BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%BLACK FRIDAY -50%
Գլխավոր Հոդվածներ

[Մոնոլոգ] Հայկ Մելիքյան. «Ասեկոսեները խիստ մարդկայ

[Մոնոլոգ] Հայկ Մելիքյան. «Ասեկոսեները խիստ մարդկային ու կործանարար են»

օրվա սկիզբը


Օրվա սկիզբը միշտ շատ սպասված է, ուզում եմ արագ սկսվի, 06։30-ին։ Սա այն կարճ պահն է, որ ժամանակը հոսում է դանդաղ, քաղաքի մեծ մասը դեռ քնած է: Մի տեսակ մենակ, դանդաղ պտտում եմ ժամացույցի մեխանիզմը։ Այն պահն է, որ առավելապես գիտակցում և զգում եմ գոյությունս։

մեկ բաժակ սուրճ


Առավոտյան մեկ բաժակ սուրճը ծես է․ փորձում եմ չդիպչել հեռախոսիս, կենտրոնանալ ու մի փոքր ամփոփել երեկվա օրը: Յուրաքանչյուր կումն ինձ մոտեցնում է նոր օրվա անելիքին։ Այն զուտ կոֆեինի հավելում չէ, այլ՝ մի ամբողջ օրվա նախապատրաստական ծես, որ երբեմն ուղեկցվում է շատ ցածրաձայն երաժշտությամբ։ Գերիշխում է պահի ապրումը․․․

ճամփորդության հրաշքները


Ճանապարհորդության հրաշքը մեր աչքերում է․ նույնիսկ սովորական փողոցները, մայթերն ու ծանոթ կրպակներն այլ լույս և գույն են ստանում, երբ մեքենայով ու ճանապարհորդության ակնկալիքներով մոտենում ես օդանավակայանին։ Այդ հրաշքը նաև հետաքրքիր հոտ ունի` մետրոյի հոտի նման մի բան… հաճելի է: Նաև ասում է, որ շուտով ինչ-որ բան է լինելու։

մանկության ընկերները


Մանկության ընկերներս մե՛կ կային, մեկ էլ՝ չկային, ու նորից կան՝ արդեն հիմնականում որպես հանդիսատես։ Ընդհանրապես սիրում եմ լինել այսօր: Այսօրվա ընկերն է իրական՝ անկախ մանկությունից, թե պատանեկությունից ծագած լինելու հանգամանքից․ ճանապարհին երբեմն մարում են ընկերական հարաբերությունները, գուցե՝ վերականգնվում կամ այլ խորություն ստանում, բայց այսօրն է ու այսօրվա` իմ շուրջ եղած և ինձ հարազատ մարդիկ։


Կարդացեք նաև.



արվեստի երանգները


Արվեստն ինքն անորոշ, լայն ու բարդ հասկացություն է․ երանգները մեր աչքերում են: Մեր աչքերից ու աշխարհայացքից արվեստը գույներ և, ըստ այդմ էլ՝ երանգներ է ստանում: Սրանում տրամաբանություն պետք չէ փնտրել․․․

մտքիս թռիչքը


Մտքերս վերջերս շատ են սավառնում, չգիտեմ՝ լա՞վ է, թե՞ վատ։ Եթե մի քիչ դադար վերցնեին, գուցե ես էլ մի փոքր հանգստանայի: Չնայած` ով գիտի, թե ով եմ ես՝ առանց այդ մտքերի․․․

ասեկոսե


Ասեկոսեները խիստ մարդկային ու կործանարար են: Ստեղծագործական էներգիայի վատնում են ու սեփականն ուսումնասիրելու ամենակարևոր մարդկային առաքելությունից փախուստի միջոց: Չգիտեմ, ուղղակի ժամանակն է ափսոս։


Հետևեք   newmag-ին    Telegram–ում և    Instagram–ում




 

Տարածել