ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉ
Գլխավոր Հոդվածներ

2019-ի նոր հիթը. հրատարակվել է «Աղջիկ ջան, մի՛ արդ

2019-ի նոր հիթը. հրատարակվել է «Աղջիկ ջան, մի՛ արդարացիր» մոտիվացիոն բեսթսելլերը

Newmag-ը ներկայացնում է 2019-ի նոր հիթը՝ համաշխարհային բեսթսելլեր, որը թարգմանվել է 20 լեզվով և գլխավորել «Նյու Յորք Թայմսի» և «Փաբլիշըրս Ուիքլիի» բեսթսելլերների ցուցակը:
 «Աղջիկ ջան, մի՛ արդարացիր» գիրքը Ռեյչլը գրել է Դեմի Լովատոյի «Sorry, not sorry» երգով ոգեշնչվելով: Սա սեր էր առաջին նոտայից, որովհետև գրողը նույնիսկ մտածում էր գիրքը վերնագրել այդ երգի մոտիվով՝ «Կներես, քեզ քիչ էր»:  Ռիթմիկ, զվարճալի և հանդուգն երաժշտության պես գիրք, որ խորհուրդ է տալիս կյանքն ապրել սեփական կանոններով:
Ռեյչլ Հոլիսը հաճախ է նկատել, որ կանայք չեն օգտագործում իրենց ամբողջ ներուժը։ Հոգու խորքում նրանք ձգտում են ավելիին, բայց վախենում են խայտառակվել, անկատար կամ ոչ կոմպետենտ երևալ։ Ավելին, կանանց ինքնագնահատականը շատ հաճախ ձևավորվում է ուրիշների բնորոշումներով։ Մինչդեռ Ռեյչլն ասում է՝ հարկավոր է ունենալ սեփական եսը, ձևավորել անձնական ցանկություններն ու ձգտումները։ Հեղինակը կոչ է անում ձերբազատվել բարդույթներից, սեփական ուժերի հանդեպ վստահություն ու հավատ ձեռք բերել։ Այս գրքում Ռեյչլը դիմում է իր ընթերցողին և ասում՝ պետք չէ արդարանալ, պետք է գործել նպատակասլաց ու առանց վարանելու։ 



Կարդացեք նաև.



Ռեյչլն ընթերցողներին հարցնում է, թե որոնք են իրենց կյանքի այն դրվագները, երբ լիովին հրաժարվել են արդարանալուց: Գրողն անկեղծանում է, որ շատ կցանկանար ասել, որ իր կյանքի յուրաքանչյուր պահ թքած է ունեցել ուրիշների կարծիքի վրա, սակայն ճիշտ ասած չի լինի, որքան էլ ուզում է օրինակ ծառայել: Պրոֆեսիոնալ խորհրդատուն պատմում է իր մշտական պայքարների մասին: Դրանցից մեկը ուրիշների կարծիքը հաշվի չառնելու մասին է, որը ոչ միշտ է ստացվում:
Գրքում կարմիր թելի պես անցնում է այն միտքը, որ չկա ավելի զորեղ և ազատություն տվող զգացում, քան սեփական ցանկություններն ունենալը, նույնիսկ եթե ոչ ոք չի հասկանում դրանց շարժառիթները: Ցանկանում ես ուսուցի՞չ դառնալ: Հրաշալի՜ է: Ցանկանում ես շնիկների համար խնամքի կենտրոն բացել և մասնագիտանալ պուդելներին վարդագույն ներկելու գործո՞ւմ: Սքանչելի՜ է: Ցանկանում ես փող կուտակել և ճամփորդե՞լ անծանոթ երկրներով, որտեղ կներկայանաս Բիանկա, թեպետ անունդ Պամելա է: Ֆանտաստի՜կ է: Ինչ երազանք էլ լինի, այն քոնն է, որովհետև երբ հասկանում ես, որ պարտավոր չես արդարացում գտնել քո երազանքի համար, այդ օրը քայլ ես անում դեպի քո իրական «ես»-ը:


Հետևեք newmag-ին Instagram-ում և Telegram-ում





 

Տարածել