[Մոնոլոգ] Արեն Մալաքյան․ «Ես չգիտեմ որտեղ են նրանք, բայց նրանք միշտ ինձ հետ են: Գուցե նրանք լոգարանում են»
ազատություն-ամենաթողություն
Ազատության հասնելու համար պետք է սովորեցնես քեզ բարձր ներքին կարգապահության: Ամենաթողության մեջ ես չեմ գտնում ազատությունյուն: Տիեզերքը կարծես թե ազատության մեջ է, սակայն այն հստակ հաշվարկ ունի և դրա շարունակական լինելը բարձրագույն կարգապահության արդյունք է:
ինքնաթերագնահատում
Այն երբեմն թվացյալ է, սակայն նրա համար միշտ կան պատճառներ: Նրանից ազատվելու համար պետք է առերեսվես ինքդ քեզ հետ, ու գտնես պատճառը ինքնաթերագնահատման: Կասկած առաջացնող այդ զգացողությունից հնարավոր է սնել աշխատասիրությունդ:
ճիշտ և սխալ
Կան հստակ ճշմարտություններ, որոնք, իհարկե, ինչ որ ժամանակ դառնալու են հարաբերական և գուցե սխալ: Ժամանակը նոր գաղափարներ և արժեհամակարգ է ստեղծում, որը երբեմն կառուցվում է նախորդ ճշմարտությունը ժխտելու վրա:Եթե սա տեղի չի ունենում, ուրեմն ոչինչ տեղի չի ունենում գիտակցական տարածության մեջ:
Կարդացեք նաև.
Սրբուհի Սարգսյան. «Ես վախենում եմ կորցնել»
Դավիթ Հարությունյան. «Պետք է լավ մտածել և չսխալվել` երազելիս»
Լիլիթ Բլեյան. «Ամենամեծ դատարկություններից մեկն իրական մարդկանց բացակայությունն է»
լսելու ընտրությունը
Քիչ խոսելը հնարավորություն է տալիս ավելի մանրամասն զգալ այն, ինչ կատարվում է կողքդ: Չգիտեմ այնպիսի մարդկանց, ովքեր շատ խոսելով չեն կորցնում ժամանակի զգացողությունն ու ադեկվատությունը: Արտաբերածդ բառը գուցե պետք է լռեիր… երբեմն նաև հակառակը…
մարդու աշխարհը
Մարդու աշխարհը կարծում եմ ստեղծագործ է և փոփոխական: Այն դատարկ տարածություն է, որտեղ լցվում է ամեն ինչ, ինչ կլսես, կկարդաս, կուտես, կհագնես...
մտքերիս անկյունը
Ես չգիտեմ որտեղ են նրանք, բայց նրանք միշտ ինձ հետ են: Գուցե նրանք լոգարանում են: Լոգարանում նրանք ավելի մոտ են ինձ, քան երբևէ:
Հետևեք newmag-ին Telegram–ում և Instagram–ում
Կարդա նաև
Աշնան գլխավոր սիրավեպը. Newmag-ը ներկայացնում է խոհարարական սիրավեպ՝ «Մի գդալ սեր» (թրեյլեր)
Գրքատվություն #16 /Finca Հայաստան ընկերության աջակցությամբ Բերդի համայնքային գրադարանը համալրվեց 500 գրքով (լուսանկարներ)
Կինոմոսկվան հատուկ Newmag Signature Club-ի անդամների համար կազմակերպել էր «Արտոյի երկիրը» ֆիլմի ցուցադրությունը (լուսանկարներ)
Newmag-ն ու «Վերածնունդը» ներկայացրեցին Մակար Եկմալյանի «Երգեցողությունք սրբոց պատարագի» և «Հարություն Կալենց. Գույնի ձևը» գրքերը (տեսանյութ)