Ջասթին Տրյուդո. եռագույն գուլպաներով վարչապետը

July 20, 2019

Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոն դադարեց ընկալվել որպես երկրի նախկին վարչապետի որդի 1998 թվականին, երբ դահուկասահքի ժամանակ ձնահոսքի հետևանքով մահացավ նրա եղբայր Միշելը: Ջասթինը հասարակական մեծ արշավ սկսեց դահուկորդների անվտանգության մակարդակը բարձրացնելու պահանջով:


2000 թվականին մահացավ Ջասթինի հայրը՝ Կանադայի լեգենդար վարչապետ Պյեր Տրյուդոն: Հուղարկավորության ժամանակ Ջասթինի ելույթը համարվեց նրա քաղաքական գործունեության սկիզբը:


Այդ ժամանակ նա դպրոցում ֆրանսերեն և մաթեմատիկա էր դասվանդում: Տրյուդոյի հասարակական գործունեությունն այստիճանաբար ընդլայնվում էր: Նա սկսեց պայքարել հանուն բնության, սատարեց լիբերալների բազմաթիվ նախաձեռնություններին:




Կարդացեք նաև. 





2005 թվականին պայքարում էր ցինկի արդյունահանման խոշոր նախագծի դեմ՝ պնդելով, որ 100 միլիոն դոլարանոց ծրագիրը վտանգում է կանադական բնության հրաշալիքները: 2006 թվականին նա պահանջում էր, որ կառավարությունը միջամտի Սուդանում ընթացող հակամարտությանը և դադարեցնի արյունահեղությունը:


Տրյուդոն 2008 թվականին Քվեբեկից ընտրվեց երկրի Ներկայացուցիչների պալատի պատգամավոր: 3 տարի անց էլ վերընտրվեց: 2013-ին նրան ընտրեցին Կանադայի Լիբերալ կուսակցության առաջնորդ: Ներկուսակցական ընտրությանը նա ստացավ լիբերալների ավելի քան 80%-ի հավանությունը:


2015-ի հոկտեմբերի 19-ին Կանադայի Լիբերալ կուսակցությունը նրա առաջնորդությամբ հաղթեց ընտրություններում և Տրյուդոն դարձավ Կանադայի վարչապետ:




Հետևեք   newmag-ին    Telegram–ում և    Instagram–ում