

Իր պահպանողական, բայց միևնույն ժամանակ հաղթական խաղաոճի շնորհիվ Տիգրան Պետրոսյանին անվանում են «Երկաթե Տիգրան»:
-
Տիգրան Պետրոսյանը ծնվել է 1929 թվականի հունիսի 17-ին, Թբիլիսiում: 8 տարեկանում նա սկսում է շախմատիստի կարիերան:
-
23 տարեկանում ստանում է միջազգային գրոսմայստերի կոչում ու 10 տարի առանց դադարի մասնակցում հավակնորդների մրցաշարերին:
-
33 տարեկանում Պետրոսյանը հաղթում է հավակնորդների մրցաշարում և իրավունք ստանում Միխայիլ Բոտվիննիկի հետ վիճարկել աշխարհի չեմպիոնի կոչումը։
-
1963 թվականի մայիսի 20-ին Պետրոսյանը ոչ-ոքի է խաղում Բոտվիննիկի հետ վերջին պարտիայում, հաշիվը դառնում է՝ 12.5 – 9.5: 34 տարեկանում Պետրոսյանը հռչակվում է աշխարհի չեմպիոն:
Կարդացեք նաև.
-
Շախմատի հսկայի՝ Տիգրան Պետրոսյանի 10 կարևորագույն մտքերը
-
«Գահերի խաղը». newmag-ը հրատարակել է շախմատի աշխարհի չեմպիոնի գիրքը
-
Տեղի ունեցավ newmag-ի հրատարակած «Գահերի խաղը» գրքի շնորհանդեսը (ֆոտոշարք)
-
1966 թվականին Պետրոսյանը պահպանում է աշխարհի չեմպիոնի կոչումը՝ վճռորոշ դիմակայությունում հաղթելով Բորիս Սպասկիին։
-
Իր պաշտպանողական, բայց հաղթական խաղաոճի շնորհիվ ստանում է «Երկաթե Տիգրան» մականունը:
-
ԽՍՀՄ հավաքականի կազմում 9 անգամ հաղթում է շախմատի օլիմպիադաներում։
-
1980-ականների սկզբին դադարում է ինտենսիվ զբաղվել շախմատով:
-
Շախմատը թողնելուց 4 տարի անց՝ 1984-ին, Մոսկվայում, Պետրոսյանը մահանում է ստամոքսի քաղցկեղից՝ 55 տարեկանում։
-
Նույն տարում Հայաստանի շախմատիստի կենտրոնական տունն անվանվում է Տիգրան Պետրոսյանի պատվին։