Գողերի թագուհին. ո՞վ է քրեական Ռուսաստանի լեգենդը
Համաշխարհային պատմությանը շատ տաղանդավոր կանայք են ծանոթ, ովքեր իրենց հետքն են թողել գիտության, արվեստի և քաղաքականության մեջ: Բացառություն չի եղել նաև քրեական աշխարհը: Կանայք երբեք չեն եղել «գողերի գահին», բայց նրանցից մի քանիսի տաղանդին ու բախտին կարող էին նախանձել նույնիսկ ամենահայտնի քրեական հեղինակությունները: «Ոսկե ձեռք» Սոնկան, անկասկած, բոլոր ժամանակների ամենահայտնի ռուս կին հանցագործն է: Նրա կյանքն ընթացել է լեգենդներով, և երբեմն դժվար է հասկանալ, թե ո՞րն է իրականությունը, և ո՞րը՝ հորինվածքը:
Իր տաղանդի, բնատուր արտիստիզմի և գեղեցիկ կյանքի ձգտման շնորհիվ, հրեական հասարակ ընտանիքի աղջիկը կարողացել է հասնել ցարական Ռուսաստանի հանցավոր բարձունքներին: Նա հմուտ խաբեբա էր, կարողություններ էր առևանգում՝ գործի դնելով զանազան հնարքներ: Միևնույն ժամանակ, նա առանձնանում էր հազվագյուտ հմայքով, որի շուրջը մշտապես սիրահարների բազմություն էր, որոնցից մեկն էլ, ի վերջո, նրան հանձնեց ոստիկանության ձեռքը ...
ԴԺՎԱՐ ՄԱՆԿՈՒԹՅՈՒՆ
«Գողերի աշխարհի» ապագա լեգենդը ծնվել է 1846 թ.-ին (այլ աղբյուրների համաձայն, 1851 թ.) Վարշավայի մոտ գտնվող Պովոնզկի գյուղում: Նա սերում էր հրեական Սոլոմոնիակ ընտանիքից: Հայրն ապահովում էր ընտանիքին, նա հմուտ վարսահարդար էր և գողացված իրեր էր վերավաճառում: Նրանց ընտանիքի հետ անընդհատ կասկածելի անձնավորություններ էին շփվում՝ հիմնականում օտարերկրացիներ: Այդ հյուրերի հետ հաղորդակցվելու շնորհիվ էլ փոքրիկ Շեյդլիան սովորեց խոսել հինգ լեզվով, ինչն էլ հետագայում նրան օգնեց հաջողությամբ մարմնավորել արտասահմանյան կանանց և արիստոկրատներին՝ իր խաբեությունների համար:
Աղջիկը փոքր է լինում, երբ մահանում է նրա մայրը, որից հետո հայրն ամուսնանում է, հետո ՝ մահանում: Շեյդլիան մնում է խորթ մոր խնամքին: Կինը Շեյդլիային և նրա քրոջը՝ Ֆեյգային տեղափոխում է իր հայրենի երկիր Օդեսա և նրանց տալիս է ուսման: 12 տարեկանում Շեյդլիան թողնում է ուսումը, աշխատանքի անցնում կրկեսում, բայց այստեղ էլ մահանում է կերկեսի տիրուհին և նա մնում է անգործ: Որոշ աղբյուրների համաձայն աղջիկը հենց այս ժամանակահատվածում է փոխում իր անունը և կնքվում Սոնիա:
Սոնկան շատ գեղեցիկ չէր, բայց օժտված էր անսահման հմայքով, այդ պատճառով էլ երկրպագուների մեծ բանակ ուներ: Նրա առաջին զոհը օդեսացի վաճառական Իսահակ Ռոզենբանցն է եղել, աղջիկը փորձել է գողանալ նրա դրամապանակը, բայց տեղում բռնվել է, սական հմայքի շնորհիվ վաճառականը նրան ոստիկանությանը հանձնելու փոխարեն ամուսնության առաջարկ է արել: Այդ ամուսնությունից նա աղջիկ է ունեցել՝ Սուրա-Ռիվկան, բայց 1.5 տարի հետո նա բաժանվել է վաճառականից, լքելով դստերն ու ամուսնուն, գողացել է ամուսնու փողերը և փախել:
