը լուրջ հարված է և՛ ֆիզիկական, և՛ հոգեկան առողջությանը: Լարված պահերին քայլքը հանգստանալու արագ և արդյունավետ միջոց կարող է լինել: Այն օգնում է կարգավորել կորտիզոլ հորմոնի քանակն օրգանիզմում և պայծառացնել միտքը:

  1. Կարգավորում է ուղեղի աշխատանքը

Քայլքը օգտակար է ոչ միայն մարմնի նաև ուղեղի աշխատանքի համար: Ամենօրյա քայլքը լավացնում է հիշողությունը, ճանաչողական և սովորելու ունակությունները: Նվազեցում է նաև Ալցգեյմերի հիվանդության և հոգեկան այլ խանգարումների առաջացման հավանականությունը:


Կարդացեք նաև.


  1. Ցավազրկում է

Գիտնականները ապացուցել են, որ քայլքն օգնում է մեղմացնել քրոնիկ ցավերը: Այն կարող է թողնել  ինչպես կարճաժամկետ այնպես էլ երկարաժամկետ ազդեցություն:

  1. Ամրացնում է ոսկրերը

Ոսկրային կարծր հյուսվածքն ամրացնում է ոսկրերը և թույլ տալիս խուսափել օսթեոպորոզից, կեցվածքի շեղումներից և շարժողական ապարատի հետ կապված այլ խնդիրներից: Քայքը ոսկրերն ամրացնելու հրաշալի միջոց է:

  1. Լավացնում է տեսողությունը

Տարիքի հետ տեսողական խնդիրներ ունենում են գրեթե բոլորը: Զբոսանքը կարող է պահպանել աչքի լույսը երկար տարիներ: Ապացուցվել է, որ ամեն օր 15 րոպե քայլելով կարելի է ապահովագրվել ցանցաթաղանթի հիվանդություններից:

  1. Մեծացնում է մտերիմների հետ շփման ժամանակը

Զբոսանքի առավելությունները շատ են, բայց ամենահաճելին զբոսանքն է մտերիմների հետ: Սա  լավ հնարավորություն է ընկերների և ընտանիքի անդամների հետ ավելի շատ ժամանակ անցկացնելու՝ առանց շեղող առարկաների:

  1. Կանխարգելում է հիվանդությունները

Ամենօրյա քայլքը կախարդական հաբ է, որը կարող է կանխարգելել քաղցկեղի, դիաբետի, թոքերի և սրտի հիվանդությունները: Ի տարբերություն իսկական դեղահաբերի, այն չունի բացասական ազդեցություններ և կիրառելի է առանց դեղատոմսի:

lifehacker.ru


Հետևեք   newmag-ին    Telegram–ում և    Instagram–ում


 

Գրել կարծիք