Գուգլը կդադարեցնի գործակցությունը չինական Հուավեյ ընկերության հետ

May 21, 2019

Ամերիկյան պարբերականները արդեն գրում են  Գուգլի այս  որոշման պատճառների մասին.  ԱՄՆ առևտրի նախարարությունը «ազգային անվտանգությանը հակասող գործունեության» համար սև ցուցակ է գցել Հուավեյ ընկերությունը:
Ամերիկյան իշխանությունները  ընկերությանը մեղադրում են ամերիկյան պատժամիջոցները շրջանցելով`  Իրանին արգելված ֆինանսական ծառայություններ տրամադրելու ու Չինաստանի օգտին լրտեսելու մեջ:  Բայց Հուավեյը չի ընդունում մեղադրանքները:



Կարդացեք նաև.



Խնդիրներից խուսափելու համար Միացյալ նահանգների Առևտրի նախարարությունը որոշել է մինչև օգոստոսի 19-ը հետաձգել Չինական ընկերության դեմ սահմանափակումները: Բայց Bloomberg-ը հայտնում է նաև, որ Google-ին կմիանան Միացյալ Նահանգների խոշոր IT-ընկերություններ:
Սմարթֆոն արտադրող խոշորագույն ընկերություններից մեկը Huawei-ը հայտարարում է, որ օգտատերերը  կշարունակեն ստանալ անվտանգության թարմացումներ և սպասարկման ծառայություններ: Դա վերաբերում է նաև այն գաջեթներին, որոնք մինչև այժմ վաճառվում են ամբողջ աշխարհում:


ետևեք   newmag-ին    Telegram–ում և    Instagram–ում