Գողության առաջին անհաջող փորձից հետո Սոնկան չի կարցրել դրա հանդեպ հետաքրքրությունը և սկսել է դրանով զբաղվել գնացքների մեջ՝ սկզբում գայթակղելով, ապա թալանելով զոհերին:
1868-ին «Ոսկե ձեռք» նորից է ամուսնանում, բայց դարձյալ ոչինչ չի ստացվում, և նա կրիկին թալանում է ամուսնուն և փախնում:
ՎԵՀԱՆՁՆ ԳՈՂԸ
Մի անգամ Սոնկան թալանել է մի կնոջ, որը հազիվ էր հասցնում պահել իր երկու երեխաներին, բայց իմանալով, որ դա կնոջ միակ խնայողությունն է, Սոնկան թալանածի վրա գումար է ավելացնում , վերադարձնում գողոնը, հետն էլ մի գրություն թողնում, թե որտեղ կինը պահի իր փողերը, որպեսզի գողերն այն չգողանան:
Մի անգամ էլ, հայտնվելով հյուրանոցային մի համարում, սեղանի վրա գրություն է գտնում, որտեղ մի երիտասարդ գրած է լինում, որ պատրաստվում է ինքնասպան լինել, քանի որ ծախսել է քրոջ բուժման համար նախատեսված 300 ռուբլին: Տեսնելով, որ քնած երիտասարդի կողքին ատրճանակ կա և ենթադրելով, որ նա պատրաստվում է դրանով վերջ տալ կյանքին, Սոնկան 500 ռուբլի է թողնում ատրճանակի կողքին ու հեռանում: Սրանք եղել են այն եզակի դեպքերը, երբ Սոնկան ազնվություն է դրսևորել:
Այս ամենին զուգահեռ, կինն այնպիսի հանցագործություններ է կատարել, որոնցից հետո իր զոհերը ինքնասպահ են եղել: Դրանք սակայն ոչ թե սովորական հանցագործություններ էին, այլ իսկական թատերական ներկայացումներ:
ԽԱԲԵՈՒԹՅԱՆ ԱՐՎԵՍՏԸ
Ամենից շատ «Ոսկե ձեռք» ոսկեղեն էր գողանում: Դրա համար նա հատուկ զգեստ էր կրում՝ ներսից կարված գրպաններով, որտեղ էլ թաքցնում էր գողացված ոսկեղենը: Նա եղունգները մուգ գույնի էր ներկում, որպեսզի դրանց տակ էլ թաքցնի գողացված ադամանդները: Մյուս խորամանկության շնորհիվ նա կոշիկի տակ սոսինձ էր քսում, և այդպես գողանում գետնին գցված զարդեղենը:
Նա միշտ մենակ է «աշխատել», երբեմն նրա հետ աշխատում էր իր փոքրիկ վարժեցված կապիկը, որը կուլ էր տալիս գողոնը:
Բարեհաջող աշխատանքից հետո նա միշտ պարգևատրում էր իրեն՝ մեկնելով Պատիգորսկ, Ղրիմ, Եվրոպա, Վիենաննա, Բուդապեշտ, Փարիզ և այլն: Նա ապրում էր օրով և գումար չէր խնայում, նա կարող էր ամբողջ ոսկեղենը գրավատանը դնել, բայց այդ ամբողջը մսխել մեկ օրում:
ԽԱԲԵԲԱՅԻ ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅՈՒՆԸ
1872 թ-ին իր առաջխաղացումների համար «Ոսկե ձեռքն» արժանացել է «Սրտի վալետների ակումբի» անդամ լինելու, որին անդամակցում էին միայն փորձառու խաբեբաները: Որոշ աղբյուրների համաձայն նա ստեղծում է իր սեփկան ակումբը, որին անդամագրվում են նրա ներկա և նախկին սիրեկանները, հանցագործ աշխարհի ներկայացուցիչները: Նրանք բոլորն օգնում էին Սոնկային, շեղում էի զոհերի ուշադրությունը, որպեսզի սոնկան կարողանա հանգիստ գողություն անել:
1880 թ. «Ոսկե ձեռքի» հերթական սերեկանը, 20-ամյա խաբեբա Վոլֆ Բրոմբերգը, հայտնի նաև Վլադիմիր Կոչուբչիկ Սոնկային մատնում է նրան՝ Օդեսայում «շրջագայությունների» ժամանակ: Արդյունքում 34-ամյա Սոնկան ձերբակալվում է, տեղափոխվում Մոսկվա և ուղարկվում նավահանգիստ:
