BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

[Մոնոլոգ] Արեն Մալաքյան․ «Ես չգիտեմ որտեղ են նրանք

[Մոնոլոգ] Արեն Մալաքյան․ «Ես չգիտեմ որտեղ են նրանք, բայց նրանք միշտ ինձ հետ են: Գուցե նրանք լոգարանում են»

ազատություն-ամենաթողություն


Ազատության հասնելու համար պետք է սովորեցնես քեզ բարձր ներքին կարգապահության: Ամենաթողության մեջ ես չեմ գտնում ազատությունյուն: Տիեզերքը կարծես թե ազատության մեջ է, սակայն այն հստակ հաշվարկ ունի և դրա շարունակական լինելը բարձրագույն կարգապահության արդյունք է:

ինքնաթերագնահատում


Այն երբեմն թվացյալ է, սակայն նրա համար միշտ կան պատճառներ: Նրանից ազատվելու համար պետք է առերեսվես ինքդ քեզ հետ, ու գտնես պատճառը ինքնաթերագնահատման: Կասկած առաջացնող այդ զգացողությունից հնարավոր է սնել աշխատասիրությունդ:

ճիշտ և սխալ


Կան հստակ ճշմարտություններ, որոնք, իհարկե, ինչ որ ժամանակ դառնալու են հարաբերական և գուցե սխալ: Ժամանակը նոր գաղափարներ և արժեհամակարգ է ստեղծում, որը երբեմն կառուցվում է նախորդ ճշմարտությունը ժխտելու վրա:Եթե սա տեղի չի ունենում, ուրեմն ոչինչ տեղի չի ունենում գիտակցական տարածության մեջ:  


Կարդացեք նաև.



լսելու ընտրությունը


Քիչ խոսելը հնարավորություն է տալիս ավելի մանրամասն զգալ այն, ինչ կատարվում է կողքդ: Չգիտեմ այնպիսի մարդկանց, ովքեր շատ խոսելով չեն կորցնում ժամանակի զգացողությունն ու ադեկվատությունը: Արտաբերածդ բառը գուցե պետք է լռեիրերբեմն նաև հակառակը

մարդու աշխարհը


Մարդու աշխարհը կարծում եմ ստեղծագործ է և փոփոխական: Այն դատարկ տարածություն է, որտեղ լցվում է ամեն ինչ, ինչ կլսես, կկարդաս, կուտես, կհագնես...

մտքերիս անկյունը


Ես չգիտեմ որտեղ են նրանք, բայց նրանք միշտ ինձ հետ են: Գուցե նրանք լոգարանում են: Լոգարանում նրանք ավելի մոտ են ինձ, քան երբևէ:


Հետևեք   newmag-ին    Telegram–ում և    Instagram–ում




 

Տարածել