Առաջ շարժվիր առանց կարծրատիպերի ու հորինված ստերի. Ռեյչլ Հոլիս

August 2, 2019

Ամերիկացի գրող և մոտիվացիոն խոսնակ Ռեյչել Հոլիսը ծնվել է Կալիֆոռնիայում: Հոլիսի տատիկներն ու պապիկները Օկիներ էին (Օկլահոմայից), որոնց բամբակյա իրեր էին ձեռք բերում, որպեսզի օգնեն իրենց 6 երեխաներին:


Ավագ դպրոցն ավարտելուց հետո Ռեյչլը մեկնում է Լոս Անջելես: Նա սկսում է աշխատել Miramax-ում: Աշխատելու տարիներին հանդիպում է իր ամուսնուն ու միասին հիմnում են ընկերություն` Chic Events, որը զբաղվում էր միջոցառումների պլանավորմամբ ու համակարգմամբ:


Ռեյչլ Հոլիսը իր խնդիրների, բարդույթների, կարծրատիպերի ու դրանց հետևանքով առաջացած դժվարությունների մասին գիրք է գրում. «Աղջիկ ջան, ուշքի արի» գիրքը լույս է տեսել 2018 թվականի փետրվարին:




Կարդացեք նաև. 





Մոտիվացնող ուղեցույցը 7 ամսվա ընթացքում ամենաշատ վաճառված գրքերի տասնյակում է եղել: Իսկ 12 շաբաթվա ընթացքում ԱՄՆ-ում այն վաճառվել է 880 000 օրինակով: Գրանցած հաջողություններից հետո «Աղջիկ ջան, ուշքի արի»-ն Amazon.com-ում երկրորդ ամենաճանաչված գիրքն էր:


newmag-ը գիրքը թարգմանել է հայերեն` այն հասանելի դարձնելով հայ կանանց համար: Գրքում Ռեյչլի մտքերն ու խորհուրդներն են, կանանց հուզող հարցերի բոլոր պատասխանները: «Դու կարող ես». ասում է Ռեյչլ Հոլիսն ու հավատացնում` երջանկության համար պետք է պատասխանատու լինել ու առաջ շարժվել` առանց բարդույթների ու հորինված ստերի, որոնք խանգարում են լինել ավելի ինքնավստահ ու սիրել սեփական «Ես»-ը:




Հետևեք   newmag-ին    Telegram–ում  և    Instagram–ում