ԱՆՀԱՆԳԻՍՏ ԲԱՆՏԱՐԿՅԱԼԸ
Դատարանում, որպես վկա, շատերը հանդես են գալիս Սոնկայի դեմ ցուցմունքներով: Սովորության համաձայն նա իրական շոու է կազմակերպում, որտեղ փորձում է ապացուցել իր անմեղությունը, սակայն չի ստացվում ջրից չոր դուրս գալ:
Դատապարտվելով, խաբեբան պատիժը ստանում է Լուժկի գյուղում: Բանտապահները, տեսնելով 153 սանտիմետր հասակով փխրուն կնոջը, չէին էլ պատկերացնի, թե նա ինչի կարող է ընդունակ լինել:
Մի քանի ամսից նա փախնում է կալանավայրից, նրան հաջողվում է 4 տարի թաքնվել, հետո նորից ընկնում է ոստիկանության ձեռքը, բայց անգամ նրան խիստ պատժի են արժանացնում՝ 3 տարվա ծանրագույն պատժի և մտրակի 50 հարվածների: Բայց դա էլ նրան կին-գողին չի ընկճում: բանտապահներից մեկի հետ նա սիրավեպ է ունենում, որն օգնում է Սոնկային փախնել բանտից:Բանտապահին աշխատանքից ազատում են, իսկ Սոնկային 4 ամիս անց նորից բռնում:
Կարդացեք նաև.
Լիտվայի «դարի դատավարությունը» ներառում է խորհրդային առաջնորդ Գորբաչովին
Ռուսաստանի նոր օրենքը. 15 օրով կազատազրկվեն իշխանությունների մասին անհարգալից գրառումներ կատարողները
Ֆրանսուհին իր աղջկան երկու տարի թաքցրել է մեքենայի բեռնախցիկում
ՉԿՈՏՐՎՈՂԸ
Ռուսաստանի ծայրամասերում գտնվելով էլ նա չէր հանձնվում: Նրան 3 անգամ փորձել է փախնել. Բայց միևնույնն է, չի հաջողվել, մտրակի հարվածներից հետո նրան հատուկ խուց են տեղափոխում, որտեղ անցկացնում է 2 տարի: 19-րդ դարի 90-ականներին կենդանի լեգենդին տեսնելու է գնացել նաև գորղ Անտոն Չեխովը: Տեսնելով տանջված և ծերացած Սոնկային, նա կասկածում է, թե արդյոք կինը Սոնկա՞ն է: Նույն տպավորությունն էլ ստացել է գրող Վլաս Դորոշևիչը, երբ տեսել է Սոնկային: Գրողը նրան ճանաչել է միայն աչքերից:
ՎԵՐՋԻՆ ՓԱԽՈՒՍՏԸ
1899-ին Սոֆիան ընդունել է Ուղղափառություն, մկրտվել է Մարիամ անունով: Պատիժը կրելուց հետո նա մնացել է Սախալինում՝ որպես կամավոր: Իր կյանքի վերջին տարիներին նա կվաս էր վաճառում, բայց բոլորը վստահ էին, որ օղի էլ կգտնվի նրա մոտ: Նրա վերջին սերը Նիկոլայ Բոգդանովն էր, որը հայտնի էր դաժանությամբ և հաճախ էր ծեծում «Ոսկե ձեռքին»:
Այդ կապը խզելու համար Սոնկան դիմում է իր կյանքի վերջին փախուստին, բայց առողջությունը թույլ չի տալիս կնոջը Սախալինից հեռու փախնել: Այդ ընթացքում նա հիվանդանում և մահանում է:
Հայտնի է, որ մինչև այսօր էլ խաբեբաները, գողերը և հասարակ խուլիգաններն այցելում են Սոնկայի գերեզման: Նրա գերեզմանի հուշաքարի վրա, որը լեգենդի համաձայն, պատվիրել են հանցավոր աշխարհի նրա ընկերները՝ Միլանում, այցելուները գրում են իրենց ցանկությունները, և հույս ունեն, որ դրանք կիրականանան: Ահա դրանցից մի քանիսը՝ «Սոնկա, օգնի՛ր հմուտ գող դառնալ», «Հողը վրադ թեթև լինի, բելառուս ախպերներից», «Սոնյա, սովորեցրո՛ւ լինել խիզախ և հաջողակ», «Սոնյա, օգնի՛ր գոյատևել այս աշխարհում»: